ՆԱՈՒՄ3
  • 1Վա՜յ արիւնահեղութեանց քաղաքին, բոլորը լիքն է ստութեամբ՝ յափշտակութեամբ. Որսը պակաս չէ.
  • 2Խարազանի շռինդը եւ անիւի շառաչման ձայնը, եւ սրընթաց ձին ու ցնցուող կառքը.
  • 3Վեր վեր խաղացող ձիաւորը եւ թուրի պսպղոցը եւ նիզակի շողշողոցը, եւ շատ վիրաւորները եւ մեռածների բազմութիւնը, եւ անթիւ դիակները, որոնց դիակների վերայ գլորվում են։
  • 4Պոռնկի պոռնկութիւնների շատութեան համար, որ լաւ շնորհալի է իբրեւ կախարդութիւնների տիկին, որ ազգերը ծախում է իր պոռնկութիւնովը, եւ ազգատոհմները՝ իր կախարդութիւններովը։
  • 5Ահա ես քեզ դէմ եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ պիտի քո քղանցքը բանամ քո երեսին, եւ ցոյց տամ ազգերին քո մերկութիւնը, եւ թագաւորութիւններին՝ քո անարգանքը։
  • 6Եւ քեզ վերայ պիտի պղծութիւններ գցեմ ու քեզ խայտառակեմ, եւ քեզ հանդէս պիտի դնեմ։
  • 7Եւ պիտի լինի որ ամեն քեզ տեսնողը պիտի փախչէ քեզանից եւ պիտի ասէ՝ Աւերակ եղաւ Նինուէն, ո՞վ պիտի ողբայ նորա վերայ, ո՞րտեղից որոնեմ քեզ համար մխիթարիչներ։
  • 8Մի՞թէ դու լաւ ես Նով-ամոնից, որ շրջապատուած ջրերով՝ գետերում էր բնակվում, որի խրամը ծովն էր, ծովից էր նորա պարիսպը։
  • 9եթէովպացիք էին նորա ոյժը, եւ Եգիպտացիք՝ որ ծայր չ’ունին. Փութացիք եւ Լիբէացիք քեզ օգնական էին։
  • 10Նա էլ պէտք է աքսոր գնայ գերութիւնով եւ նորա մանուկներն էլ պիտի ջարդուին ամեն ճանապարհի գլխին, եւ նորա պատուականների վերայ վիճակ պիտի գցեն, եւ նորա բոլոր մեծամեծները պիտի կապուին շղթաներով։
  • 11Դու էլ պիտի արբես՝ անյայտ դառնաս, դու էլ պիտի ապաստանարան որոնես թշնամուցը։
  • 12Քո բոլոր բերդերը թզենիներ են կանխահաս թուզերով. Հէնց որ թափահարուին, իսկոյն կ’ընկնեն ուտողի բերանը։
  • 13Ահա քո ժողովուրդը կանայք է քո միջումը, քո թշնամիների առաջին պիտի բացուին քո երկրի դռները, կրակը պիտի ուտէ քո նիգերը։
  • 14Պաշարման համար ջուր քաշիր քեզ համար, պնդացրու բերդերդ, ցեխը մտիր եւ կոխ տուր կաւը, նորոգիր աղիւսի փուռը։
  • 15Այնտեղ քեզ կրակը պիտի ուտէ, սուրը պիտի քեզ ջարդէ, ջորեակի պէս քեզ ուտէ. Բազմացրու քեզ ջորեակի պէս, շատացրու քեզ մորեխի պէս.
  • 16Դու շատացրիր քո վաճառականները երկնքի աստղերիցն աւելի. Ջորեակը տարածուեցաւ ու թռաւ։
  • 17Քո թագակիրները մորեխի պէս են, եւ քո զօրավարները՝ անթիւ մորեխների պէս. Որոնք ցուրտ օրը հանգչում են ցանգերի վերայ, արեգակը ծագելիս՝ չուում են, եւ չ’գիտացվում նորանց տեղը թէ ուր են։
  • 18Քնած են քո հովիւները, ով Ասորեստանի թագաւոր, պառկած են քո ազնուականները, ցրուած է քո ժողովուրդը սարերի վերայ, եւ ժողովող չ’կայ։
  • 19Ամոքումն չ’կայ քո կոտրուածքի համար, անբուժելի է քո վէրքը, ամեն քո լուրն լսողները քեզ վերայ ծափ են տալիս. Որովհետեւ ո՞ւմ վերայ չէ անցել միշտ քո չարութիւնը։
← Ցանկ