ԱՄԲԱԿՈՒՄ2
  • 1Իմ պահապանութեան տեղը կանգնեմ, եւ կենամ պարսպի վերայ, եւ մտիկ տամ տեսնեմ թէ ի՞նչ է խօսելու ինձ հետ. Եւ ի՞նչ պիտի պատասխանեմ իմ յանդիմանութեան մասին։
  • 2Եւ Տէրը ինձ պատասխան տուաւ եւ ասեց. Գրիր տեսիլքը եւ որոշ նշանակիր տախտակների վերայ, որպէս զի վազէ նորան կարդացողը։
  • 3Որովհետեւ տեսիլքը տակաւին որոշուած ժամանակի համար է, եւ շտապում է վախճանին, եւ չի ստիլ. Եթէ ուշանայ էլ, սպասիր նորան, որովհետեւ անպատճառ պիտի գայ եւ ետ չի մնալ։
  • 4Ահա նա գոռոզացել է, նորա հոգին ուղիղ չէ իրանում, բայց արդարը իր հաւատքովը պիտի ապրէ։
  • 5Եւ մանաւանդ գինին խաբեբայ է, ամբարհաւաճ մարդը հաստատ չի մնալ, որ դժոխքի պէս լայնացրել է իր հոգին, եւ ինքը մահուան պէս է ու չէ կշտանում. Եւ իր մօտ ժողովեց բոլոր ազգերը, եւ իր մօտը հաւաքեց ամեն ժողովուրդները։
  • 6Մի՞թէ սորանք ամենքը նորա վերայ առակ չեն հանելու, եւ ծաղրական հանելուկներ՝ նորա մասին, եւ ասելու. Վա՜յ իրանը չ’եղածը շատացնողին, (մինչեւ ե՞րբ.) եւ իր վերայ ծանր գրաւներ բեռնողին։
  • 7Մի՞թէ յանկարծ չեն վեր կենալու քեզ կծողները, եւ զարթնելու՝ քեզ տեղահան անողները, եւ դու աւար ես դառնալու նորանց համար։
  • 8Որովհետեւ դու շատ ազգեր ես կողոպտել, քեզ էլ պիտի կողոպտեն բոլոր ազգերի մնացորդները, մարդկանց արիւնների եւ երկրի ու քաղաքի եւ նորանում ամեն բնակողների զրկանքին համար։
  • 9Վա՜յ իր տան համար չար վաստակ վաստակողին, որպէս զի իր բոյնը բարձր տեղը դնէ, չարի ձեռիցն ազատուելու համար։
  • 10Անարգանք խորհեցիր քո տան համար, շատ ազգերի կործանումով, եւ մեղանչեցիր քո հոգովը։
  • 11Որովհետեւ քարը պիտի պատիցն աղաղակէ, եւ գերանը պատասխան պիտի տայ փայտերի միջիցը։
  • 12Վա՜յ քաղաքը արիւններով շինողին, եւ աւանը անիրաւութեամբ հաստատողին։
  • 14Որովհետեւ երկիրը պիտի լցուի Տիրոջ փառքի գիտութեամբը, ինչպէս որ ջրերը ծածկում են ծովը։
  • 15Վա՜յ իր ընկերին խմեցնողին, որ բարկութիւնդ թափում ես ու նաեւ արբեցնում, որպէս զի տեսնես նորանց մերկութիւնը։
  • 16Դու փառքից աւելի ամօթով կշտացար, դու էլ խմիր եւ մերկացիր, դէպի քեզ պիտի դառնայ Տիրոջ աջի բաժակը, եւ անարգանքը՝ քո փառքի վերայ։
  • 17Որովհետեւ Լիբանանի զրկանքը պիտի ծածկէ քեզ, եւ գազանների յափշտակութիւնը քեզ պիտի վախեցնէ, մարդկանց արիւնների եւ երկրի ու քաղաքի եւ նորանում ամեն բնակողների զրկանքի համար։
  • 18Ի՞նչ օգուտ ունի կուռքը, որն որ քանդակել է նորան արուեստաւորը, ձուլածոյ կուռքը եւ ստութիւն սովորեցնողը, որ իր քանդակածը քանդակողը ապաւինում է նորա վերայ, եւ համր կուռքեր շինում։
  • 19Վա՜յ նորան, որ փայտին ասում է՝ Զարթնիր. Վեր կաց է ասում մունջ քարին. Մի՞թէ նա սովորեցնող է. Ահա նա պատուած է ոսկով եւ արծաթով, իսկ բնաւ հոգի չ’կայ նորա միջումը։
  • 20Սակայն Տէրը իր սուրբ տաճարումն է, լռիր նորա առաջին, ով բոլոր երկիր։
← Ցանկ