ՄԱՂԱՔԻԱ2
  • 1Եւ արդ ձեզ համար է այս պատուէրը, ով քահանաներ։
  • 2Եթէ չ’լսէք եւ ուշադրութիւն չ’անէք, որ իմ անուանը պատիւ տաք, ասում է Զօրաց Տէրը, այն ժամանակ ես ձեր մէջը կ’ուղարկեմ անէծքը, եւ կ’անիծեմ ձեր օրհնութիւնները. Այո՛ ես արդէն անիծել եմ նորանց, որ դուք ուշ չէք դարձնում։
  • 3Ահա ես պիտի յանդիմանեմ ձեր սերունդը, եւ աղբ պիտի ցրուեմ ձեր երեսի վերայ՝ ձեր տօների աղբը. Եւ ձեզ իր մօտը պիտի տանէ։
  • 4Եւ դուք կ’իմանաք, թէ ես եմ ուղարկել ձեզ դէմ այս պատուէրը. Որպէս զի իմ ուխտը լինի Ղեւիի հետ, ասում է Զօրաց Տէրը։
  • 6Ճշմարտութեան օրէնք կար նորա բերանումը, եւ անիրաւութիւն չէր գտնվում նորա շրթունքներումը. Խաղաղութեամբ ու ուղղութեամբ էր վարվում ինձ հետ. Եւ շատերին դարձնում էր անօրէնութիւնից։
  • 7Որովհետեւ քահանայի շրթունքները պէտք է գիտութիւն պահեն, եւ օրէնք կ’փնտռեն նորա բերանիցը. որովհետեւ նա Զօրաց Տիրոջ դեսպանն է։
  • 8Բայց դուք խոտորել էք ճանապարհիցը, շատերին գայթակղեցրիք օրէնքի մէջ. դուք քանդեցիք Ղեւիի ուխտը, ասում է Զօրաց Տէրը։
  • 9Ուրեմն ես էլ ձեզ եմ անում անարգուած ու նուաստացած բոլոր ժողովրդի մօտ. Ինչպէս որ դուք չէք պահում իմ ճանապարհները. Եւ երեսպաշտութիւն էք անում օրէնքի մէջ։
  • 10Մի՞թէ մեր ամենքի հայրը մէկը չէ. մի՞թէ մէկ Աստուած չէ ստեղծել մեզ. Ի՞նչու համար է ուրեմն նենգութիւն անում ամեն մարդ իր եղբօրը. Որ քանդէ մեր հայրերի ուխտը։
  • 11Յուդան նենգութիւն արաւ, եւ պղծութիւն գործուեցաւ Իսրայէլի ու Երուսաղէմի մէջ. Որովհետեւ Յուդան պղծեց Տիրոջ սրբարանը, որն նա սիրում էր. Եւ ամուսին եղաւ օտար աստուծոյ աղջկան։
  • 12Տէրը բնաջինջ է անելու այն մարդին որ անում է այս, արթունին եւ պատասխանողին՝ Յակոբի վրաններիցը. Եւ Զօրաց Տիրոջը ընծայ մատուցանողին։
  • 13Եւ երկրորդ՝ սա էք անում. Ծածկում էք արտասուքով Տիրոջ սեղանը՝ լացով ու ողբով. Որ Նա այլ եւս չէ նայում ընծային եւ հաճութեամբ չէ ընդունում ձեր ձեռքիցը։
  • 14Բայց դուք ասում էք. Ի՞նչու համար. Նորա համար որ Տէրը վկայում է քո եւ քո երիտասարդութեան կնոջ մէջտեղը, որի դէմ դու անհաւատարիմ ես եղել. Սակայն նա քո ընկերն է եւ քո ուխտի կինը։
  • 15Եւ այն մէկն էլ չ’արա՞ւ, որ հոգիի առատութիւն ունէր. Եւ ի՞նչ էր փնտռում այն մէկը. Աստուծոյ սերունդ. Ուրեմն զգուշացէք ձեր անձերի մասին, եւ երիտասարդութեանդ կնոջը հետ անհաւատարիմ մի լինիր։
  • 16Որովհետեւ ես ատում եմ ապահարզանը, ասում է Իսրայէլի Տէր Աստուածը. Եւ նա ծածկում է ոճիրով իր հանդերձը, ասում է Զօրաց Տէրը. Ուրեմն զգուշացէք ձեր անձերի մասին եւ անհաւատարիմ մի լինէք։
  • 17Դուք ձանձրացնում էք Տիրոջը ձեր խօսքերովը. Բայց դուք ասում էք, Ի՞նչով ենք ձանձրացնում. Ձեր ասելովը թէ Ամեն չարագործ հաճելի է Տիրոջ աչքի առաջին. Եւ ինքը հաւանում է նորանց. Կամ թէ, ո՞ւր է դատաստանի Աստուածը։
← Ցանկ