ՄԱՂԱՔԻԱ3
  • 1Ահա ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստէ իմ առաջին, եւ յանկարծակի է գալու իր տաճարի մօտ այն Տէրը, որին դուք որոնում էք, եւ ուխտի հրեշտակը, որին դուք հաւանում էք. Ահա նա գալիս է, ասում է Զօրաց Տէրը։
  • 2Եւ ո՞վ է նորա գալու օրը տանողը, եւ ո՞վ է նորա երեւալու ժամանակին կանգնողը, որովհետեւ նա հալեցնողի կրակին պէս է, եւ թափիչների օճառին պէս։
  • 3Եւ նա նստելու է իբրեւ արծաթ հալեցնող եւ մաքրող. Եւ մաքրելու է Ղեւիի որդկանցը եւ զտելու է նորանց ոսկիի եւ արծաթի պէս. Եւ նորանք կ’լինեն արդարութեամբ ընծայ մատուցանողներ Տիրոջ համար։
  • 4Եւ ընդունելի կ’լինի Տիրոջը՝ Յուդայի եւ Երուսաղէմի ընծան. Ինչպէս վաղեմի օրերին եւ նախնի տարիներին։
  • 6Որովհետեւ ես Տէրս չեմ փոփոխուիլ. եւ դուք, ով Յակոբի որդիք, չէք սպառուիլ։
  • 7Ձեր հայրերի օրերիցն ի վեր խոտորել էք իմ պատուէրներիցը եւ նորանց չէք պահել. ետ դարձէք դէպի ինձ, եւ ես էլ կ’դառնամ դէպի ձեզ, ասում է Զօրաց Տէրը. բայց դուք ասում էք. Ի՞նչ բանում ետ դառնանք։
  • 8Մի՞թէ մարդ Աստուած կ’խաբէ, որ դուք ինձ խաբում էք. Բայց դուք ասում էք, Ի՞նչ բանում ենք քեզ խաբում. տասանորդումը եւ ընծայումը։
  • 9Անէծքով դուք անիծուած էք, որովհետեւ դուք ինձ խաբում էք բոլոր ազգդ։
  • 10Բոլոր տասանորդը տարէք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի. Եւ ինձ մէկ փորձեցէք սորանով, ասում է Զօրաց Տէրը, թէ արդեօք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնութիւն թափել ձեզ համար՝ մինչեւ որ նորա համար տեղ չ’լինի։
  • 11Եւ ես պիտի կշտամբեմ ձեզ համար ուտողին, որ նա չ’ապականէ ձեզ համար երկրի արդիւնքը, եւ ձեզ համար անպտուղ չ’լինի որթը այգումը, ասում է Զօրաց Տէրը։
  • 12Եւ ձեզ պիտի երանեն բոլոր ազգերը, որովհետեւ դուք պիտի ցանկալի երկիր լինիք, ասում է Զօրաց Տէրը։
  • 13Ձեր խօսքերը ծանր են ինձ դէմ, ասում է Տէրը. Բայց դուք ասում էք. Մենք ի՞նչ ենք խօսում քեզ դէմ։
  • 14Դուք ասում էք. Դարտակ է Աստուծոյ ծառայելը, եւ ի՞նչ օգուտ որ մենք նորա պահպանութիւնները պահել ենք, եւ սուգով վարուեցանք Զօրաց Տիրոջ առաջին։
  • 15Եւ հիմա մենք երանում ենք գոռոզներին, եւ բարեշէն էլ են անօրէնութիւն անողները, մինչեւ անգամ Աստուծուն էլ փորձում են եւ պրծնում։
  • 16Այն ժամանակ խօսեցին Տէրից վախեցողները իրար հետ, եւ Տէրը ականջ դրաւ ու լսեց, եւ յիշատակի գիրք գրուեցաւ նորա առաջին Տէրիցը վախեցողների համար, եւ նորա անունը պատուական համարողների համար։
  • 17Եւ նորանք իմը կ’լինեն, ասում է Զօրաց Տէրը, այն օրը, որ ես կ’անեմ, իմ սեպհականութիւնը. Եւ ես նորանց կ’խնայեմ ինչպէս մի մարդ իր որդիին կ’խնայէ, որ ծառայում է իրան։
  • 18Եւ դուք ետ կ’դառնաք եւ կ’տեսնէք արդարի ու ամբարշտի տարբերութիւնը. Աստուծոյ ծառայութիւն անողին եւ ծառայութիւն չ’անողին տարբերութիւնը։
← Ցանկ