ՄԱՐԿՈՍ2
  • 1Եւ դարձեալ մտաւ Կափառնայում մի քանի օրից յետոյ,
  • 2Եւ լսուեցաւ թէ տանն է, եւ շուտով շատ մարդիկ ժողովուեցան, մինչեւ որ տեղ չ’կար եւ ոչ էլ դռան մօտ. Եւ նա խօսում էր նորանց Աստուծոյ խօսքը։
  • 3Եւ գալիս էին նորա մօտ, եւ մի անդամալոյծ էին բերում չորս մարդով վեր առած։
  • 4Եւ երբոր չ’կարողացան մօտենալ նորան ամբոխի պատճառով, այն տան ծածքը քանդեցին, ուր էր Յիսուսը, եւ ծակ բանալով իջեցրին մահիճը, որի վերայ պառկած էր անդամալոյծը։
  • 5Յիսուսն էլ նորանց հաւատքը տեսնելով, ասեց անդամալոյծին. Որդեակ, թողուած են քեզ քո մեղքերը։
  • 6Եւ դպիրներից ոմանք այնտեղ նստած էին. Եւ իրանց սրտերումը միտք էին անում.
  • 7Ի՞նչու համար սա այսպէս հայհոյութիւններ է խօսում. ո՞վ կարող է մեղք թողել, եթէ ոչ մէկը՝ Աստուած։
  • 8Եւ Յիսուսը իր հոգիի մէջ շուտով գիտաց, թէ իրանց սրտումն այսպէս են միտք անում, եւ ասեց նորանց. Ի՞նչու էք ձեր սրտերումն այդ բաները մտածում։
  • 9Ո՞րն է հեշտ. Անդամալոյծին ասել՝ Թողուած են քեզ քո մեղքերը, կամ ասել՝ Վեր կաց, քո մահիճն առ եւ ման եկ։
  • 10Բայց որ իմանաք, թէ Որդին մարդոյ իշխանութիւն ունի երկրի վերայ մեղքեր թողելու. (անդամալոյծին ասեց).
  • 11Ասում եմ քեզ. Վեր կաց, քո մահիճն առ եւ գնա քո տունը։
  • 12Եւ նա շուտով վերկացաւ, մահիճն առաւ, եւ ամենի առաջին դուրս գնաց. Մինչեւ որ ամենքը զարմանում էին եւ Աստուծուն փառաւորում ասելով թէ Երբէք այսպիսի բան չենք տեսել։
  • 13Եւ դարձեալ դէպի ծովի եզրը դուրս գնաց, եւ բոլոր ժողովուրդը նորա մօտ էր գալիս. Եւ նա սովորեցնում էր նորանց։
  • 14Եւ անցնելիս տեսաւ Ղեւի Ալփեանին՝ նստած մաքսաւորութեան. Եւ նորան ասեց. Իմ ետեւից եկ. Եւ նա վերկացաւ գնաց նորա ետեւից։
  • 16Բայց դպիրները եւ Փարիսեցիները տեսնելով որ մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում է, ասեցին նորա աշակերտներին. Այդ ի՞նչ է, որ մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում է եւ խմում է։
  • 17Եւ Յիսուսը երբոր լսեց, ասեց նորանց. Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիւանդներին. Ես չ’եկայ արդարներին այլ մեղաւորներին ապաշխարութեան կանչելու։
  • 18Եւ Յովհաննէսի աշակերտները եւ Փարիսեցիները ծոմ էին պահում եւ եկան նորան ասեցին. Ի՞նչու Յովհաննէսի եւ Փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում, բայց քո աշակերտները ծոմ չեն պահում։
  • 19Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի՞թէ կարող են հարսնիքի որդիքը ծոմ պահել՝ քանի որ փեսան նորանց հետ է. Քանի որ փեսան իրանց հետ ունին, չեն կարող ծոմ պահել։
  • 20Բայց օրեր կ’գան, որ փեսան նորանցից վեր կ’առնուի, եւ ապա այն օրերումը ծոմ կ’պահեն։
  • 21Եւ ոչ ով նոր լաթից կարկատան չի գցիլ հին հանդերձի վերայ, ապա թէ ոչ՝ նորն իր ուժովն այն հնիցն կ’առնէ, եւ պատռուածքն էլ աւելի չար կ’լինի։
  • 22Եւ ոչ ով նոր գինին հին տկերի մէջ չի ածիլ. Ապա թէ ոչ՝ նոր գինին տկերը կ’պատռէ, եւ գինին կ’թափուի, տկերն էլ կ’կորչեն. Այլ նոր գինին նոր տկերի մէջ պէտք է ածուի։
  • 23Եւ եղաւ որ նա շաբաթ օրը արտերի միջովն անցնում էր եւ նորա աշակերտներն սկսեցին գնալ հասկ պոկելով։
  • 24Եւ Փարիսեցիներն ասեցին նորան. Տես, ինչ են գործում շաբաթ օրը, որ արժան չէ։
  • 25Եւ նա ասեց նորանց. Դուք երբէք չէ՞ք կարդացել, թէ Դաւիթն ինչ արաւ, երբոր պէտք ունէր, եւ սովեց ինքը եւ նորա հետ լինողներն։
  • 26Ինչպես Աստուծոյ տունը մտաւ Աբիաթար քահանայապետի օրին. Եւ առաջաւորութեան հացերը կերաւ, որ ուրիշի օրէնք չէր ուտել, բայց միայն քահանայից. Եւ իր հետ լինողներին էլ տուաւ։
  • 27Եւ նորանց ասեց. Շաբաթը մարդի համար եղաւ, եւ ոչ թէ մարդը շաբաթի համար։
  • 28Ուրեմն մարդի Որդին շաբաթի էլ տէրն է։
← Ցանկ