ՀՈՎՀԱՆՆԵՍ16
  • 1Այս խօսեցի ձեզ հետ, որ չ’գայթակղիք։
  • 2Իրանց ժողովարաններիցը ձեզ դուրս կ’հանեն. Եւ ժամանակ էլ կ’գայ՝ որ ամեն ով որ սպանէ ձեզ, կ’կարծէ, թէ Աստուծուն պաշտօն է մատուցանում։
  • 3Եւ սա կ’անեն ձեզ. Որովհետեւ ոչ Հօրը ճանաչեցին եւ ոչ ինձ։
  • 4Այս էլ խօսեցի ձեզ հետ, որ երբոր ժամանակը գայ, սորանք յիշէք, թէ ես ասեցի ձեզ։ Բայց այս բաներն սկզբիցը չ’ասեցի ձեզ. Որովհետեւ ես ձեզ հետ էի։
  • 5Բայց հիմա ինձ ուղարկողի մօտ եմ գնում. Եւ ձեզանից ոչ մէկը չէ հարցնում ինձ, թէ Ո՞ւր ես գնում։
  • 6Այլ որովհետեւ այս բաները խօսեցի ձեզ հետ, տրտմութիւնը լցրեց ձեր սիրտը։
  • 7Բայց ես ճշմարտութիւնն եմ ասում ձեզ, թէ լաւ է ձեզ համար, որ ես գնամ. Որովհետեւ եթէ չ’գնամ, Մխիթարիչը չի գալ ձեզ մօտ. բայց եթէ գնամ, նորան կ’ուղարկեմ ձեզ մօտ։
  • 8Եւ նա՝ երբոր գայ՝ աշխարհքին կ’յանդիմանէ մեղքի համար, եւ արդարութեան համար, եւ դատաստանի համար։
  • 9Մեղքի համար, որովհետեւ ինձ չեն հաւատում։
  • 10Արդարութեան համար, որովհետեւ ես իմ Հօր մօտ եմ գնում, եւ ինձ այլ եւս չէք տեսնիլ։
  • 11Եւ դատաստանի համար, որովհետեւ այս աշխարհքի իշխանը դատապարտուած է։
  • 12Տակաւին շատ բան ունիմ ձեզ ասելու, բայց հիմա չէք կարող տանիլ։
  • 13Բայց երբոր նա՝ ճշմարտութեան Հոգին կ’գայ, նա կ’առաջնորդէ ձեզ ամեն ճշմարտութեան մէջ. Որովհետեւ իր անձիցը չի խօսիլ, այլ ինչ որ կ’լսէ՝ կ’խօսի, եւ գալու բաները կ’պատմէ ձեզ։
  • 14Նա ինձ կ’փառաւորէ, որովհետեւ իմիցը կ’առնէ եւ կ’պատմէ ձեզ։
  • 15Ամեն ինչ որ Հայրն ունի՝ իմն է. Նորա համար ասեցի ձեզ, թէ իմիցը կ’առնէ եւ կ’պատմէ ձեզ։
  • 16Մի քիչ ժամանակ էլ, եւ չէք տեսնիլ ինձ. Եւ դարձեալ մի քիչ, եւ կ’տեսնէք ինձ. որովհետեւ ես Հօր մօտ եմ գնում։
  • 17Նորա աշակերտներից ոմանք իրար ասում էին. Սա ի՞նչ է, որ ասում է մեզ. Մի քիչ ժամանակ՝ եւ չէք տեսնիլ ինձ, եւ դարձեալ մի քիչ, եւ կ’տեսնէք ինձ. Եւ, թէ Ես Հօր մօտ եմ գնում։
  • 18Եւ ասում էին. Ի՞նչ է այն որ ասում է՝ Քիչ ժամանակ. Մենք չ’գիտենք, թէ ինչ է խօսում։
  • 20Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Որ դուք լաց կ’լինիք եւ կ’ողբաք եւ աշխարհքը կ’ուրախանայ. Դուք կ’տրտմիք, այլ ձեր տրտմութիւնն ուրախութիւն կ’լինի։
  • 21Կինը, երբոր ծնում է, տրտմութիւն ունի, որ նորա ժամանակը հասել է, բայց երբոր երեխան ծնեց, նեղութիւնն էլ չէ յիշում այն ուրախութեան համար, որ մի մարդ ծնուեցաւ աշխարհքի մէջ։
  • 22Եւ դուք էլ հիմա տրտմութիւն ունիք, բայց դարձեալ կ’տեսնեմ ձեզ, եւ ձեր սիրտը կ’ուրախանայ. Եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք չի առնիլ ձեզանից։
  • 23Եւ այն օրը ոչինչ չէք հարցնիլ ինձ. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ ինչ որ Հօրիցը խնդրէք իմ անունովը, կ’տայ ձեզ։
  • 24Մինչեւ հիմա ոչինչ չ’խնդրեցիք իմ անունովը. Խնդրեցէք եւ կ’առնէք, որ ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։
  • 25Այս բաներն առակներով խօսեցի ձեզ հետ. Բայց ժամանակ կ’գայ, որ էլ առակով չեմ խօսիլ ձեզ հետ. Այլ յայտնապէս կ’պատմեմ ձեզ Հօր համար։
  • 26Այն օրումն իմ անունովը կ’խնդրէք. Եւ չեմ ասում ձեզ, թէ ես ձեզ համար կ’աղաչեմ Հօրը։
  • 27Նորա համար որ Հայրն ինքը սիրում է ձեզ. Որովհետեւ դուք ինձ սիրել էք եւ հաւատացել էք, թէ ես Աստուածանից դուրս եկայ։
  • 28Հօրիցը դուրս եկայ եւ եկայ աշխարհք. Դարձեալ թողում եմ աշխարհքը եւ գնում եմ Հօր մօտը։
  • 29Աշակերտները նորան ասեցին. Ահա հիմա յայտնի ես խօսում, եւ ոչ մի առակ չես ասում։
  • 30Հիմա գիտենք, որ դու բոլորը գիտես. Եւ պէտքդ չէ, որ մէկը հարցնէ քեզ. Սորանով հաւատում ենք, թէ դու Աստուածանից դուրս եկար։
  • 31Յիսուսը պատասխանեց նորանց. Հիմա հաւատում է՞ք։
  • 32Ահա ժամանակ կ’գայ, եւ հիմա եկած է, որ ամեն մէկդ կ’ցրուիք իր տեղը, եւ ինձ մինակ կ’թողէք. բայց ես մինակ չեմ. Որովհետեւ Հայրն ինձ հետ է։
  • 33Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղութիւն ունենաք. աշխարհքումը նեղութիւն կ’ունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին։
← Ցանկ