ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ28
  • 1Վասն զի կրակ վառեցին եւ մեզ ամենիս ընդունեցին մեր վերայ եկած անձրեւի եւ սաստիկ ցրտի համար։
  • 2Եւ Պօղոսը՝ երբոր շատ խռիւ էր հաւաքել եւ կրակի վերայ էր դնում, տաքութիւնիցը մի իժ դուրս եկաւ եւ նորա ձեռքիցը բռնեց։
  • 3Եւ երբոր բարբարոսները տեսան գազանը նորա ձեռքիցը կախուած, իրար ասում էին, Այս մարդն անպատճառ մարդասպան է, որ ծովիցը ազատուելուց յետոյ արդար իրավունքը չ’թողեց որ ապրի։
  • 4Եւ նա այն գազանը կրակին մէջ թափ տուաւ. Եւ իրան ոչինչ վնաս չ’եղաւ։
  • 5Իսկ նորանք սպասում էին, թէ կամ կ’ուռենայ, կամ յանկարծակի մեռած վայր կ’ընկնի. Եւ երբոր շատ սպասեցին, եւ տեսան որ վնաս չ’եղաւ նորան, իրանց խօսքը դարձրին, եւ ասում էին, թէ Սա մի աստուած է։
  • 6Եւ այնտեղի չորս կողմովը կային այն կղզու գլխաւորի գիւղերը, որի անունը Պոպլիոս էր. Որ մեզ երեք օր իրան մօտ առաւ եւ սիրով ընդունեց։
  • 7Եւ եղաւ որ Պոպլիոսի հայրը ջերմով եւ թանչքով հիւանդացած պառկած էր. Պօղոսը նորա մօտ մտաւ՝ եւ աղօթք արաւ, եւ ձեռքերը նորա վերայ դրաւ, եւ նորան բժշկեց։
  • 8Եւ երբոր այս եղաւ, ուրիշ հիւանդներն էլ որ այն կղզումը կային, գալիս էին եւ բժշկվում։
  • 9Որոնք շատ պատուով էլ պատուեցին մեզ. Եւ երբոր գնացինք, ինչ որ պէտք էր տուին։
  • 10Եւ երեք ամսից յետոյ վեր ելանք մի Աղեքսանդրացի նաւ, որ ձմեռը այն կղզումն էր անցկացրել եւ Դիոսկուրացիների նշանն ունէր։
  • 11Եւ իջանք Սիրակուսա, եւ երեք օր այնտեղ մնացինք։
  • 12Այնտեղից պտոյտ տալով հասանք Հռեգիոն. Եւ մէկ օրից յետոյ երբոր հարաւի քամին փչեց, երկրորդ օրը եկանք Պատիողոս։
  • 13Ուր եղբայրներ էլ գտանք, որոնք աղաչեցին որ եօթն օր այնտեղ մնանք. Եւ այսպէս եկանք Հռովմ։
  • 14Եւ երբոր այնտեղից եղբայրները մեր մասին լսեցին, մեր առաջը դուրս եկան մինչեւ Ապփիոսի վաճառանոցը եւ Երեք իջեւանները. Պօղոսը որ նորանց տեսաւ, Աստուածանից գոհացաւ եւ քաջութիւն առաւ։
  • 15Եւ երբոր մտանք Հռովմ հարիւրապետը կապուածները զօրապետին յանձնեց. Եւ Պօղոսին հրաման եղաւ որ իր պահապան զինուորի հետ առանձին կենայ։
  • 16Եւ երեք օրից յետոյ եղաւ որ Պօղոսը Հրէաների գլխաւորներին կանչեց. Եւ երբոր եկան, նորանց ասեց. Մարդիկ եղբարք, ես ժողովրդի կամ հայրենական սովորութիւնների հակառակ մի բան չ’գործած, Երուսաղէմիցը կապուած մատնուեցայ Հռովմայեցիների ձեռը։
  • 17Որոնք ինձ դատելով կամեցան թող տալ, որովհետեւ ինձանում մեռնելու ոչինչ յանցանք չ’կար։
  • 18Բայց երբոր Հրէաները հակառակում էին, ստիպուեցայ դէպի Կայսրը բողոքել. Ոչ թէ իբր իմ ազգիցը մի ամբաստանելու բան ունէի։
  • 19Եւ այս պատճառի համար աղաչեցի ձեզ հիմա որ տեսնեմ եւ խօսեմ. Որովհետեւ Իսրայէլի այն յոյսին համար եմ ես այս շղթայովը կապուած։
  • 20Նորանք էլ ասեցին նորան. Մենք քեզ համար Հրէաստանիցը ոչ թուղթ ենք ստացել եւ ոչ էլ եղբայրներից մէկը եկաւ եւ քեզ համար մի չար բան պատմեց կամ խօսեց։
  • 21Բայց կ’բաղձայինք քեզանից լսել թէ ինչ ես խորհում. Որովհետեւ այդ աղանդի համար մեզ յայտնի է, որ ամեն տեղ դորա դէմ են խօսում։
  • 22Երբոր նորա հետ մէկ օր որոշել էին, շատ մարդիկ եկան նորա մօտ այն հիւրանոցը, որոնց Աստուծոյ արքայութիւնը վկայութիւնով պատմում էր, եւ Յիսուսին համար նորանց համոզում էր Մովսէսի օրէնքիցը եւ մարգարէներիցն առաւօտանց մինչեւ իրիկունը։
  • 23Եւ ոմանք խօսքերին համոզվում էին, իսկ ոմանք չէին հաւատում։
  • 24Եւ իրար հետ չ’միաբանուած արձակուեցան, երբոր Պօղոսը այս մէկ խօսքն ասեց թէ Սուրբ Հոգին Եսայիա մարգարէի ձեռովը մեր հայրերի հետ լաւ խօսեց,
  • 25Եւ ասեց. Գնա ժողովրդի մօտ եւ ասիր. Դուք լսելով կ’լսէք եւ չէք իմանալ. Եւ տեսնելով կ’տեսնէք եւ չէք տեսնել։
  • 26Որովհետեւ այս ժողովրդի սիրտը թանձրացաւ, եւ իրանց ականջներովը ծանր լսեցին, եւ իրանց աչքերը խփեցին. Որ մի գուցէ աչքով տեսնեն եւ ականջներովը լսեն, եւ սրտով իմանան եւ դարձի գան, եւ ես բժշկեմ նորանց։
  • 27Եւ հիմա յայտնի լինի ձեզ, որ Աստուծոյ փրկութիւնն ուղարկուեցաւ հեթանոսներին, եւ նորանք կ’լսեն։
  • 28Եւ երբոր նա այս ասեց. Հրէաները դուրս գնացին նորանից. Եւ իրանց մէջ շատ վիճաբանութիւն ունէին։՝՝
  • 29Եւ Պօղոսը ամբողջ երկու տարի, իր վարձքով բռնած տունը մնաց։
  • 30Եւ ամեն իրան մօտ եկողներին ընդունում էր
  • 31Աստուծոյ արքայութիւնը քարոզելով, եւ Տէր Յիսուս Քրիստոսի համար սովորեցնելով, անխափան ամեն համարձակութեամբ։
← Ցանկ