ՀՌՈՎՄԵԱՑԻՍ7
  • 1Կամ չ’գիտէ՞ք, եղբարք, (որովհետեւ օրէնք գիտացողների հետ եմ խօսում) որ օրէնքը մարդի վերայ տիրում է՝ քանի որ նա կենդանի է։
  • 2Որովհետեւ մարդ ունեցող կնիկը՝ իր կենդանի մարդի հետ կապուած է օրէնքով. Բայց եթէ մարդը մեռնի՝ մարդի օրէնքիցն արձակուած է։
  • 3Ուրեմն՝ քանի որ մարդը կենդանի է՝ նա շնացող է կոչվում, եթէ ուրիշ մարդի գնայ. Բայց եթէ մարդը մեռնի, օրէնքիցն ազատ է՝ որ շնացող չ’լինի եթէ ուրիշ մարդի գնայ։
  • 4Այսպէս էլ, եղբարք, դուք Քրիստոսի մարմնովը մեռաք օրէնքին՝ որ ուրիշի լինիք՝ նորան որ մեռելների միջից յարութիւն է առել, որ պտուղ բերենք Աստուծուն։
  • 5Որովհետեւ քանի որ մարմնով էինք, մեղքերի կիրքերը՝ որ օրէնքովն էին՝ զօրանում էին մեր անդամներումը, որ մենք պտուղ բերենք մահին։
  • 6Բայց հիմա արձակուեցանք օրէնքիցը մեռնելով նորան՝ որով որ բռնուած էինք, որպէս զի հոգու նորոգութիւնովը ծառայենք՝ եւ ոչ թէ գրի հնութիւնովը։
  • 7Արդ ի՞նչ ասենք. Օրէնքը մե՞ղք է. Քաւ լիցի. բայց ես մեղքը չէի գիտենալ՝ եթէ ոչ օրէնքով. Եւ ցանկութիւնը չէի ճանաչել՝ եթէ օրէնքը չէր ասել՝ Մի ցանկանար։
  • 8Մեղքը առիթ առնելով պատուիրանքովը, ինձանում ամեն ցանկութիւն գործեց. որովհետեւ առանց օրէնքի մեղքը մեռած է։
  • 9Եւ ես առանց օրէնքի մի ժամանակ կենդանի էի. Բայց երբոր պատուիրանքը եկաւ, մեղքը կենդանացաւ։
  • 10Իսկ ես մեռայ, եւ այն պատուիրանքն՝ որ կեանքի համար էր, ինձ մահի պատճառ եղաւ։
  • 11Որովհետեւ մեղքը առիթ առած պատուիրանքովը՝ խաբեց ինձ եւ նորանով սպանեց։
  • 12Ուրեմն՝ օրէնքը սուրբ է՝ եւ պատուիրանքն էլ սուրբ եւ արդար եւ բարի։
  • 13Ապա բարի՞ն ինձ մահ եղաւ. Քաւ լիցի. Այլ մեղքը. Որ մեղքն երեւի որ բարիովն ինձ մահ գործեց. Որ մեղքն աւելի եւս մեղաւոր լինի պատուիրանքի ձեռովը։
  • 14Որովհետեւ գիտենք՝ որ օրէնքը հոգեւոր է. Բայց ես եմ մարմնաւոր՝ մեղքի տակ ծախուած։
  • 16Եւ եթէ ինչ որ չեմ կամենում՝ այն եմ գործում, օրէնքի համար վկայում եմ՝ թէ բարի է։
  • 17Արդ ուրեմն ոչ թէ ես եմ գործում այն, այլ ինձանում բնակուած մեղքը։
  • 18Որովհետեւ գիտեմ որ ինձանում (այսինքն իմ մարմնումը) մի բարի բան չէ բնակվում. Քանզի կամենալն կայ իմ մօտը. Բայց բարին անելը չեմ գտնում։
  • 19Քանզի ոչ թէ բարին՝ որ կամենում եմ, անում եմ. Այլ չարը՝ որ չեմ կամենում, այն եմ գործում։
  • 20Ուրեմն եթէ այն որ չեմ կամենում ես, այն եմ անում. Էլ ես չեմ անում այն, բայց ինձանում բնակուած մեղքը։
  • 21Ուրեմն գտնում եմ այդ օրէնքը՝ որ երբ ես կամենում եմ բարին անել, չարն իմ մօտը կայ։
  • 22Որովհետեւ ես հաւանում եմ Աստուծոյ օրէնքին՝ ներսի մարդովը։
  • 23Բայց տեսնում եմ ուրիշ օրէնք իմ անդամներումը՝ որ իմ մտքի օրէնքի դէմ պատերազմում է, եւ ինձ գերի է բռնում այն մեղքի օրէնքովը՝ որ իմ անդամներումն է։
  • 24Ես ի՜նչ խեղճ մարդ եմ. Ո՞վ կ’ապրեցնէ ինձ այս մահի մարմնիցը։
  • 25Շնորհակալ եմ Աստուածանից մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։ Արդ ուրեմն ես ինքս մտքով ծառայում եմ Աստուծոյ օրէնքին, իսկ մարմնով մեղքի օրէնքին։
← Ցանկ