Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ1
  • 1Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի կանչուած առաքեալ Աստուծոյ կամքովը, եւ Սոսթենէս եղբայր.
  • 2Աստուծոյ եկեղեցուն, որ Կորնթոսումն է, Յիսուս Քրիստոսումը սրբուածներիդ՝ կանչուած սուրբերիդ՝ այն ամենի հետ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունը կանչում են ամեն տեղ, իրանցը եւ մերը։
  • 3Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը՝ եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
  • 4Ամեն ժամանակ գոհանում եմ իմ Աստուածանից ձեր մասին, Աստուծոյ այն շնորհքի համար՝ որ տրուած է ձեզ Քրիստոս Յիսուսումը.
  • 5Որ ամեն բանի մէջ հարստացաք նորանով՝ ամեն խօսքով եւ ամեն գիտութիւնով։
  • 6Ինչպէս Քրիստոսի վկայութիւնը հաստատուեցաւ ձեր մէջ։
  • 7Որ դուք չ’պակասուիք ոչ մի շնորհքով մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութեանը սպասելով.
  • 8Որ եւ կ’հաստատէ ձեզ մինչեւ վերջը՝ անմեղադրելի մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրումը։
  • 9Հաւատարիմ է Աստուած՝ որի ձեռով կանչուեցաք դէպի նորա Որդու՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հաղորդութիւնը։
  • 10Աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը, որ ամենդ միեւնոյն խօսքն ունենաք, եւ երկպառակութիւններ չ’լինին ձեր մէջ. Այլ միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած լինիք։
  • 11Որովհետեւ ձեր մասին ինձ լուր հասաւ, եղբարք, Քղուէի ընտանիքիցը, թէ հակառակութիւններ կան ձեզանում։
  • 12Եւ այս եմ ասում՝ որ ձեզանից ամեն մէկն ասում է. Ես Պօղոսեան եմ, եւ Ես Ապողոսեան, եւ Ես Կեփասեան, եւ՝ Ես Քրիստոսեան։
  • 13Բաժանո՞ւած է Քրիստոսը. Մի՞թէ Պօղոսը խաչուեցաւ ձեզ համար՝ կամ Պօղոսի՞ անունովը մկրտուեցաք։
  • 14Գոհանում եմ Աստուածանից որ ես ձեզանից ոչ մէկին չ’մկրտեցի. Բայց միայն Կրիսպոսին եւ Գայիոսին. Որ մէկը չ’ասէ,
  • 15Թէ իմ անունովը մկրտեցի։
  • 16Եւ Ստեփանի տունն էլ մկրտեցի. Էլ չ’գիտեմ, թէ մի ուրիշն էլ մկրտեցի։
  • 17Որովհետեւ Քրիստոս չ’ուղարկեց ինձ մկրտելու, այլ աւետարանը քարոզելու. ոչ թէ խօսքի իմաստութեամբ, որպէսզի ունայն չ’լինի Քրիստոսի խաչը։
  • 19Որովհետեւ գրուած է. Իմաստունների իմաստութիւնը կ’կորցնեմ, եւ խելօքների խորհուրդները կ’անարգեմ։
  • 20Ո՞ւր է իմաստուն, ո՞ւր է դպիր, ո՞ւր է այս աշխարհքի քննող. չէ՞ որ Աստուած այս աշխարհքի իմաստութիւնը յիմարացրեց։
  • 21Ուրեմն՝ որովհետեւ Աստուծոյ իմաստութեան մէջ աշխարհքը իմաստութիւնով չ’ճանաչեց Աստուծուն, Աստուած հաճեց որ քարոզութեան յիմարութիւնովը ապրեցնէ հաւատացեալներին։
  • 22Եւ որովհետեւ Հրէաները նշան են ուզում, եւ Յոյներն իմաստութիւն են խնդրում.
  • 23Մենք էլ քարոզում ենք խաչեալ Քրիստոսը, Հրէաներին գայթակղութիւն եւ Յոյներին յիմարութիւն։
  • 24Բայց այն կանչուած Հրէաներին եւ Յոյներին, Քրիստոսը քարոզում ենք Աստուծոյ զօրութիւն եւ Աստուծոյ իմաստութիւն։
  • 25Վասնզի Աստուծոյ յիմարն աւելի իմաստուն է քան թէ մարդիկ եւ Աստուծոյ տկարն աւելի զօրաւոր է քան թէ մարդիկ։
  • 26Հէնց ձեր կոչումին մտիկ արէք, եղբայրներ, որ ոչ թէ շատ իմաստուններ մարմնի կողմանէ, եւ ոչ թէ շատ զօրաւորներ, եւ ոչ թէ շատ ազնուականներ.
  • 27Այլ այս աշխարհքի յիմարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ իմաստուններին. Եւ աշխարհքիս տկարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ զօրաւորներին։
  • 28Եւ աշխարհքիս անտոհմներին եւ անարգուածներին Աստուած ընտրեց՝ եւ ոչինչներին, որ մի բան լինողներին ոչնչացնէ։
  • 29Որպէսզի ոչ մի մարմին չ’պարծենայ նորա առաջին։
  • 30Եւ դուք նորանից էք Յիսուս Քրիստոսումը՝ որ Աստուածանից մեզ համար եղաւ իմաստութիւն, եւ արդարութիւն եւ սրբութիւն եւ փրկութիւն։
  • 31Որ ինչպէս գրուած է, Նա որ պարծենում է՝ թող Տէրովը պարծենայ։
← Ցանկ