Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ13
  • 1Եթէ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խօսիմ, բայց սէր չ’ունիմ, ես եղայ ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղայ։
  • 2Եւ եթէ մարգարէութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտութիւնը. Եւ եթէ ամեն հաւատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չ’ունիմ, ոչինչ եմ։
  • 3Եւ եթէ իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ որ այրուի, բայց սէր չ’ունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ։
  • 4Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. Սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։
  • 5Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում.
  • 6Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ.
  • 7Ամեն բանի դիմանում է. Ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։
  • 8Սէրը երբէք չի վերջանալ. Եթէ մարգարէութիններ կան՝ կ’խափանուին. Եթէ լեզուներ՝ կ’լռեն. Եթէ գիտութիւն՝ կ’խափանուի։
  • 9Որովհետեւ փոքր ի շատէ գիտենք. Եւ փոքր ի շատէ մարգարէանում ենք։
  • 11Երբոր երեխայ էի՝ երեխայի պէս էի խօսում, երեխայի պէս էի մտածում, երեխայի պէս էի համարում. Բայց երբոր մարդ եղայ, այն երեխայութեան բաները խափանեցի։
  • 12Որովհետեւ հիմա հայելու մէջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դէմադէմ. Հիմա փոքր ի շատէ եմ տեղեակ, բայց այն ժամանակն այնպէս կ’գիտենամ՝ ինչպէս գիտեցուած եմ։
  • 13Ապա ուրեմն մնում է հաւատք, յոյս, սէր. Այս երեքը, եւ սորանցից մէծը սէրն է։
← Ցանկ