Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ4
  • 1Թող ամեն մարդ այսպէս համարէ մեզ՝ ինչպէս Քրիստոսի պաշտօնեաներ եւ Աստուծոյ խորհուրդների տնտեսներ։
  • 2Արդ տնտեսների մէջ այն է պահանջվում որ մէկը հաւատարիմ գտնուի։
  • 3Բայց ինձ համար ոչինչ բան է՝ որ ձեզանից դատուիմ, կամ մարդկային դատաստանից. Այլ ես իմ անձն էլ չեմ դատում։
  • 4Որովհետեւ իմ անձի համար ես բան չ’գիտեմ. բայց սորանով չեմ արդարանում. Որովհետեւ ինձ դատողը Տէրն է։
  • 5Ուրեմն ժամանակից առաջ մի դատէք. Մինչեւ Տէրը գայ՝ որ խաւարի ծածուկ բաները կ’բերէ էլ լոյսի մէջ, եւ սրտերի խորհուրդները կ’յայտնէ, եւ այն ժամանակ ամեն մէկին գովասանք կ’լինի Աստուածանից։
  • 6Այս բանը, եղբարք, իմ անձի եւ Ապողոսի վերայ օրինակ բերի ձեզ համար. որ մեզանից սովորէք գրուածիցն աւելի բան չ’խորհել. որ չ’լինի թէ մէկը մէկի վերայ հպարտանայ ընկերի պատճառովը։
  • 7Որովհետեւ ո՞վ է քեզ որոշում. ի՞նչ ունիս դու՝ որ չես առել. Եւ եթէ առել ես, ի՞նչու ես պարծենում չ’առածի պէս։
  • 8Արդէն կշտացած էք, արդէն հարստացաք, առանց մեզ թագաւորեցիք եւ երանի թէ թագաւորէիք, որ մենք էլ ձեզ հետ թագաւորէինք։
  • 9Որովհետեւ ինձ այսպէս է երեւում՝ թէ Աստուած մեզ առաքեալներիս շատ յետին արաւ՝ մահապարտների պէս. Որովհետեւ աշխարհքի տեսարան եղանք, հրեշտակների էլ՝ մարդկանց էլ։
  • 10Մենք յիմար ենք Քրիստոսի համար, իսկ դուք՝ իմաստուն Քրիստոսումը. մենք տկար՝ իսկ դուք զօրաւոր. Դուք փառաւորուած իսկ մենք անարգուած։
  • 11Մինչեւ այս օրուայ ժամը սովում էլ ենք՝ ծարաւում էլ, մերկ էլ գնում ենք եւ գլխներս զարկվում էլ է եւ աստանդական ման ենք գալիս։
  • 12Եւ աշխատում ենք մեր ձեռքերովը գործելով. բամբասում են մեզ, իսկ մենք օրհնում ենք. Հալածում են եւ մենք համբերում ենք.
  • 13Հայհոյում են, մենք աղաչանք ենք անում. ինչպէս աւելուք եղանք աշխարհքին՝ ամենի ջնջոց լինելով մինչեւ հիմա։
  • 14Ոչ թէ ձեզ ամաչեցնելով եմ այս գրում. Այլ ինչպէս իմ սիրելի որդիներին խրատում եմ։
  • 15Որովհետեւ թէ եւ տասը հազար վարդապետներ ունենաք Քրիստոսումը, բայց ոչ թէ շատ հայրեր. վասնզի Քրիստոս Յիսուսում ես ծնեցի ձեզ աւետարանովը։
  • 16Ուրեմն աղաչում եմ ձեզ՝ որ ինձ նմանող լինիք։
  • 18Մի քանիսը հպարտացել են իբր թէ ես չեմ գալ ձեզ մօտ։
  • 19Բայց շուտով կ’գամ ձեզ մօտ, եթէ Տէրը կամենայ. Եւ կ’հասկանամ ոչ թէ հպարտացածների խօսքերը, այլ զօրութիւնը։
  • 20Որովհետեւ Աստուծոյ արքայութիւնը ոչ թէ խօսքով է՝ այլ զօրութիւնով։
  • 21Ի՞նչպէս էք կամենում, գաւազանո՞վ գամ ձեզ մօտ, թէ սիրով եւ հեզութեան հոգով։
← Ցանկ