Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ6
  • 1Ձեզանից մէկն՝ եթէ բան ունենայ իր ընկերի հետ, համարձակվո՞ւմ է անիրաւների առաջին դատուիլ եւ ոչ թէ սուրբերի առաջին։
  • 2Կամ թէ չ’գիտէ՞ք որ սուրբերն աշխարհքս կ’դատեն. Եւ եթէ ձեզանով աշխարհքը դատվում է, ապա չէք արժան անարգ բաների դատաստան անելու։
  • 4Եթէ երկրաւոր բաների համար դատաստան ունիք, եկեղեցու ցած մարդկանցը ձեզ համար դատաւոր նստեցրէք։
  • 5Ձեզ ամաչեցնելու համար եմ ասում. Այնքան մի իմաստուն մարդ էլ չկա՞յ ձեր միջումը, որ կարող լինի իրավունք որոշել իր եղբայրների մէջ։
  • 6Այլ եղբայր եղբօր հետ դատաստան է գնում, եւ այն էլ անհաւատների առաջին։
  • 7Եւ հէնց արդէն բոլորովին պակասութիւն է ձեր միջումը որ դատաստաններ ունիք իրար հետ. ի՞նչու չէք աւելի դուք զրկվում. Եւ ի՞նչու չէք աւելի դուք անիրաւութիւն քաշում։
  • 8Բայց դուք էք զրկում եւ անիրաւութիւն անում, եւ այն էլ ձեր եղբայրներին։
  • 9Կամ թէ չ’գիտէ՞ք որ անիրաւներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։ Մի խաբուիք. Ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները,
  • 10Ոչ իգացողները, որ արուագէտները, ոչ գողերը ոչ ագահները, ոչ արբեցողները, ոչ նախատողները, եւ ոչ յափշտակողները Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։
  • 11Եւ մի քանիներդ այսպէսներ էիք, բայց լուացուեցաք՝ բայց սրբուեցաք՝ բայց արդարացաք Տէր Յիսուսի անունովը եւ մեր Աստուծոյ Հոգովը։
  • 12Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամենն օգուտ չէ. Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ես չ’պիտի մի բանի իշխանութեան տակ լինիմ։
  • 13Կերակուրները փորի համար, եւ փորը կերակուրների համար. Բայց Աստուած սորան էլ նորանց էլ կ’խափանէ. Միայն թէ մարմինը պոռնկութեան համար չէ, այլ Տիրոջ համար. եւ Տէրը մարմնին համար։
  • 14Բայց Աստուած, որ մեր Տիրոջն էլ յարութիւն տուաւ, ձեզ էլ կ’յարուցանէ իր զօրութեամբը։
  • 15Չ’գիտէ՞ք՝ որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. Ապա Քրիստոսի անդամներն առնեմ պոռնիկի անդա՞մ շինեմ. Քաւ լիցի։
  • 16Կամ թէ չ’գիտէ՞ք, որ նա՝ որ պոռնիկին յարում է, մէկ մարմին է նորա հետ. Որովհետեւ Երկուսն, ասում է, մէկ մարմին կ’լինին։
  • 17Եւ նա՝ որ Տիրոջն է յարում՝ մէկ հոգի է նորա հետ։
  • 18Փախէք պոռնկութիւնիցը. Ամեն մեղք որ մարդ գործէ, իր մարմնիցը դուրս է. Բայց պոռնկութիւն անողն, իր մարմնի մէջ է մեղանչում։
  • 19Կամ թէ չ’գիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է, որ նորան Աստուածանից ունիք. եւ ձերինը չէք։
  • 20Որովհետեւ մեծ գնով գնուեցաք. Ուստի փառաւորեցէք Աստուծուն ձեր մարմնումը եւ ձեր հոգումն՝ որ Աստուծունն են։
← Ցանկ