Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ2
  • 1Բայց ես այս որոշեցի ինձանում որ դարձեալ տրտմութիւնով չ’գամ ձեզ մօտ։
  • 2Որովհետեւ եթէ ես ձեզ տրտմեցնեմ, էլ ո՞վ է ինձ ուրախացնողը եթէ ոչ ինձանից տրտմողը։
  • 4Որովհետեւ շատ նեղութիւնից սրտիս տագնապից գրեցի ձեզ շատ արտասուքով. ոչ թէ՝ որ տրտմիք, այլ որ իմ սէրը գիտենաք, որն ես առատօրէն ունիմ ձեզ վերայ։
  • 5Ապա եթէ մէկը տրտմեցրել է, ոչ թէ ինձ է տրտմեցրել, այլ փոքր ’ի շատէ, որ չ’ծանրացնեմ՝ ձեզ ամենիդ։
  • 6Բաւական է այնպիսի մարդին համար այն խրատը, որ շատերիցը եղաւ։
  • 7Այսուհետեւ ընդհակառակը՝ աւելի ներեցէք, եւ մխիթարեցէք. Մի գուցէ շատ սաստիկ տրտմութիւնից այնպիսին խեղդուի։
  • 8Սորա համար աղաչում եմ ձեզ, որ սէրը հաստատէք նորա վերայ։
  • 9Որովհետեւ նորա համար գրեցի էլ ձեզ, որ ձեզ փորձով գիտենամ, թէ արդեօք ամեն բանի մէջ հնազա՞նդ էք։
  • 10Բայց եթէ դուք մէկին մի բան ներէք, ես էլ. Որովհետեւ ես էլ եթէ մի բան ներեմ, որին որ ներում եմ՝ ձեզ համար է Քրիստոսի առաջին։
  • 11Որ սատանան մեզ զրկանք չ’անէ. Որ նորա խորհուրդներին անտեղեակ չենք։
  • 12Բայց երբոր ես հասայ Տրովադա Քրիստոսի աւետարանի համար, եւ դուռն ինձ համար բաց էր Տէրով,
  • 13Իմ հոգու մէջ հանգստութիւն չ’ունէի. Որ իմ Տիտոս եղբօրն այնտեղ չ’գտայ. Այլ նորանցից հրաժարելով գնացի Մակեդոնիա։
  • 14Բայց շնորհակալութիւն Աստուծուն՝ որ ամեն ժամանակ մեզ յաղթող է անում Քրիստոսումը եւ իր գիտութեան հոտը մեզանով յայտնվում է ամենայն տեղ։
  • 15Որովհետեւ մենք Քրիստոսի անուշ հոտն ենք Աստուծոյ առաջին, փրկուածների մէջ եւ կորածների մէջ։
  • 16Ոմանց համար մահուայ հոտ դէպի մահ. Եւ ոմանց համար կեանքի հոտ դէպի կեանք. եւ այս բաների համար ո՞վ բաւական կ’լինի։
  • 17Որովհետեւ շատերին պէս չենք, որ Աստուծոյ խօսքը խարդախում են. այլ ինչպէս պարզութիւնից, ինչպէս Աստուածանից՝ Աստուծոյ առաջին խօսում ենք Քրիստոսում։
← Ցանկ