ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ18
  • 1Ղեւտացի քահանաները՝ Ղեւիի բոլոր ցեղը Իսրայէլի հետ բաժին եւ ժառանգութիւն չ’ունենան. Եհովայի պատարագները եւ նորա ժառանգութիւնն ուտեն։
  • 2Եւ իրանց եղբայրների մէջ ժառանգութիւն չ’ունենան. Նորանց ժառանգութիւնը Եհովան ինքն է, ինչպէս որ նորան ասեց։
  • 3Եւ այս լինի քահանաների իրաւունքը ժողովրդի կողմից եւ մատուցրած զոհերի կողմից, թէ արջառ լինի թէ ոչխար. Եւ քահանային տան երին, ծնօտները եւ քաղիրթը։
  • 5Որովհետեւ քո Եհովայ Աստուածը քո բոլոր ցեղերումը նորան է ընտրել, որ կանգնէ Եհովայի անունովը ծառայութիւն անելու՝ ինքն եւ իր որդիքը ամեն ժամանակ։
  • 6Եւ երբոր մի Ղեւտացի քո դռների մէկից այսինքն բոլոր Իսրայէլի մէջ իր պանդխտացած տեղիցը դուրս գայ, եւ իր սրտի բոլոր փափաքովը Եհովայի ընտրած տեղը գայ,
  • 7Այն ժամանակ իր Եհովայ Աստուծոյ անունովը ծառայութիւն անէ իր բոլոր Ղեւտացի եղբայրների պէս, որ այնտեղ կանգնել են Եհովայի առաջում.
  • 8Բաժինը իրանց կերածի բաժինի չափ լինի բացի իր հայրենական ստացուածքը ծախելուց։
  • 9Երբոր քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկիրը մտնես, այն ազգերի գարշելի գործքերի պէս անել չ’սովորես։
  • 10Ձեր մէջ չ’գտնուի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դիւթութիւն դիւթող, գուշակող եւ հմայող եւ կամ հաւահարց,
  • 11Նաեւ կախարդ, կամ վհուկ, կամ նշանագէտ, կամ մեռելահարցուկ.
  • 12Որովհետեւ բոլոր այս բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է. Եւ այս գարշելի բաների պատճառով քո Եհովայ Աստուածը հալածում է նորանց քո առաջիցը։
  • 13Քո Եհովայ Աստուծոյ հետ կատարեալ լինես.
  • 14Որովհետեւ այն ազգերը, որոնց դու կ’տիրես, գուշակների եւ դիւթիչների էին լսում. Բայց քեզ քո Եհովայ Աստուածը այսպէս անելու հրաման չէ տալիս։
  • 15Քո Եհովայ Աստուածը քո միջիցը քո եղբայրներիցը ինձ պէս մի մարգարէ վեր կ’կացնէ քեզ համար. Նորան լսեցէք.
  • 16Բոլորովին այնպէս ինչպէս որ Քորեբումը ժողովքի օրը քո Եհովայ Աստուածանից խնդրեցիր, ասելով. Իմ Եհովայ Աստուծոյ ձայնը այլ եւս չ’լսեմ, եւ այս մեծ կրակը այլ եւս չ’տեսնեմ, որ չ’մեռնեմ։
  • 17Եւ Եհովան ինձ ասեց. Լաւ է ինչ որ ասում են.
  • 18Քեզ պէս մի մարգարէ վեր կ’կացնեմ նորանց համար իրանց եղբայրների միջիցը, եւ իմ խօսքերը նորա բերանումը կ’դնեմ. Եւ նա կ’ասէ նորանց ինչ որ նորան պատուիրեմ։
  • 19Եւ լինի՝ այն մարդը որ չ’լսէ իմ խօսքերին, որ նա իմ անունովը կ’խօսէ, ես այն մարդիցը կ’պահանջեմ։
  • 20Իսկ այն մարգարէն որ յանդգնէ իմ անունովը խօսք խօսել, այն բանը որ ես չեմ պատուիրել եւ կամ օտար աստուածների անունով մի բան խօսէ, այն մարգարէն պիտի մեռնէ։
  • 21Եւ եթէ քո սրտի մէջ ասես, թէ Ի՞նչպէս գիտենանք այն խօսքը որ Եհովան չէ խօսել.
  • 22Եթէ այն մարգարէն Եհովայի անունովը մի բան ասէ, եւ այն բանը չ’կատարուի, ահա այն է Եհովայի չ’ասած խօսքը. Մարգարէն յանդգնութեամբ է խօսել այն. Նորանից չ’վախենաս։
← Ցանկ