ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ2
  • 1Եւ ետ դառանք ու Կարմիր ծովի ճանապարհովը դէպի անապատը չուեցինք, ինչպէս որ Եհովան ինձ ասել էր, եւ շատ օրեր Սէիր սարին շուրջը պտոյտ տուինք։
  • 2Եւ Եհովան ինձ հետ խօսեց եւ ասեց.
  • 3Հերիք է ձեզ այդ սարին շուրջը պտոյտ տալը. Դառէք դէպի հիւսիսային կողմը։
  • 4Եւ ժողովրդին պատուիրիր եւ ասիր. Դուք հիմա անց էք կենում Սէիրումը բնակող ձեր եղբայրների Եսաւի որդկանց սահմանիցը. Նորանք ձեզանից պիտի վախենան, բայց դուք մեծապէս զգուշացէք.
  • 5Նորանց հետ մի ծեծուիք. Որովհետեւ ես նորանց երկրիցը մէկ ոտնաքայլ տեղ էլ ձեզ չեմ տալու, որովհետեւ Սէիր սարը Եսաւին եմ տուել իբրեւ ժառանգութիւն։
  • 6Կերակուրը փողով ծախու առնէք նորանցից եւ ուտէք, եւ ջուրն էլ փողով ծախու առնէք նորանցից եւ խմէք.
  • 7Որովհետեւ քո Եհովայ Աստուածը օրհնեց քեզ քո ձեռքի ամեն գործքերի մէջ. Նա գիտէ քո գնացքը այս մեծ անապատումը, ահա քառասուն տարի է քո Եհովայ Աստուածը քեզ հետ է, եւ մի բանի պակասութիւն չ’քաշեցիր։
  • 8Եւ մենք անցանք մեր եղբայրների Եսաւի որդկանց մօտովը, որոնք Սէիրումը բնակվում էին, դաշտի ճանապարհովը՝ Ելաթից եւ Գասիոն-գաբերից. Եւ դառնալով Մովաբի անապատի ճանապարհովը անցանք։
  • 9Եւ Եհովան ինձ ասեց. Մովաբացիներին թշնամութիւն մի անիր, եւ նորանց հետ պատերազմ մի անիր. Որովհետեւ նորանց երկրիցը քեզ ժառանգութիւն չեմ տալու, որովհետեւ Արը Ղովտի որդկանցը տուի իբրեւ ժառանգութիւն։
  • 10(Էմիմներն էին առաջուց այնտեղ բնակվում, որոնք մեծ եւ բազմաթիւ եւ Ենակիմների պէս երկայնահասակ ազգ էին։
  • 11Նորանք էլ Ենակիմների պէս հսկաներ էին համարվում. Եւ Մովաբացիները նորանց Էմիմ էին կոչում։
  • 12Եւ Սէիրում առաջուց Քոռեցիներն էին բնակվում, բայց Եսաւի որդիքը նորանց քշեցին եւ իրանց առաջիցը նորանց կորցրին, եւ նորանց տեղը բնակուեցին. Ինչպէս որ Իսրայէլացիներն արին իրանց ժառանգութեան երկրին, որ Եհովան տուաւ նորանց։)
  • 13Հիմա վեր կացէք Զարեդ ձորովն անցէք. Եւ մենք անցանք Զարեդ ձորովը։
  • 14Եւ այն օրերը՝ որ գնացինք Կադէս-բառնեայից մինչեւ որ Զարեդ ձորովն անցանք՝ երեսունեւութը տարի է. մինչեւ որ բանակի միջից պատերազմող մարդկանց այն բոլոր ազգը վերջացաւ, ինչպէս որ Եհովան նորանց երդում էր արել։
  • 15Եւ Եհովայի ձեռքն էլ նորանց վերայ էր, նորանց բանակի միջիցը բնաջինջ անելու համար՝ մինչեւ որ վերջանան։
  • 16Եւ երբոր բոլոր պատերազմող մարդիկը ժողովրդի միջիցը մեռան վերջացան,
  • 17Եհովան խօսեց ինձ հետ ասելով.
  • 18Դու այսօր Մովաբի սահման Արով անց ես կենում,
  • 19Եւ մօտենում ես դէպի Ամմոնի որդկանց. Նորանց հետ թշնամութիւն մի անիր, եւ նորանց հետ մի ծեծուիր. Որովհետեւ Ամմոնի որդկանց երկրիցը քեզ ժառանգութիւն չեմ տալու, որովհետեւ այն Ղովտի որդիներին տուի իբրեւ ժառանգութիւն։
  • 20(Նա էլ էր հսկաների երկիր համարվում. Առաջուց այնտեղ հսկաներ էին բնակվում. Եւ Ամմոնացիները նորանց Զամզումիմ էին կոչում.
  • 21Ենակիմների պէս մեծ եւ բազմաթիւ եւ երկայնահասակ ազգ էին. Բայց Եհովան նորանց բնաջինջ արաւ նորանց առաջին որ քշեցին նորանց եւ նորանց տեղումը բնակուեցին.
  • 22Ինչպէս որ Սէիրում բնակող Եսաւի որդկանց համար արաւ, երբոր Քոռեցիներին բնաջինջ արաւ նորանց առաջին. Եւ նորանց քշեցին, եւ նորանց տեղը բնակուեցին մինչեւ այս օրը։
  • 23Եւ Աւացիները՝ որ մինչեւ Գազա գիւղաքաղաքներում էին բնակվում Կափթորից դուրս եկող Կափթորացիները կորցրին նորանց, եւ նորանց տեղը բնակուեցին։)
  • 24Վեր կացէք չուեցէք եւ Առնոն ձորովն անցէք. Ահա քո ձեռքը տուի Եսեբոնի թագաւոր՝ Ամօրհացի Սեհոնին եւ նորա երկիրը. Սկսիր, տիրիր, եւ նորա հետ պատերազմ արա։
  • 26Եւ դեսպաններ ուղարկեցի Կադեմօթի անապատից Եսեբոնի Սեհոն թագաւորի մօտ խաղաղութեան խօսքերով՝ ասելով.
  • 27Թող անցնեմ քո երկրովը. Միշտ ճանապարհով կ’գնամ, աջ կամ ձախ կողմը չեմ խոտորուիլ։
  • 28Կերակուրը փողով ծախիր ինձ որ ուտեմ, եւ ջուրը փողով տուր ինձ որ խմեմ. Միայն թէ ոտքերովս անցնեմ.
  • 29Ինչպէս որ Սէիրումը բնակող Եսաւի որդիքը եւ Արումը բնակող Մովաբացիներն ինձ արին. Մինչեւ որ ես Յորդանանովն անցնեմ դէպի այն երկիրը, որ մեր Եհովայ Աստուածը տալիս է մեզ։
  • 30Բայց Եսեբոնի Սեհոն թագաւորը չ’ուզեց, որ մենք նորանով անցնենք. Որովհետեւ քո Եհովայ Աստուածը նորա հոգին խստացրել եւ սիրտը կարծրացրել էր, որ նորան քո ձեռքը տայ, ինչպէս որ այսօր է։
  • 31Եւ Եհովան ինձ ասեց. Ահա սկսեցի քեզ տալ Սեհոնն եւ նորա երկիրը. Սկսիր, տիրիր, որ նորա երկիրը ժառանգես։
  • 32Եւ Սեհոնը՝ ինքը իր բոլոր ժողովրդովը Յասսայի մէջ մեզ դէմ դուրս եկաւ պատերազմի համար։
  • 33Եւ մեր Եհովայ Աստուածը նորան մեր ձեռքը մատնեց, եւ մենք նորան եւ նորա որդիներին եւ նորա բոլոր ժողովրդին զարկեցինք.
  • 34Եւ այն ժամանակը նորա բոլոր քաղաքներն առանք, եւ բոլոր քաղաքները, մարդկանցը, կանանցը եւ տղայոցը բնաջինջ արինք. Մէկն էլ ողջ չ’թողեցինք.
  • 35Միայն անասունները աւար առանք եւ մեր առած քաղաքների կողոպուտը։
  • 36Առնոն ձորի եզերքի Արոերից՝ եւ ձորի մէջ եղած քաղաքից մինչեւ Գաղաադը մի քաղաք չ’եղաւ որ մեզ դէմ կենար. Մեր Եհովայ Աստուածը ամենն էլ մեր ձեռքը մատնեց։
  • 37Միայն թէ չ’մօտեցար Ամմոնի որդկանց երկրին, եւ բոլոր Յաբոկ ձորի կողմերին եւ լեռնային քաղաքներին, եւ այն ամենին ինչ որ մեր Եհովայ Աստուածը մեզ արգելել էր։
← Ցանկ