ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ6
  • 1Եւ սորանք են այն պատուիրանքները, կանոնները եւ դատաստանները, որ ձեր Եհովայ Աստուածը պատուիրեց՝ ձեզ սովորեցնելու համար, որ անէք այն երկրումը ուր որ մտնելու էք նորան ժառանգելու համար,
  • 3Արդ, ով Իսրայէլ, լսիր, եւ զգուշութիւն արա կատարելու, որ քեզ համար բարի լինի, եւ դուք շատ բազմանաք կաթ ու մեղր բղխող երկրումը, ինչպէս որ քո հայրերի Եհովայ Աստուածը քեզ խոստացաւ։
  • 4Լսիր, ով Իսրայէլ, մեր Եհովայ Աստուածը՝ Եհովան մէկ է։
  • 5Եւ սիրիր քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զօրութիւնովդ։
  • 6Եւ այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։
  • 7Եւ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս.
  • 8Եւ նորանք կապիր նշանի համար ձեռքիդ վերայ, նորանք ճակատանոց լինեն աչքերիդ մէջտեղում։
  • 9Նաեւ քո տան դրանդիքի վերայ եւ դռներիդ վերայ գրիր նորանք։
  • 10Եւ երբոր քո Եհովայ Աստուածը քեզ տանէ այն երկիրը՝ որի համար քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ, որ քեզ տայ՝ մեծ եւ գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես շինել,
  • 11Եւ ամեն բարիքներով լիքը տներ, որոնք դու չես լցրել, եւ փորած ջրհորներ, որոնք դու չես փորել, այգիներ եւ ձիթենիներ, որոնք դու չես տնկել. Եւ երբոր ուտես եւ կշտանաս,
  • 12Զգոյշ կաց, մի գուցէ մոռանաս Եհովային, որ քեզ Եգիպտոսի երկրից՝ ծառայութեան տանիցը հանեց։
  • 13Քո Եհովայ Աստուածանից վախեցիր, եւ նորան պաշտիր եւ նորա անունովը երդում արա։
  • 14Չ’գնաք օտար աստուածների՝ ձեր շուրջը եղող ժողովուրդների աստուածների ետեւից.
  • 15Որովհետեւ նախանձոտ Աստուած է քո Աստուածը, որ քո միջումն է. մի գուցէ Եհովայ Աստուծոյ բարկութիւնը քեզ վերայ բորբոքուէ, եւ քեզ երկրի երեսից բնաջինջ անէ։
  • 16Ձեր Եհովայ Աստուծուն չ’փորձէք, ինչպէս որ Մասսայի մէջ փորձեցիք։
  • 17Զգուշութեամբ պահեցէք ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքները, եւ նորա վկայութիւնները եւ կանոնները որ պատուիրել է ձեզ։
  • 18Եւ անես ինչ որ Եհովայի առաջին ուղիղ եւ հաճելի է, որ քեզ համար բարի լինի, եւ մտնես ժառանգես այն բարի երկիրը՝ որ Եհովան երդում արաւ քո հայրերին,
  • 19Որ քո ամեն թշնամիներին քո առաջիցը հալածես, ինչպէս որ Եհովան ասեց։
  • 20Երբոր էգուց քո որդին քեզ հարցնէ եւ ասէ՝ Ի՞նչ են այս վկայութիւնները, կանոնները եւ դատաստանները, որոնք մեր Եհովայ Աստուածը ձեզ պատուիրեց.
  • 21Այն ժամանակ քո որդիին ասես. Մենք Եգիպտոսումը Փարաւօնին ծառայ էինք, եւ Եհովան մեզ զօրաւոր ձեռքով հանեց.
  • 22Նաեւ Եհովան մեծ եւ սոսկալի նշաններ եւ հրաշքներ արաւ Եգիպտոսի վերայ, Փարաւօնի վերայ եւ նորա բոլոր տան վերայ մեր աչքերի առաջին.
  • 23Եւ մեզ հանեց այնտեղից, որ մեզ տանէ որ մեր հայրերին երդումով խոստացած երկիրը տայ մեզ։
  • 24Եւ Եհովան մեզ պատուիրեց, որ այս բոլոր կանոնները կատարենք, եւ մեր Եհովայ Աստուածանից վախենանք, որ մեզ համար բարի լինի ամեն ժամանակ, որ մեզ ողջ պահէ ինչպէս որ այսօր։
  • 25Եւ մեզ համար արդարութիւն լինի, եթէ մեր Եհովայ Աստուծոյ առաջին այս բոլոր պատուիրանքները կատարելու զգուշանանք ինչպէս որ մեզ պատուիրեց։
← Ցանկ