ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ7
  • 2Եւ քո Եհովայ Աստուածը նորանց քո ձեռքը տայ, եւ դու նորանց զարկես, այն ժամանակ նորանց անպատճառ բնաջինջ անես. նորանց հետ ուխտը չ’անես եւ նորանց չ’ողորմես.
  • 3Եւ նորանց հետ խնամութիւն չ’անես, աղջկանդ նորա տղին չ’տաս, եւ նորա աղջկանը քո տղին չ’առնես.
  • 4Որովհետեւ քո որդկանցը մի ծառայութիւնից կ’դարձնեն, եւ նորանք օտար աստուածների կ’պաշտեն. Եւ Եհովայի բարկութիւնը ձեզ վերայ կ’բորբոքուէ եւ ձեզ շուտով կ’փչացնէ։
  • 5Այլ նորանց այսպէս արէք. նորանց սեղանները կործանեցէք, նորանց արձանները խորտակեցէք, նորանց Աստարովթները կոտրեցէք, եւ նորանց քանդակուած կուռքերը կրակով այրեցէք։
  • 6Որովհետեւ դու սուրբ ժողովուրդ ես քո Եհովայ Աստուծոյ համար. քո Եհովայ Աստուածը քեզ ընտրեց, որ դու նորա համար սեպհական ժողովուրդ լինես, երկրի երեսի վերայ եղող բոլոր ազգերի միջից։
  • 7Ոչ թէ ձեր ամեն ազգերից շատ լինելուն համար Եհովան ձեզ սիրեց եւ ձեզ ընտրեց, որովհետեւ դուք ամեն ազգերից քիչ էիք.
  • 8Այլ Եհովան ձեզ սիրելու համար եւ ձեր հայրերին արած երդումը պահելու համար, Եհովան ձեզ զօրաւոր ձեռքով ծառայութեան տանիցը հանեց, Եգիպտացիների Փարաւօն թագաւորի ձեռքիցն ազատեց։
  • 9Եւ գիտացիր որ քո Եհովայ Աստուածն՝ է Աստուած, հաւատարիմ Աստուածը, որ իրան սիրողների եւ իր պատուիրանքները պահողների համար մինչեւ հազար ազգը ուխտ ու ողորմութիւն է պահում։
  • 10Եւ պատժում է իրան ատողներին իրանց երեսին՝ նորանց կորցնելով. իրան ատողին պատիժը չի ուշացնում՝ նորա երեսովն է տալիս։
  • 11Ուրեմն պահիր այն պատուիրանքները, կանոնները եւ դատաստանները՝ որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, որ նորանք անես։
  • 12Եւ կ’լինի նորա փոխանակ, որ այս դատաստանները լսելով նորանք պահես կատարես, քո Եհովայ Աստուածն էլ քեզ համար քո հայրերին երդում արած ուխտը եւ ողորմութիւնը կ’պահէ.
  • 13Եւ քեզ կ’սիրէ եւ քեզ կ’օրհնէ եւ քեզ կ’շատացնէ. Եւ կ’օրհնէ քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո ցորենը, քո գինին, քո իւղը, կովերիդ ծնունդը եւ ոչխարներիդ հօտերը այն երկրի վերայ՝ որ քո հայրերին երդում արաւ քեզ տալու համար։
  • 14Ամեն ազգերից աւելի օրհնուած կ’լինես. Եւ քո մէջը եւ քո անասունների մէջ՝ արու եւ էգ ամուլ չի լինիլ։
  • 15Եւ Եհովան վեր կ’առնէ քեզանից ամեն հիւանդութիւնները. Եւ Եգիպտացիների այն չար ցաւերը՝ որոնք գիտես, քեզ վերայ չի բերիլ, այլ նորանք քո բոլոր թշնամիների վերայ կ’ուղարկէ։
  • 16Եւ դու կ’փչացնես այն բոլոր ազգերին, որոնց քո Եհովայ Աստուածը քո ձեռքը կ’տայ. քո աչքը նորանց չ’խնայէ, եւ նորանց աստուածներին չ’պաշտես, որովհետեւ այն քեզ համար որոգայթ կ’դառնայ։
  • 17Եթէ սրտումդ ասես թէ՝ Այն ազգերը ինձանից շատ են, ես ի՞նչպէս կարող եմ նորանց հալածել.
  • 18Նորանցից մի վախենար. յիշելով յիշիր ինչ որ քո Եհովայ Աստուածն արաւ Փարաւոնին եւ բոլոր Եգիպտացիներին.
  • 19Այն մեծամեծ փորձերը որ քո աչքերը տեսան, եւ այն նշաններն ու հրաշքները, եւ այն զօրաւոր ձեռքը եւ բարձր բազուկը, որոնցով քո Եհովայ Աստուածը քեզ հանեց. Քո Եհովայ Աստուածը այնպէս պիտի անէ այն բոլոր ազգերին, որոնցից դու վախենում ես։
  • 20Ու նաեւ քո Եհովայ Աստուածը նորանց վերայ իշամեղուն կ’ուղարկէ, որ մնացածները եւ քո երեսից թաք կացածները կորչեն։
  • 21Մի սարսափիր նորանց երեսիցը. Որովհետեւ քո Եհովայ Աստուածը՝ այն զօրաւոր եւ ահարկու Աստուածը ձեր միջումն է։
  • 22Եւ քո Եհովայ Աստուածը կ’քշէ այն ազգերին քո առաջիցը քիչ քիչ. Դու չես կարող նորանց շուտով վերջացնել, որ մի գուցէ դաշտի գազանները քեզ վերայ շատանան։
  • 23Եւ քո Եհովայ Աստուածը նորանց քո ձեռքը կ’մատնէ, եւ նորանց մեծ կործանումով կ’կործանէ, մինչեւ որ բնաջինջ լինեն։
  • 24Եւ նորանց թագաւորներին քո ձեռքը կ’տայ, եւ նորանց անունները երկնքի տակից կ’ոչնչացնես. Եւ ոչ մի մարդ չի կարողանալ քեզ դէմ կենալ, մինչեւ որ նորանց բնաջինջ անես։
  • 25Նորանց աստուածների քանդակուած կուռքերը կրակով այրես. Չ’ցանկանաս նորանց վերայ եղած ոսկիին եւ արծաթին, եւ չ’առնես քեզ համար որ նորանով որոգայթի մէջ չ’բռնուես. Որովհետեւ նորանք քո Եհովայ Աստուծոյ առաջին գարշելի են.
  • 26Եւ մի գարշելի բան տունդ մի տանիր, որ դու էլ նորա պէս նզովուած չ’լինես. Բոլորովին զզուիր նորանից, եւ շատ գարշելի համարիր նորան, որովհետեւ նզովուած է նա։
← Ցանկ