ԿՈՂՈՍԱՑԻՍ4
  • 1Տէրեր, իրաւունքը եւ հաւասարը տուէք ծառաներին. Գիտենալով որ դուք էլ Տէր ունիք երկնքումը։
  • 2Աղօթքին միշտ հետեւեցէք. Եւ արթուն կացէք նորանում գոհութիւնով։
  • 3Եւ մեզ համար էլ աղօթք արէք, որ Աստուած բանայ մեզ համար խօսքի դուռը խօսել Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապուած եմ։
  • 4Որ յայտնեմ նորան՝ ինչպէս ինձ արժան է խօսել։
  • 5Իմաստութիւնով վարուեցէք դրսինների հետ, եւ ժամանակը գնեցէք։
  • 7Իմ մասին ամենը կ’իմացնէ ձեզ Տիւքիկոս սիրելի եղբայրը եւ հաւատարիմ պաշտօնեան եւ ծառայակիցը Տէրումը,
  • 8Որին հէնց դորա համար ուղարկեցի ձեզ մօտ, որ իմանայ ձեր մասին եւ մխիթարէ ձեր սրտերը.
  • 9Ոնեսիմոս հաւատարիմ եւ սիրելի եղբօր հետ, որ ձեզանից է. Նորանք ամենը կ’իմացնեն ձեզ ինչ որ այստեղ լինում է։
  • 10Բարեւ է տալիս ձեզ Արիստարքոսն՝ իմ գերութեան ընկերը, եւ Բառնաբասի եղբօր որդի Մարկոսը. Որի համար պատուէր առաք, որ եթէ ձեզ մօտ գայ, ընդունիք նորան։
  • 11Եւ Յիսուսը որ Յուստոս է անուանվում, որոնք թլփատութիւնիցն են. Միայն դորանք են իմ գործակիցները Աստուծոյ արքայութիւնումն, որ ինձ համար էլ մխիթարութիւն եղան։
  • 12Բարեւ է տալիս ձեզ Եպափրաս՝ Քրիստոսի ծառան, որ ձեզանից է. ամեն ժամանակ ձեզ համար պատերազմում է աղօթքներում, որ կատարեալ եւ լցուած լինիք Աստուծոյ բոլոր կամքումը։
  • 13Վասնզի վկայում եմ նորա համար որ շատ նախանձ ունի ձեզ համար, եւ նորանց համար որ Լաւոդիկէումն եւ Յերապօլիսումն են։
  • 14Բարեւ է տալիս ձեզ բժիշկ Ղուկաս սիրելին եւ Դեմասը։
  • 15Բարեւ տուէք Լաւոդիկէումը լինող եղբայրներին եւ Նիմփային եւ նորա տան եկեղեցուն։
  • 16Եւ երբոր ձեզ մօտ կարդացուի այս թուղթը՝ Լաւոդիկեցիների եկեղեցումն էլ կարդալ տուէք. Եւ որ Լաւոդիկիայից եկածն էլ դուք կարդաք։
  • 17Եւ Արքիպոսին ասեցէք. Զգոյշ եղիր այն սպասաւորութեանը որ ընդունեցիր Տէրումը, որ նորան կատարես։
  • 18Այս բարեւը իմ Պօղոսիս ձեռքովն է, յիշեցէք իմ կապանքը. շնորհքը լինի ձեզ հետ. Ամէն։
← Ցանկ