Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ5
  • 1Բայց այն ժամերի եւ ժամանակների համար, եղբարք, պէտք չ’ունիք գրել ձեզ։
  • 2Որովհետեւ դուք ինքներդ հաստատ գիտէք, թէ Տիրոջ օրը ինչպէս գիշերուայ գող՝ այնպէս կ’հասնէ։
  • 3Վասն զի երբոր կ’ասեն թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կ’հասնէ նորանց վերայ կորուստը ինչպէս ցաւը յղիի վերայ, եւ նորանք չեն պրծնիլ։
  • 4Իսկ դուք, եղբարք, խաւարումը չէք, որ այն օրը գողի պէս ձեզ վերայ հասնէ։
  • 5Դուք ամենդ լոյսի որդիք էք եւ ցերեկի որդիք, գիշերինը չենք եւ ոչ խաւարինը։
  • 6Ապա ուրեմն չ’քնենք ուրիշների պէս, բայց արթուն եւ զարթուն լինենք։
  • 7Որովհետեւ նորանք որ քնում են գիշերն են քնում, եւ նորանք որ արբում են գիշերն են արբում։
  • 8Իսկ մենք ցերեկինը լինելով արթուն լինինք՝ հագած հաւատքի եւ սէրի զրահը, եւ փրկութեան յոյսի սաղաւարտը։
  • 9Որովհետեւ Աստուած մեզ չ’դրաւ բարկութեան համար, այլ փրկութիւնը ստանալու համար մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը.
  • 10Որ մեզ համար մեռաւ, որ՝ թէ արթուն լինենք եւ թէ քնենք, նորա հետ մէկտեղ ապրենք։
  • 11Սորա համար իրար մխիթարեցէք, եւ իրար շինութիւն տուէք՝ ինչպէս անում էլ էք։
  • 12Եւ աղաչում ենք ձեզ, եղբարք, որ ճանաչէք ձեր միջումը աշխատողներին եւ ձեր վերակացուներին Տէրումը, եւ ձեր խրատողներին էլ։
  • 13Եւ նորանց առաւելապէս պատուեցէք սէրով իրանց գործի պատճառով. իրար հետ խաղաղութիւնով վարուեցէք։
  • 14Աղաչում ենք ձեզ, եղբարք, խրատեցէք անկարգներին, մխիթարեցէք փոքրասիրտերին, օգնական եղէք տկարներին, երկայնամիտ եղէք ամենի հետ։
  • 15Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը չարի տեղ չար հատուցանէ, այլ ամեն ժամանակ բարիին հետեւեցէք իրար հետ եւ ամենի հետ։
  • 16Ամեն ժամանակ ուրախ եղէք։
  • 17Անդադար աղօթք արէք։
  • 18Ամեն բանի մէջ գոհացէք. Որովհետեւ սա է Աստուծոյ կամքը ձեզ վերայ Քրիստոս Յիսուսումը։
  • 19Հոգին մի հանգցնէք։
  • 20Մարգարէութիւնները մի անարգէք։
  • 21Ամեն բան փորձեցէք, բարին ամուր բռնեցէք։
  • 22Ամեն կերպ չար բանից հեռու կացէք։
  • 23Եւ ինքը խաղաղութեան Աստուածը ձեզ սուրբ անէ բոլորովին. Եւ ձեր բոլոր հոգին եւ շունչը եւ մարմինը անարատ պահուի մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալը։
  • 24Հաւատարիմ է նա որ կանչեց ձեզ, որ կ’անէ էլ։
  • 25Եղբարք, աղօթք արէք մեզ համար էլ։
  • 26Բարեւ տուէք բոլոր եղբայրներին սուրբ համբոյրով։
  • 27Երդում եմ տալիս ձեզ Տէրովը, որ այս թուղթը բոլոր սուրբ եղբայրներին կարդացուի։
  • 28Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզ հետ լինի. Ամէն։
← Ցանկ