Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ1
- 1Պօղոս եւ Սիղուանոս եւ Տիմոթէոս. Թեսաղոնիկեցիների եկեղեցուն Աստուած մեր Հօրումը եւ Տէր Յիսուս Քրիստոսումը.
- 2Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
- 3Պարտենք ամեն ժամանակ Աստուածանից գոհանալ ձեզ համար, եղբարք, ինչպէս արժան է, որ ձեր հաւատքը խիստ մեծանում է, եւ ձեր ամեն մէկի սէրն աւելանում է իրար վերայ։
- 4Այնպէս որ մենք ինքներս ձեզանով պարծենում ենք Աստուծոյ եկեղեցիներումը ձեր համբերութեան եւ հաւատքի համար ձեր բոլոր հալածանքներումը եւ նեղութիւններումը, որոնց դուք համբերում էք։
- 5Որ դա Աստուծոյ արդար դատաստանի նշան է. Որ դուք արժանի լինիք Աստուծոյ արքայութեանը, որի համար էլ նեղութիւն էք քաշում,
- 6Որ եթէ իրաւունք է Աստուծոյ առաջին ձեզ նեղացնողներին նեղութիւն հատուցանել.
- 7Եւ ձեզ նեղուածներիդ հանգիստ մեզ հետ Տէր Յիսուսի երկնքից յայտնուելումը իր զօրութեան հրեշտակներովը։
- 8Կրակի բոցով վրէժ առնելու նորանցից, որ Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում մեր Տէր Յիսուսի աւետարանին.
- 9Որոնք պատիժ կ’կրեն յաւիտենական կորուստը Տիրոջ երեսիցը եւ նորա փառաւոր զօրութիւնիցը,
- 10Երբոր կ’գայ, որ փառաւոր լինի իր սուրբերումը, եւ զարմանալի՝ բոլոր հաւատացեալներումը. (որովհետեւ մեր վկայութիւնը ձեզ վերայ հաւատացուեցաւ) այն օրումը։
- 11Այս պատճառով էլ ամեն ժամանակ աղօթք ենք անում ձեզ համար որ մեր Աստուածը ձեզ արժանի անէ ձեր կոչումին եւ կատարէ բոլոր բարի հաճութիւնը, եւ հաւատքի գործը զօրութիւնով.
- 12Որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունը փառաւորուի ձեզանում եւ դուք նորանում, մեր Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքի պէս։