Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ2
  • 1Աղաչում ենք ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան եւ մեր նորա մօտ ժողովուելու համար.
  • 2Որ դուք շուտով չ’շարժուիք ձեր մտքիցը եւ չ’զարհուրիք ոչ հոգով, եւ ոչ խօսքով, եւ ոչ թղթով իբր թէ մեզանից գրուած, որպէս թէ Քրիստոսի օրն եկած հասած լինի։
  • 3Մէկը չ’խաբէ ձեզ ոչ մի կերպով. Որովհետեւ նա չի գալ եթէ առաջ չ’գայ ապստամբութիւնը, եւ յայտնուի անօրէնութեան մարդը՝ կորուստի որդին,
  • 4Այն հակառակորդը որ գոռոզացած է այն ամենի վերայ, որ Աստուած կամ Աստուծոյ պաշտօնեայ է անուանուած. Մինչեւ որ նա Աստուծոյ տաճարի մէջ (իբրեւ Աստուած) նստի, եւ իր անձը ցոյց տայ թէ Աստուած է։
  • 5Չէ՞ք յիշում, որ քանի որ ձեզ մօտ էի, այս բաներն ասում էի ձեզ։
  • 6Եւ հիմա գիտէք այն որ խափանում է, որ նա իր ժամանակին յայտնուի։
  • 7Որովհետեւ անօրէնութեան խորհուրդը արդէն զօրանում է. Միայն թէ մինչեւ որ մէջ տեղիցը վեր առնուի այժմ խափանողը։
  • 8Եւ այն ժամանակ կ’յայտնուի այն անօրէնը, որին Տէրը կ’սատակեցնէ իր բերանի հոգովը, եւ կ’խափանէ իր գալստեան յայտնութիւնովը։
  • 9Որի գալը սատանայի ներգործութիւնիցն է, ամեն զօրութիւնով եւ սուտ նշաններով եւ հրաշքներով.
  • 10Եւ անիրաւութեան ամեն խաբեբայութիւններով կորուսեալների մէջ. Փոխանակ նորա որ ճշմարտութեան սէրը չ’ընդունեցին որ ապրեն, եւ նորա համար Աստուած մոլորութեան ներգործութիւն կ’ուղարկէ նորանց, որ հաւատան ստութեան.
  • 12Իսկ մենք պարտ ենք ամեն ժամանակ Աստուածանից շնորհակալ լինել ձեզ համար Տէրիցը սիրուած եղբարք, որ Աստուած սկզբիցն ընտրեց ձեզ փրկութեան համար Հոգու սրբութեան եւ ճշմարիտ հաւատքի մէջ.
  • 13Որի մէջ կանչեց ձեզ մեր աւետարանովը մեր Տէր Յիսուս Քրիստոսի փառքն ստանալու համար։
  • 14Ուրեմն, եղբարք, հաստատ կացէք, եւ պինդ բռնեցէք այն աւանդութիւնները, որ սովորեցիք՝ թէ խօսքով եւ թէ մեր թղթով։
  • 15Բայց ինքը մեր Տէր Յիսուս Քրիստոսը եւ մեր Աստուածը եւ Հայրը, որ սիրեց մեզ եւ յաւիտենական մխիթարութիւն տուաւ մեզ եւ բարի յոյս շնորհքով,
  • 16Նա մխիթարէ ձեր սրտերը եւ հաստատէ ձեզ ամեն բարի խօսքի եւ գործերի մէջ։
← Ցանկ