Ա ՏԻՄՈԹԵՈՍ2
- 1Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղօթք անել, խնդրուածք, աղաչանք, գոհութիւն ամեն մարդկանց համար,
- 2Թագաւորների եւ ամեն իշխանաւորների համար. Որ խաղաղ եւ հանդարտ կեանք վարենք, բոլոր աստուածպաշտութիւնով եւ սրբութիւնով։
- 3Որովհետեւ սա բարի եւ ընդունելի է մեր Փրկիչ Աստուծոյ առաջին,
- 4Որ կամենում է որ ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան։
- 5Որովհետեւ մէկ Աստուած կայ, եւ մէկ միջնորդ Աստուծոյ եւ մարդկանց մէջ Քրիստոս Յիսուս մարդը,
- 6Որ իր անձը ամենի համար փրկանք տուաւ, որ վկայութիւն լինի իր ժամանակներումը։
- 7Որին ես քարոզիչ եւ առաքեալ կարգուեցայ (ճշմարիտն եմ ասում, սուտ չեմ խօսում). հեթանոսների վարդապետ՝ հաւատքի եւ ճշմարտութեան մէջ։
- 8Արդ կամենում եմ, որ մարդիկ ամեն տեղ աղօթք անեն, սուրբ ձեռքեր վեր բարձրացնեն առանց բարկութեան եւ երկմտութեան։
- 9Այնպէս էլ կանայքը վայելուչ հագուստով ամօթխածութիւնով եւ պարկեշտութիւնով իրանց անձերը զարդարեն, ոչ թէ հիւսուածներով, կամ ոսկիով կամ մարգարիտներով կամ թանգագին հանդերձներով.
- 10Այլ ինչպէս կ’վայելէ աստուածպաշտութիւնը յանձն առած կանանց՝ բարի գործերով։
- 11Կինը թող հանդարտութեամբ սովորէ ամեն հնազանդութիւնով։
- 12Կնկան հրաման չեմ տալիս, որ սովորեցնէ, եւ ոչ էլ մարդին վերայ իշխէ, այլ որ լուռ կենայ։
- 13Որովհետեւ Ադամն առաջ ստեղծուեցաւ եւ յետոյ Եւան։
- 14Եւ Ադամ չ’խաբուեցաւ այլ կինը խաբուելով մեղք գործեց։
- 15Սակայն կ’ապրի որդեծնութեան համար, եթէ կենայ հաւատքի եւ սէրի եւ սրբութեան մէջ պարկեշտութեան հետ։