Բ ՏԻՄՈԹԵՈՍ2
  • 1Արդ դու, իմ որդեակ, զօրացիր այն շնորհքովը որ Քրիստոս Յիսուսումն է։
  • 2Եւ այն բաները որ ինձանից լսեցիր շատ վկաներով, յանձնիր հաւատարիմ մարդկանց որ կարող լինեն ուրիշներին սովորեցնել։
  • 3Իսկ դու նեղութիւնները կրիր ինչպէս Քրիստոս Յիսուսի բարի զինուոր.
  • 4Ոչ մի զինուորութիւն անող այս աշխարհքի գործերովը չէ զբաղվում, որպէս զի զօրապետին հաճոյ լինի։
  • 5Եւ եթէ մէկը մրցէ էլ՝ պսակ չի ստանալ եթէ օրինաւորապէս չ’մրցէ։
  • 6Աշխատող հողագործն առաջ պէտք է պտղիցը վայելէ։
  • 7Իմացիր ինչ որ ասում եմ. Տէրը քեզ իմաստութիւն տայ ամեն բանի մէջ։
  • 8Յիշիր Յիսուս Քրիստոսին մեռելների միջից յարութիւն առածին, որ Դաւիթի սերունդիցն է, իմ աւետարանի համեմատ,
  • 9Որի համար չարչարվում եմ մինչեւ կապանքի մէջ լինել չարագործի պէս. բայց Աստուծոյ խօսքը կապուած չէ։
  • 10Վասն որոյ ամեն բանի համբերում եմ ընտրուածների համար. որ նորանք էլ հասնեն այն փրկութեան, որ Քրիստոս Յիսուսումն է յաւիտենական փառքի հետ։
  • 11Ճշմարիտ է այս խօսքը, որ եթէ հետը մեռանք՝ հետն էլ կ’ապրենք։
  • 12Եթէ համբերենք, հետն էլ կ’թագաւորենք, եւ եթէ ուրանանք, նա էլ կ’ուրանայ մեզ։
  • 13Եւ եթէ չ’հաւատանք, նա հաւատարիմ կ’մնայ, իր անձը չէ կարող ուրանալ։
  • 14Այս բանը յիշեցրու Տիրոջ առաջին վկայութիւն դնելով, որ խօսքերով կռիւ չ’անեն, որ ոչինչի պիտանի չէ եւ լսողներին է միայն կործանում։
  • 15Ջանք արա որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստուծոյ առաջին իբր մի մշակ առանց ամօթի, որ ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարես։
  • 16Բայց պիղծ ունայնախօսութիւնիցը ետ քաշուիր. Որովհետեւ աւելի առաջ կ’գնան ամբարշտութեան մէջ։
  • 17Եւ նորանց խօսքերը քաղցկեղի պէս ճարակում է. որոնցից են Հիմենոսը եւ Փիլետոսը,
  • 18Որոնք ճշմարտութիւնիցը մոլորել են, ասելով թէ մեռելների յարութիւնն արդէն եղած է. Եւ կործանում են ոմանց հաւատքը։
  • 19Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս կնիքն ունի, թէ Տէրը ճանաչում է նորանց որ իրն են. Եւ թէ ետ կենայ անիրաւութիւնից այն ամենն որ Քրիստոսի անունն կանչում է։
  • 20Բայց մի մեծ տան մէջ ոչ միայն ոսկեղէն եւ արծաթեղէն անօթներ կան. Այլ փայտէ եւ հողէ էլ. կան որ պատիւի համար են, եւ կան որ անարգութեան համար են։
  • 21Եթէ մէկը իր անձը մաքրէ այդպիսիներից, նա պատուական անօթ կ’լինի՝ սրբուած եւ իր Տիրոջն օգտակար՝ ամեն բարի գործերի համար պատրաստուած։
  • 22Երիտասարդական ցանկութիւններիցը փախիր. այլ հետեւիր արդարութեան, հաւատքի, սէրի, խաղաղութեան, Տիրոջ անունը սուրբ սրտանց իրանց վերայ կանչողների հետ։
  • 23Բայց յիմար եւ անկիրթ վիճաբանութիւններից ետ քաշուիր. Իմանալով որ կռիւներ են ծնում։
  • 24Բայց Տիրոջ ծառային պէտք չէ կռիւ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող, ոխ չ’պահող,
  • 25Հակառակողներին հանդարտութիւնով խրատել. թերեւս Աստուած նորանց ապաշխարութիւն տայ ճշմարտութիւնն իմանալու համար,
  • 26Եւ սատանայի որոգայթիցն զգաստանալու, որից նորանք որսացուել են նորա կամքին ծառայելու համար։
← Ցանկ