ՓԻԼԷՄՈՆ1
← Ցանկ
  • 1Պօղոս Յիսուս Քրիստոսի կապուածը եւ Տիմոթէոս եղբայրը, Փիլիմոն սիրելուն եւ մեր գործակցին,
  • 2Եւ Ապփիա սիրելուհուն եւ Արքիպոսին՝ մեր զինուորակցին եւ քո տան եկեղեցուն.
  • 3Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
  • 4Գոհանում եմ Աստուածանից՝ ամեն ժամանակ յիշելով քեզ իմ աղօթքներումը.
  • 5Լսելով քո սէրը եւ հաւատքը, որ ունիս դէպի Տէր Յիսուսը, եւ դէպի ամեն սուրբերը,
  • 6Որ քո հաւատքի հաղորդակցութիւնը պտղաբեր լինի այն ամեն բարի բաների գիտութիւնովը որ ձեզանում է Քրիստոս Յիսուսումը։
  • 7Որովհետեւ շատ ուրախութիւն եւ մխիթարութիւն ընդունեցինք քո սիրոյ վերայ, որ սուրբերի սրտերը քեզանով հանգիստ են գտել, եղբայր։
  • 9Սակայն սէրի համար աւելի աղաչում եմ, մի այնպիսի լինելով՝ ինչպէս ծերունի Պօղոսս, եւ հիմա էլ Յիսուս Քրիստոսի կապուածս։
  • 10Աղաչում եմ քեզ իմ որդու համար, որին ծնեցի իմ կապանքներումը, այսինքն Ոնեսիմոսի համար,
  • 11Որ մի ժամանակ անպիտան էր քեզ. Բայց հիմա քեզ եւ ինձ պիտանի, նորան ուղարկեցի քեզ մօտ։
  • 12Դու էլ դորան որ իմ սրտի կտորն է ընդունիր։
  • 13Ես կամենում էի նորան ինձ մօտ պահել, որ քո փոխանակ ծառայութիւն անէ ինձ աւետարանի կապանքներումը։
  • 14Բայց առանց քո կամքի չ’կամեցայ ոչինչ անել, որ քո բարիքը իբրեւ ստիպմամբ չ’լինի, այլ կամաւ։
  • 15Եւ թերեւս հէնց սորա համար մի ժամանակ բաժնուեցաւ քեզանից, որ յաւիտեանս ունենաս դորան։
  • 16Այլ ոչ եւս ինչպէս ծառայ, այլ ծառայից բարձր, ինչպէս սիրելի եղբայր. Մանաւանդ ինձ, բայց ո՞րքան աւելի քեզ, թէ մարմնի եւ թէ Տիրոջ կողմանէ։
  • 17Եթէ ինձ քո ընկեր ես համարում, ընդունիր դորան ինչպէս ինձ։
  • 18Եւ եթէ քեզ մի վնաս է արած կամ պարտական է, նա ինձ հաշուիր։
  • 19Ես Պօղոսս իմ ձեռքովը գրեցի, ես կ’վճարեմ. Որ չ’ասեմ քեզ թէ դու քո անձն էլ ինձ պարտական ես։
  • 20Այո, եղբայր, թող օգտուիմ քեզանից Տէրումը. հանգստացրու իմ սիրտը Տէրումը։
  • 21Քո հնազանդութեան վերայ համոզուած գրեցի քեզ, գիտենալով որ ասածիցս աւելի կ’անես։
  • 22Միանգամայն ինձ համար կենալու տեղ էլ պատրաստիր. որ յոյս ունիմ որ ձեր աղօթքներովը շնորհուիմ ձեզ։
  • 23Բարեւ է տալիս քեզ Եպափրասն իմ գերութեան ընկերը Քրիստոս Յիսուսումը.
  • 24Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը, Ղուկասը իմ գործակիցները։
  • 25Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր հոգու հետ լինի։ Ամէն։
← Ցանկ