ՀԵՍՈՒ14
  • 1Եւ սորանք են Քանանի երկրի մէջ Իսրայէլի որդկանց ժառանգածը, որ Եղիազար քահանան եւ Նաւեան Յեսուն եւ Իսրայէլի որդկանց ցեղերի նահապետութեան իշխանները ժառանգեցրին նորանց:
  • 2Վիճակով եղաւ նորանց ժառանգութիւնը, ինչպէս որ Տէրը Մովսէսի ձեռքովը հրամայել էր այն ինն եւ կէս ցեղերին:
  • 3Որովհետեւ Մովսէսը երկու եւ կէս ցեղերին ժառանգութիւն տուել էր Յորդանանի այն կողմին. բայց Ղեւտացիներին ժառանգութիւն չ’տուաւ նորանց մէջ.
  • 4Որովհետեւ Յովսէփի որդիքը երկու ցեղ էին, Մանասէն եւ Եփրեմը. եւ երկրի մէջ Ղեւտացիներին բաժին չ’տուին, այլ քաղաքներ՝ բնակուելու համար, եւ նորանց արուարձաններն իրանց խաշինքների եւ ստացուածների համար:
  • 5Ինչպէս որ Տէրը Մովսէսին պատուիրել էր, Իսրայէլի որդիքը այնպէս արին, եւ երկիրը բաժանեցին:
  • 6Եւ Յուդայի որդիքը Գաղգաղայումը Յեսուին մօտեցան, եւ Կենեզեան Յեփոնէի որդի Քաղէբը նորան ասեց. Դու գիտես այն խօսքը,որ Տէրը Կադէս-բառնեայումը խօսեց Աստուծոյ մարդ Մովսէսի հետ իմ եւ քո մասին:
  • 7Ես քառասուն տարեկան էի երբոր Տիրոջ ծառայ Մովսէսը ինձ Կադէս Բառնեայից ուղարկեց երկիրը լրտեսելու համար, եւ ես սրտիս մէջ եղածի պէս նորա համար լուր բերի.
  • 8Սակայն ինձ հետ վեր գնացող եղբայրներս ժողովրդի սիրտը թուլացրին. բայց ես բոլորովին իմ Տէր Աստուծուն հետեւեցի:
  • 9Եւ այն օրը Մովսէսն երդում արաւ ասելով. Անպատճառ այն երկիրը որ քո ոտքը կոխել է քեզ եւ քո որդկանցը լինի ժառանգութիւն յաւիտեանս, որովհետեւ իմ Տէր Աստծուն բոլորովին հետեւեցիր:
  • 10Արդ ահա Տէրը ինձ կենդանի է պահել ինչպէս որ խօսել էր այս քառասունեւհինգ տարին, այն ժամանակից ի վեր՝ որ Տէրը այս խօսքը Մովսէսին ասեց. Երբոր Իսրայէլը անապատումը ման էր գալիս. եւ ահա ես այսօր ութսունեւհինգ տարեկան եմ.
  • 11Եւ այսօր տակաւին ուժով եմ, ինչպէս որ էի այն օրը երբ Մովսէսն ինձ ուղարկեց. այն ժամանակի զօրութիւնս ինչպէս էր, այժմեան զօրութիւնս էլ այնպէս է՝ պատերազմելու, եւ դուրս գալու եւ մտնելու կողմանէ:
  • 13Եւ Յեսուն նորան օրհնեց, Քեբրոնը Յեփոնեան Քաղէբին տուաւ իբր ժառանգութիւն:
  • 14Սորա համար Քեբրոնը Կենեզեան Յեփոնէի որդի Քաղէբինը եղաւ իբրեւ ժառանգութիւն մինչեւ այս օրը, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուծուն բոլորովին հետեւեց:
  • 15Եւ Քեբրոնի անունը առաջուց Կարիաթ-արբա էր, որ Ենակիմների մէջ մեծ մարդն էր: Եւ երկիրը պատերազմից հանգստացաւ:
← Ցանկ