ՀԵՍՈՒ15
- 1Եւ Յուդայի որդկանց ցեղի վիճակը եղաւ իրանց տոհմերի համեմատ մինչեւ Եդովմայեցիների սահմանը. հարաւային կողմից Սին անապատը հարաւային ծայրումը:
- 2Եւ նորանց հարաւային սահմանը այս եղաւ, Աղի ծովի ծայրիցն այսինքն հարաւակողմը նայող ծոցիցը,
- 3Եւ հարաւային կողմիցը դուրս է գալիս Ակրաբիմի զառիվերը եւ անցնում Սին, եւ վեր ելնում հարաւային կողմիցը դէպի Կադէս-բառնեայ անցնում Եսրոն, եւ վեր է ելնում դէպի Ադդար եւ պտոյտ տալիս դէպի Կարկայի կողմը.
- 4Եւ անցնում Ասեմոնից եւ դուրս գալիս Եգիպտոսի հեղեղատը. եւ այս սահմանը ծովի մէջն է հասնում. սա կ’լինի ձեր հարաւային սահմանը:
- 5Եւ արեւելեան սահմանը Աղի ծովն է մինչեւ Յորդանանի ծայրը: Եւ հիւսիսային կողմի սահմանը Յորդանանի ծայրումը եղող ծոցիցը.
- 6Եւ վեր է ելնում այս սահմանը մինչեւ Բեթագղա, եւ անցնում Բեթարաբայի հիւսիսային կողմիցը. եւ այս սահմանը վեր է ելնում մինչեւ Ռուբէնեան Բաանի վէմը.
- 7Եւ վեր է ելնում այս սահմանը Աքովրի ձորիցը Դաբիր, եւ հիւսիսային կողմիցը դառնում դէպի Գաղգաղա, որ այն ձորի հարաւակողմին եղող Էդովմինի զառիվերի դիմացն է. եւ անցնում է այս սահմանը Ենսամիւսի ջրիցը, եւ հասնում Ռովգելի աղբիւրը.
- 8Եւ այս սահմանը վեր է ելնում Ենովմի որդիի ձորը` հարաւային կողմիցը Յեբուսի մօտ` այսինքն Երուսաղէմի մօտ, եւ այս սահմանը վեր է ելնում մինչեւ այն սարի գլուխը, որ արեւմտեան կողմից Ենովմի ձորի դիմացն է, եւ հիւսիսային կողմիցը Ռափայնոց ձորի ծայրին է:
- 9Եւ այս սահմանը հասնում է սարի գլխիցը մինչեւ Նափթովայի ջրի աղբիւրը, եւ դուրս է գալիս Եփրոն սարի քաղաքները. եւ այս սահմանը հասնում է մինչեւ Բաաղա այսինքն Կարիաթարիմ.
- 10Եւ այս սահմանը շուռ է տալիս Բաաղայիցն արեւմուտքի կողմը դէպի Սէիր սարը, եւ հիւսիսային կողմիցը Յարիմ սարի մօտիցն անցնում, որ դա Քեսաղօնն է. եւ իջնում է Բեթսամիւս, եւ անցնում Թամնա.
- 11Եւ այս սահմանը դուրս է գալիս Ակկարոնի մօտ դէպի հիւսիս, եւ այս սահմանը հասնում է Սաքարօն եւ անցնում Բաաղա սարիցը, եւ դուրս գալիս Յաբնէլ. եւ այս սահմանը վերջանում է ծովումը:
- 12Եւ արեւմտեան սահմանը մեծ ծովի եզերքն է: Այս է Յուդայի որդկանց սահմանը շուրջանակի իրանց տոհմերի համեմատ:
- 13Եւ Յեփոնեան Քաղէբին բաժին տուաւ Յուդայի որդկանց մէջ Ենակի հօր Արբայի քաղաքը այսինքն Քեբրոնը, ինչպէս որ Տէրը Յեսուին հրամայել էր:
- 14Եւ Քաղէբը հալածեց այնտեղից Ենակի երեք որդիներին` Սէսիին եւ Աքիմանին եւ Թոլմիին` Ենակի որդկանցը.
- 15Եւ այնտեղից վեր ելաւ գնաց Դաբիրի բնակիչների վերայ. Եւ Դաբիրի անունը առաջուց Կարիաթ-սեփեր էր.
- 16Եւ Քաղէբն ասեց. Ով որ Կարիաթ-սեփերը զարկէ եւ առնէ, Աքսա աղջիկս նորան կ’տամ կնութեան:
- 17Եւ Քաղէբի եղբայր Կենեզի որդի Գօթոնիէլն առաւ այն. եւ Քաղէբն իր Աքսա աղջիկը տուաւ նորան կնութեան:
- 18Եւ երբոր գնում էր, յորդորեց նորան որ իր հօրիցը մէկ ագարակ ուզէ. եւ էշի վերայից վայր իջաւ. եւ Քաղէբը նորան ասեց.
- 19Ի՞նչ կայ քեզ: Եւ աղջիկն ասեց. Ինձ մի օրհնութիւն տուր. որովհետեւ ինձ մի հարաւային երկիր ես տուել, ինձ ջրի աղբիւրներ էլ տուր, եւ նա նորան տուաւ վերի աղբիւրները եւ ցածի աղբիւրները:
- 20Այս է Յուդայի որդկանց ցեղի ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ:
- 21Եւ Եդովմի սահմանի մօտ հարաւային կողմում Յուդայի որդկանց ցեղի ծայրի քաղաքները սորանք են.
- 22Կաբեսէէլ, Եդեր, Յագուր, Կինա, Դէմօնա, Ադադա,
- 23Կադէս, Հասոր, Յեթնան,
- 24Զիփ, Տէլէմ, Բաալօթ
- 25Հասոր ադաթա, Կարիօթ, Եսրոն որ է Հասոր,
- 26Ամամ, Սամա, Մօլադա,
- 27Ասերգադդա, Եսեմոն, Բեթփաղէթ,
- 28Ասեր-սուաղ, Բերսաբէէ, Բազիօթիա,
- 29Բաաղա, Իյիմ, Ասէմ, Էլթուղաթ,
- 30Քէսիլ, Հօրմա,
- 31Սիկելակ, Մադմաննա, Սանսաննա,
- 32Լաբաովթ, Սէլէմ, Ային եւ Ռեմօն. ամենը քսանեւինը քաղաք եւ նորանց գիւղերը:
- 33Դաշտավայրի մէջ Եսթաւուղ, Սարաա, Ասնա,
- 34Զանով, Էնգանիմ, Թափուա, Ենայիմ,
- 35Յերիմութ, Ոդողոմ, Սոքով, Ազեկա,
- 36Սագարիմ, Ատիթայիմ եւ Գադերա ( եւ Գադերօթայիմ.) տասնեւչորս քաղաք եւ նորանց գիւղերը:
- 37Սէննան, Ադասա, Մագդաղգադ,
- 38Դաղաան, Մասփա, Յեկթովէլ,
- 39Լաքիս, Բազկաթ, Էգղոն, Քաբբօն,
- 40Լամաս, Քիթլիս,
- 41Գադերօթ, Բեթդագոն, Նաամա եւ Մակեդա. տասնեւվեց քաղաք եւ նորանց գիւղերը:
- 42Լեբնա, Եթեր, Ասան,
- 43Յեփթա, Ասնա, Նեսիբ,
- 44Կէիլա, Աքեզիբ եւ Մարեսա. ինը քաղաք եւ նորանց գիւղերը:
- 45Ակկարոն իր գիւղաքաղաքներովը եւ գիւղերովը.
- 46Ակկարոնից մինչեւ ծովը, Ասեդովթի մօտ բոլորը իրանց գիւղերով.
- 47Ասեդովթ իր գիւղաքաղաքներովը եւ գիւղերովը, Գազա իր գիւղաքաղաքներովը եւ գիւղերովը մինչեւ Եգիպտոսի հեղեղատը եւ Մեծ ծովը եւ սահմանը:
- 48Եւ լեռնավայրի վերայ Սամիր, Յաթիր, Սոքով,
- 49Դաննա, Կարիաթ-սաննա` այսինքն Դաբիր,
- 50Անաբ, Եսթեմով, Անիմ,
- 51Գոսոմ, Քօղօն եւ Գեղոն. տասնեւմէկ քաղաք եւ նորանց գիւղերը:
- 52Երեբ, Դումա, Եսան,
- 53Յանում, Բեթթափուա, Ափեկա,
- 54Քամմատա, Կարիաթ-արբա` Քեբրոն եւ Սիովր. ինը քաղաք եւ նորանց գիւղերը:
- 55Մաոն, Կարմեղոս, Զիփ, Յետտա,
- 56Յեզրայէլ, Յեկդաամ, Զանով,
- 57Կային, Գաբաա եւ Թամնա. տասը քաղաք եւ նորանց գիւղերը:
- 58Աղուղ, Բեթսուր,
- 59Գեդովր, Մաարաթ, Բեթանովթ եւ Ելթեկոն. վեց քաղաք եւ նորանց գիւղերը:
- 60Կարիաթ-բաաղ` այսինքն Կարիաթարիմ եւ Ռաբբա. երկու քաղաք եւ նորանց գիւղերը:
- 61Անապատի մէջ Բեթարաբա, Մադդին, Սեքաքա, Նեբսան,
- 62Աղի քաղաքը եւ Ենգադդի. վեց քաղաք եւ նորանց գիւղերը:
- 63Բայց Յուդայի որդիքը չ’կարողացան Երուսաղէմի մէջ բնակող Յեբուսացիներին հալածել. եւ Յեբուսացիները Յուդայի որդկանց հետ բնակվում են Երուսաղէմում մինչեւ այս օրը:
