Բ ՊԵՏՐՈՍ3
  • 1Սիրելիներ, սա արդէն երկրորդ թուղթն եմ գրում ձեզ, որոնցով ձեր մաքուր միտքը յիշեցնելով զարթնեցնեմ,
  • 2Որ յիշէք սուրբ մարգարէներից առաջուց ասուած խօսքերը եւ մեր՝ Տիրոջ եւ Փրկչի առաքեալներիս պատուիրանքները։
  • 3Բայց առաջ այս գիտացէք, որ յետին օրերումը ծաղր անողներ կ’գան, որ իրանց ցանկութիւնների պէս կ’վարուին։
  • 4Եւ կ’ասեն. Ո՞ւր է նորա գալստեան խոստումը, վասնզի այնուհետեւ որ հայրերը վախճանեցան ամեն բան նոյնպէս կենում մնում է աշխարհքի ստեղծագործութիւնիցն հետէ։
  • 5Վասնզի նորանք ուզում են այս բանը մոռանալ, թէ երկինքները վաղուց էին եւ երկիրս ջրից եւ ջրով հաստատուած է Աստուծոյ խօսքովը.
  • 6Նորա համար այն հին աշխարհքը ջրհեղեղով ապականուած կորաւ։
  • 7Եւ այժմեան երկինքը եւ երկիրս նոյն խօսքովը պահպանուած պահվում են կրակի համար դատաստանի եւ ամբարիշտ մարդկանց կորստեան օրումը։
  • 8Բայց այս մէկն էլ ձեզանից ծածուկ չ’լինի, սիրելիներ, որ Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարուայ պէս է, եւ հազար տարին ինչպէս մէկ օր։
  • 9Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն։
  • 10Բայց Տիրոջ օրը (գիշերուայ) գողի պէս կ’գայ. որ նորանում երկինքը շառաչիւնով կ’անցնէ եւ տարերքը կրակով վառուած կ’հալուին, եւ երկիրը եւ նորանում եղած բաներն էլ կ’այրուին։
  • 11Հիմա որ սորանք ամենը հալուելու բաներ են. Ի՜նչպէս պէտք է դուք գտնուիք սուրբ եւ աստուածապաշտ վարքում։
  • 12Սպասելով եւ արտորալով Տիրոջ գալստեան օրին հասնել, որ նորանում երկինքները կրակով այրուած կ’լուծուին. Եւ տարերքը կրակ ընկած կ’հալուին։
  • 13Բայց նորա խոստմունքի պէս՝ նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. Որոնցում արդարութիւն է բնակվում։
  • 14Սորա համար, սիրելիներ, սորանց սպասելով ջանք արէք որ անբիծ եւ անարատ գտնուիք նորա առաջին խաղաղութեան մէջ։
  • 15Եւ մեր Տիրոջ երկայնմտութիւնը փրկութիւն համարեցէք. Ինչպէս մեր սիրելի եղբայր Պօղոսն էլ Աստուածանից իրան տրուած իմաստութեան պէս գրեց ձեզ։
  • 16Ինչպէս ամեն թղթերումն էլ խօսում է այս բաների համար. Որոնցում մի քանի դժուարիմաց բաներ կան. Որ անուսումները եւ անհաստատները նորանց ծռում են, ինչպէս միւս գրքերն էլ՝ իրանց անձերի կորստեան համար։
  • 17Ուրեմն դուք, սիրելիներ, առաջուց իմանալով զգոյշ կացէք, որ մի գուցէ անօրէնների մոլորութիւնովը յափշտակուելով ընկնէք ձեր հաստատութիւնիցը։
  • 18Եւ աճեցէք մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի շնորհքովը եւ գիտութիւնովը. նորան լինի փառք եւ հիմա եւ մինչեւ յաւիտենական օրն։ Ամէն։
← Ցանկ