Գ ՀՈՎՀԱՆՆԵՍ1
← Ցանկ
  • 1Երէցը, սիրելի Գայիոսիդ, որին ես սիրում եմ ճշմարտութիւնով։
  • 2Սիրելի, աղօթք եմ անում որ ամեն բանի մէջ յաջող եւ առողջ լինես, ինչպէս քո հոգին յաջող է։
  • 3Որովհետեւ շատ ուրախացայ երբոր եղբարքն եկան, եւ քո ճշմարտութիւնը վկայեցին, ինչպէս որ դու ճշմարտութեան մէջ գնում ես։
  • 4Սորանից աւելի մեծ ուրախութիւն չ’ունիմ, որ լսում եմ թէ իմ որդիները ճշմարտութեան մէջ են գնում։
  • 5Սիրելի, հաւատարմաբար ես գործում այդ՝ ինչ որ անում ես եղբայրներին եւ օտարականներին.
  • 6Որոնք վկայեցին քո սէրի համար եկեղեցու առաջին, որ լաւ կ’անես եթէ նորանց Աստուծոյ արժանաւոր կերպով ճանապարհ գցես։
  • 7Որովհետեւ նորա անունի համար դուրս եկան առանց մի բան առնելու հեթանոսներից։
  • 8Արդ պէտք է մենք ընդունենք այսպիսիներին, որ գործակից լինենք ճշմարտութեանը։
  • 9Ես գրեցի եկեղեցուն. Բայց Դիոտրէփէսը որ ուզում է նորանց միջումը առաջինը լինել, մեզ չէ ընդունում։
  • 11Սիրելի, չարին նմանող մի լինիր, այլ բարիին. ով որ բարի է գործում Աստուածանից է, եւ ով որ չարիք է գործում Աստուծուն չէ տեսել։
  • 12Դեմետրիոսը վկայութիւն ունի ամենից եւ նոյն իսկ ճշմարտութիւնիցն էլ, եւ մենք էլ վկայում ենք. Եւ գիտէք որ մեր վկայութիւնը ճշմարիտ է։
  • 13Շատ բան ունէի քեզ գրելու, բայց չեմ կամենում թանաքով եւ գրիչով գրել քեզ։
  • 14Բայց յոյս ունիմ շուտով քեզ տեսնել, եւ բերանէ բերան կ’խօսենք։
  • 15Խաղաղութիւն լինի քեզ հետ. Բարեւ են տալիս քեզ սիրելիքը. Բարեւ տուր մեր սիրելիներին անուն անուն։
← Ցանկ