ՀՌՈՒԹ3
  • 1Եւ նորա սկեսուր Նոեմին նորան ասեց. Աղջիկս, ես քեզ համար հանգստութիւն եմ ուզում, որ քեզ համար լաւ լինի։
  • 2Եւ ահա Բոոսը մեր ազգականներից է, որ դու նորա աղջկերանց մօտ էիր. Ահա նա այս գիշեր կալումը գարի է կասում։
  • 3Եւ դու լուացուիր եւ իւղով օծուիր, եւ հանդերձներդ հագիր եւ իջիր կալը, եւ այն մարդին մի յայտնուիր, մինչեւ որ ուտէ եւ խմէ վերջացնէ։
  • 4Եւ երբոր քնանայ նորա պառկած տեղն իմացիր, եւ գնա ծածկոցը նորա ոտքերի կողմից բաց եւ պառկիր, եւ նա քեզ կ’իմացնէ թէ ինչ պիտի անես։
  • 5Եւ Հռութը նորան ասեց. Ամեն ինչ որ ինձ ասել ես՝ կ’անեմ։
  • 6Եւ նա իջաւ կալը, եւ իր սկեսրի ամեն պատուիրածի պէս արաւ։
  • 7Եւ Բոոսը կերաւ եւ խմեց եւ սիրտը զուարճացել էր, եւ գնաց դիզուած գարիի եզերքին պառկելու. Եւ Հռութը կամաց գնաց եւ ծածկոցը նորա ոտքերի կողմից բացաւ եւ պառկեց։
  • 8Եւ կէս գիշերին մարդը վախեցաւ, եւ ծռեց տեսաւ որ ահա իր ոտքերի մօտ մի կին է պառկել։
  • 10Նա էլ ասեց. Օրհնեալ լինիս դու Տէրիցը, աղջիկս, քո ետքի լաւութիւնը առաջինիցը մեծ է, որովհետեւ դու ոչ աղքատ եւ ոչ հարուստ երիտասարդների ետեւից չ’գնացիր։
  • 11Եւ հիմա, աղջիկս, մի վախենար, դու ինձ ինչ որ ասես՝ քեզ համար կ’անեմ, որովհետեւ քաղաքիս բոլոր ժողովուրդը գիտէ որ դու մի առաքինի կին ես։
  • 12Եւ հիմա իրաւ ես քո ազգականն եմ, բայց ինձանից աւելի մօտ ուրիշ ազգական կայ։
  • 13Այս գիշեր այստեղ կաց, եւ եթէ առաւօտը նա իր ազգականութեան պարտաւորութիւնը հատուցանել ուզէ, լաւ, թող հատուցանէ. Բայց եթէ նա չ’ուզէ ազգականութեան պարտաւորութիւնը քեզ հատուցանել, այն ժամանակ ես կ’հատուցանեմ, կենդանի է Տէրը. Մինչեւ առաւօտ պառկիր այստեղ։
  • 14Եւ նա պառկեց նորա ոտքերի մօտ մինչեւ առաւօտ, եւ վեր կացաւ, երբոր մարդիկ դեռ չէին կարող մէկզմէկ ճանաչել. Եւ Բոոսն ասեց. Մի մարդ չ’իմանայ որ կալը կին է եկել։ Նաեւ ասեց. Վերայի ծածկոցդ բեր, եւ նորան բռնիր։
  • 15Եւ Հռութը բռնեց նորան. Եւ նա վեց չափ գարի չափեց եւ նորա շալակը տուաւ. Նա էլ գնաց քաղաքը։
  • 16Եւ Հռութն իր սկեսրի մօտ դարձաւ. Եւ նա ասեց. Աղջիկս, ի՞նչպէս ես. Եւ նա նորան պատմեց ինչ որ այն մարդն արել էր իրան.
  • 17Եւ ասեց. Նա այս վեց չափ գարին ինձ տուաւ եւ ասեց. Քո սկեսրի մօտ դարտակ չ’գնաս։
  • 18Եւ Նոեմին ասեց. Աղջիկս, նստիր, մինչեւ որ իմանաս այս գործը ինչպէս պիտի վերջանայ. Որովհետեւ այն մարդը մինչեւ որ այս գործը այսօր չ’վերջացնէ՝ չի հանգստանալ։
← Ցանկ