ՀՌՈՒԹ4
  • 1Եւ Բոոսը վեր գնաց դուռը եւ այնտեղ նստեց. Եւ ահա անց էր կենում այն ազգականը որ Բոոսն ասել էր, եւ Բոոսը նորան ասեց. Եկ այստեղ նստիր, ով այսինչ մարդ. Եւ նա դարձաւ ու նստեց։
  • 2Այն ժամանակ նա քաղաքի ծերերից տասը մարդ առաւ, եւ ասեց. Այստեղ նստեցէք. Եւ նորանք նստեցին։
  • 3յետոյ այն ազգականին ասեց. Մեր եղբայր Ելիմելէքի արտի բաժինը ծախում է Նոեմին, որ Մովաբի երկրից ետ է դառել։
  • 4Եւ ես մտածեցի որ քեզ իմացնեմ եւ ասեմ. Այս նստողների առաջին եւ իմ ժողովրդի ծերերի առաջին ծախու առ. Եթէ ուզես ազգականութեան իրաւունքով ծախու առնել, առ. Բայց եթէ ծախու առնել չ’ուզես, ինձ իմացրու որ գիտենամ. Որովհետեւ բացի քեզանից ազգականութեան իրաւունքը կատարող չ’կայ. Եւ քեզանից յետոյ ես եմ։ Եւ նա ասեց. Ես ազգականութեան իրաւունքը կ’կատարեմ։
  • 5Եւ Բոոսն ասեց. Դու Նոեմիի ձեռքիցն արտը ծախու առած օրը՝ մեռնողի կնկանից՝ Մովաբացի Հռութիցն էլ պիտի ծախու առնես, որ մեռնողի անունը պահես իր ժառանգութեան մէջ։
  • 6Եւ ազգականն ասեց. Ես իմ ազգականութեան իրաւունքը չեմ կարող կատարել, մի գուցէ իմ ժառանգութիւնը խանգարեմ. Իմ ունեցած ազգականութեան իրաւունքը դու կատարիր, որովհետեւ ես չեմ կարող կատարել։
  • 7Եւ Իսրայէլի մէջ առաջուց այս էր ազգականութեան իրաւունք կատարելու ու ծախու առնելու գործքերի մէջ՝ որ ամեն բան հաստատուի, մարդ իր կօշիկը հանում էր եւ իր ընկերին տալիս. Եւ այս Իսրայէլի մէջ վկայութիւն էր լինում։
  • 8Եւ ազգականը Բոոսին ասեց. Դու ծախու առ. Եւ իր կօշիկը հանեց։
  • 9Եւ Բոոսն ասեց ծերերին եւ բոլոր ժողովրդին. Դուք այսօր վկայ էք, որ ես Ելիմելէքի բոլոր ստացուածքը, եւ Քելլոնի եւ Մաալոնի բոլոր ստացուածքը Նոեմիի ձեռքիցը ծախու առայ։
  • 10Եւ Մաալոնի կինը՝ Մովաբացի Հռութին էլ ինձ համար կին առայ որ մեռնողի անունը պահեմ իր ժառանգութեան մէջ, եւ մեռնողի անունը չ’վերանայ իր եղբայրներիցը եւ իր բնակարանի դռնիցը. Դուք այսօր վկայ էք։
  • 11Այն ժամանակ բոլոր ժողովուրդը որ դռանն էր եւ ծերերը ասեցին. Վկայ ենք. Տէրը քո անունը մտնող կնկան Ռաքէլի ու Լիայի պէս անէ, որ այդ երկուսը Իսրայէլի տունը շինեցին. Եւ դու Եփրաթայի մէջ ուժովացիր, եւ Բեթլեհէմի մէջ անուն շահիր։
  • 12Եւ քո տունը Փարէսի տան պէս լինի, որին Թամարը ծնեց Յուդայի համար այն սերունդով՝ որ Տէրը կ’տայ քեզ այս նորահասակ կնկանից։
  • 13Եւ Բոոսն առաւ Հռութին, որ իր կինը եղաւ եւ նորա մօտ մտաւ. Եւ Տէրը նորան յղութիւն շնորհեց, եւ նա որդի ծնեց։
  • 14Եւ կնիկները Նոեմիին ասեցին. Օրհնեալ լինի Տէրը, որ քեզ առանց մօտ ազգականի չ’թողեց այսօր, որ նորա անունը Իսրայէլի մէջ յիշուի.
  • 15Եւ այս լինի քո հոգիի մխիթարութիւնը եւ ծերութեանդ խնամողութիւնը. Որովհետեւ քեզ սիրող հարսդ ծնեց նորան, որ քեզ համար եօթը որդիից լաւ է։
  • 16Եւ Նոեմին առաւ տղան իր գրկումը դրաւ եւ նորա դայեակը եղաւ։
  • 17Եւ դրացի կիները նորան անուն դրին, ասելով. Նոեմիին մի որդի է ծնել, եւ նորա անունը Ովբէդ կոչեցին. Սա Դաւիթի հօր Յեսսէի հայրն էր։
  • 18Եւ Փարէսի ծնունդները սորանք են. Փարէսը ծնեց Եսրոնին,
  • 19Եւ Եսրոնը ծնեց Արամին, եւ Արամը ծնեց Ամինադաբին,
  • 21Եւ Սաղմոնը ծնեց Բոոսին, եւ Բոոսը ծնեց Ովբէդին,
  • 22եւ Ովբէդը ծնեց Յէսսէին, եւ Յէսսէն ծնեց Դաւիթին։
← Ցանկ