Աստվածաշունչը սովորեցնում է, որ յուրաքանչյուր քրիստոնյայի պարտքն է աղոթել իր ժողովրդի, երկրի և կառավարության համար։ Այս կարևոր օրերին մենք առավել քան երբևէ պետք է աղոթքով կանգնենք մեր կառավարության և իշխանավորների համար, որպեսզի Աստված նրանց իմաստություն և խոհեմություն տա երկիրը կառավարելու Աստծո երկյուղով և ազնվությամբ։ Այս գիրքը մեծապես կօգնի մեզ արդյունավետ աղոթել մեր երկրի համար։