Ինչպե՞ս է կախարդությունը գործում եկեղեցում։ Ըստ Դերեկի այս ուսուցման, ահա այն հետևյալ կերպ է գործում.

Կախարդությունը հայտնությունը փոխարինել է տեսությամբ։

Կախարդությունը կրթությամբ մի կողմ է հրել աշակերտությանը։

Կախարդությունը զանազանությունը փոխարինել է հոգեբանությամբ։

Կախարդությունը Սուրբ Հոգու գերբնական առաջնորդությունը փոխարինել է ծրագրգած նախագծերով։

Կախարդությունը գերբնական զորությունը փոխարինում է պերճախոսությամբ։

Կախարդությունը հավատքի քայլը փոխարինում է պատճառաբանությամբ։

Կախարդությունը սերը փոխարինում է օրինապաշտությամբ։

Կա՞ ելք արդյոք կախարդությունից։ Ինչպես ազատվել, ինչպե ապրել կախարդությունից ազատ կյանքով։ Մի՞թե հնարավոր է, որ քրիստոնյան պաշտպանված լինի կախարդությունից, մի՞թե որևէ միջոց կա կախարդության դեմ։
Այս վիդեոուսուցման մեջ Դերեկ Պրինսը բացահայտում է, որ այս բոլոր հարցերի պատասխանը մեկն է` Հիսուսի խաչը։ Հիսուսը մահացավ խաչի վրա, որ մենք ազատ լինենք կախարդությունից և դրա քայքայիչ ազդեցությունից ու հետևանքներից։