«Ի՞նչ է նշանակում լինել Աստծո մարդ»

Դերեկ Պրինս

Սթափեցնող, քաջալերող և հրաշալի պատգամ Դերեկ Պրինսի կողմից, որը վիդեոուսուցումը դիտողին կհաստատի Աստծո չափանիշների մեջ, կզորացնի հավատքը և կամրապնդի հավատացյալի դիրքը որպես Աստծո մարդ և Աստծո տղամարդ:

Մեր օրերում տղամարդու դերը, հատկանիշները, դիրքը հարցականի տակ են դրված: Սատանան իր ողջ սպառազինությունն է գործածում՝ ձախողելու տղամարդկային դերն ու կշիռն արդի հասարակությունում: Դերեկ Պրինսն այս օգտակար վիդեոուսուցման մեջ մանրամասն անդրադառնում է այս կետերին: Ըստ նրա, դարի մեծագույն խնդիրներից մեկն անհայրությունն է: Շատ երկրներում ամուսնությունների կեսն ավարտվում է ամուսնալուծությամբ, և երեխաները մեծանում են՝ զերծ հայրական խնամքից և ներկայությունից:

Աստված և Աստվածաշունչը հստակ պատգամ ունի այս մարտահրավերների համար: Աստծո Խոսքը ցանկանում է վերականգնել աստվածային նախասահմանվածությունը տղամարդու համար՝ դնելով տղամարդուն իր ճիշտ դիրքում:

Խորհուրդ կտանք դիտել այս ուսուցումը աղոթքով և խորհրդածությամբ: