Դերեկ Պրինս. «Աստծո Խոսքի հեղինակությունն ու իշխանությունը»

Դիտելով այս վիդեոուսուցումը՝ դուք կզարմանաք, թե ինչպիսի հսկայական իշխանություն ունի Աստծո Խոսքը։ Շատերի տներում կան Աստվածաշնչեր, Նոր Կտակարաններ, Ավետարաններ։ Սակայն Աստծո Խոսքը ամենքին չէ, որ օգտակար է լինում։ Պատճառան այն է, որ շատերը չգիտեն՝ ինչպես մոտենալ այդ Խոսքին, ինչպես կիրառել այն և ինչպես կարդալ այն։ Գրապահարանին գտնվող Աստվածաշունչը մեզ որևէ օգուտ չի տա, եթե մենք չվերցնենք և չկիրառենք այն մեր կյանքում։

Աստվածաշնչի հայտնի ուսուցիչ Դերեկ Պրինսն այս ուսուցման մեջ մատչելի և օծված կերպով ակնդիրներին է ներկայացնում Աստծո Խոսքի գաղտնիքներն ու խորհուրդները։ Դիտեք այն աղոթքով և Սուրբ Հոգին կլուսավորի ձեր սրտի աչքերը՝ նորովի ճանաչելու Աստծո Խոսքի անսահման հնարավորությունները, ընկմվելու դրա անհատակ խորությունների մեջ և օրհնվելու դրա պարզությունից և զորությունից։