UntitledՀեղինակը Աստվածաշնչի հիման վրա հայտնում է, որ յուրաքանչյուր հավատացյալ կանչված է լսել Աստծո ձայնը: Աստված ասելիք ունի Իր զավակներին, և եթե շատ անգամ Աստծո զավակները չեն լսում Նրա ձայնը, խնդիրն Աստծո մեջ չէ, այլ Նրա ձայնը լսելու կարողության մեջ: Գիրքը մեծապես կնպաստի յուրաքանչյուր հավատացյալի հոգևոր վերելքին, Աստծո հետ մտերմությանը, ինչպես նաև անձնապես հաջողության հասնելու ձգտմանը:

Ահա թե ինչ է ասել գրքի մասին Հայաստանի Ավետարանական եկեղեցու հովիվ Գառնիկ Թութիկյանը.

«Դերեկ Պրինսի գրվածքներից առաջինը, որ կարդացի 1996 թվականին, «Զիջելու շնորհքը» գրքույկն էր: Այն ինձ հոգևոր նորոգում և քաջալերանք պարգևեց: Այդ օրվանից Դերեկ Պրինսն ինձ համար եղավ այն ուսուցիչը, որն իմ հոգևոր կյանքում բերեց կտրուկ փոփոխություններ: Նրա գրքերը մեկը մյուսից պարզ, հասկանալի, մատչելի, և ամենակարևորը կյանքում կիրառելի դասեր են, որոնք զերծ են որևէ հարանվանական վարդապետության պիտակավորումներից և չեն կաղապարում ընթերցողի մտահորիզոնը::

Դերեկ Պրինսի «Ինչպես լսել Աստծո ձայնը» գիրքը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հեղինակը մեզ է թողել մի ժառանգություն, որն այսօր էլ պատասխանում է շատ քրիստոնյաների հուզող հարցերին: Որպես եկեղեցու հովիվ՝ գրեթե միշտ հանդիպել եմ հավատացյալների, որոնք տվել են միևնույն հարցը. «Ի՞նչպես լսել Աստծո ձայնը»: Ես ուրախ եմ, որ այսօր այս գրքում կարդացի մտքեր, որոնք հաստատում են շատերի փափագը՝ Աստծո ձայնը լսելու հանդեպ և տալիս են նոր մոտեցումներ, որոնք կօգնեն շատ ընթերցողների՝ լսելու և զանազանելու Աստծո ձայնը՝ աշխարհում հնչող միլիոնավոր ձայներից, հաղորդակցվելու Սուրբ Հոգու հետ, քանի որ Աստծո ձայնը Նրանով է հնչում մեր մեջ և վայելելու Նրա հաճելի ներկայությունը: Այս գիրքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Դերեկ Պրինսն Աստծուց օծված մի ուսուցիչ էր, որն իր գրքերով նոր ճանապարհներ է բացում հավատացյալների համար դեպի աստվածային նորանոր օրհնություններ և հայտնություններ»:

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու հովիվ
վերապատվելի Գառնիկ Թութիկյան