ԾՆՆԴՈՑ2
  • 1Եւ կատարուեցան երկինքն ու երկիրը եւ նորանց բոլոր զարդերը,
  • 2Եւ Աստուած կատարեց եօթներորդ օրումն իր գործքը որ արաւ. Եւ եօթներորդ օրը հանգստացաւ իր բոլոր գործքիցը որ արաւ։
  • 3Եւ Աստուած օրհնեց եօթներորդ օրը, եւ սրբեց նորան, որովհետեւ նորանում հանգստացաւ իր բոլոր գործքիցը, որ Աստուած ստեղծեց եւ արաւ։
  • 4Սորանք են երկնքի ու երկրի ծնունդները նորանց ստեղծուած ժամանակը, այն օրն որ Եհովայ Աստուածը երկիրն ու երկինքը արաւ։
  • 5Եւ դաշտի բոլոր բոյսերը տակաւին երկրի վերայ չ’կային, եւ դաշտի բոլոր խոտերը տակաւին չէին բուսած. Որովհետեւ Եհովայ Աստուածը երկրի վերայ անձրեւ չէր բերել, եւ մարդ չ’կար հողը գործելու.
  • 6Այլ երկրիցը գոլորշի էր դուրս գալիս եւ բոլոր հողի երեսը ջրում։
  • 7Եւ Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. Եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ։
  • 8Եւ Եհովայ Աստուածը արեւելքի կողմը Եդէմի մէջ մի պարտէզ տնկեց, եւ իր շինած մարդը դրաւ այնտեղ։
  • 9Եւ Եհովայ Աստուածը բուսցրեց երկրիցը ամեն ծառերը՝ տեսնելու հաճելի եւ ուտելու քաղցր, եւ պարտէզի մէջ տեղը՝ կենաց ծառը, եւ բարին ու չարը գիտենալու ծառը։
  • 10Եւ մի գետ էր դուրս գալիս Եդէմից պարտէզը ջրելու համար, եւ այնտեղից բաժանվում ու չորս գլուխ էր դառնում։
  • 11Մէկի անունը Փիսոն է, սա պտտում է Եւիլայի բոլոր երկիրը, ուր որ ոսկին է.
  • 12Եւ այն երկրի ոսկին ազնիւ է. Այն տեղ է սուտակը եւ գահանակը։
  • 13Եւ երկրորդ գետի անունը Գեհոն է. Սա պտտում է Քուշի բոլոր երկիրը։
  • 14Եւ երրորդ գետի անունը Տիգրիս է. Սա գնում է Ասորեստանի առաջովը։ Եւ չորրորդ գետը Եփրատն է։
  • 15Եւ Եհովայ Աստուածն առաւ մարդը, եւ դրաւ Եդէմի պարտէզումը, որ նա նորան մշակէ եւ պահէ։
  • 16Եւ Եհովայ Աստուածը պատուիրեց մարդին ասելով, Պարտէզի ամէն ծառիցը համարձակ կեր.
  • 17Բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. Որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս։
  • 18Եւ Եհովայ Աստուածն ասեց, Լաւ չէ որ մարդը մինակ լինի. Նորա նման մի օգնական շինեմ իրան յարմար։
  • 20Եւ Ադամը բոլոր անասուններին եւ երկնքի թռչուններին եւ դաշտի բոլոր գազաններին անուններ դրաւ. Բայց Ադամին իր նման մի օգնական չ’գտնուեցաւ։
  • 21Եւ Եհովայ Աստուածը մի խոր քուն բերաւ Ադամի վերայ, եւ նա քնեց. Եւ նորա կողի ոսկորներից մէկն առաւ, եւ նորա տեղը միս լցրեց.
  • 22Եւ Եհովայ Աստուածն այն կողի ոսկորն, որ Ադամիցը վեր էր առել, մի կին շինեց եւ նորան բերաւ Ադամի մօտ։
  • 23Եւ Ադամն ասեց. Սա հիմա ոսկր է իմ ոսկրիցը եւ մարմին է իմ մարմնիցը. Սորան կ’կոչեն Կին. Որովհետեւ սա մարդիցն առնուեցաւ։
  • 24Սորա համար մարդը կ’թողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կ’յարի իր կնոջը. Եւ մէկ մարմին կ’լինին։
  • 25Եւ նորանք երկուսը մերկ էին՝ Ադամը եւ իր կինը, եւ չէին ամաչում։
← Ցանկ