Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ17
  • 1Եւ Աքիտոփէլն ասեց Աբիսողոմին. Թող տասնեւերկու հազար մարդ ընտրեմ եւ վեր կենամ այս գիշեր Դաւիթին հալածեմ։
  • 2Եւ ես կ’յարձակուեմ նորա վերայ քանի որ նա յոգնած եւ ձեռքերը թուլացած է, եւ նորան կ’վախեցնեմ, եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը կ’փախչէ, եւ կ’զարկեմ մինակ թագաւորին։
  • 3Իսկ բոլոր ժողովուրդը կ’դարձնեմ քեզ մօտ. Բոլորի դարձածին պէս է այն մարդը որին դու որոնում ես. Բոլոր ժողովուրդը հանդարտ կ’լինի։
  • 5Եւ Աբիսողոմն ասեց. Արաքացի Քուսիին էլ կանչեցէք, որ լսենք թէ նորա բերանումն ինչ կայ։
  • 6Եւ Քուսին Աբիսողոմի մօտ եկաւ, եւ Աբիսողոմն ասեց նորան այսպէս թէ Այս բանի պէս է ասել Աքիտոփէլը. Նորա խօսքը անե՞նք թէ ոչ. Դու խօսիր։
  • 7Եւ Քուսին ասեց Աբիսողոմին. Աքիտոփէլի այս անգամ տուած խորհուրդը լաւ չէ.
  • 8Եւ Քուսին ասեց. Դու գիտես քո հօրը եւ նորա մարդկանցը որ զօրաւոր եւ դառնոգի են՝ դաշտումը ձագերը կորցրած արջի նման. Եւ քո հայրը պատերազմի մարդ է, եւ գիշերը չի մնալ ժողովրդի հետ։
  • 9Ահա նա հիմա թաք է կացել կամ փոսերի մէկում կամ մի ուրիշ տեղ. Եւ եթէ լինի որ սկզբում նորանցից ոմանք ընկնեն, այն ժամանակ լսողը որ լսեց՝ ասելու է թէ կոտորուել է Աբիսողոմի ետեւից գնացող ժողովուրդը։
  • 10Եւ ինքը քաջազունն էլ՝ որի սիրտը առիւծի սրտի պէս է, բոլորովին կ’թուլանայ. Որովհետեւ բոլոր Իսրայէլը գիտէ որ քո հայրը զօրաւոր է նորա հետ եղողներն էլ ուժով մարդիկ են։
  • 11Բայց ես խորհուրդ եմ տալիս. Ժողովիր քեզ վերայ Դանից մինչեւ Բերսաբէէ՝ ինչպէս որ ծովի եզերքի աւազը շատ է. Եւ դու էլ անձամբ նորանց մէջ գնաս։
  • 12Այն ժամանակ նորա վերայ կ’գնանք այն տեղերի մէկում, ուր որ կ’գտնուի, եւ բանակ կ’տանք նորա դէմ ինչպէս որ ցօղ իջնում է երկրի վերայ. Եւ նորանից եւ նորա հետ եղող բոլոր մարդկանցից մէկն էլ չի պրծնիլ։
  • 13Բայց եթէ նա մի քաղաքի մէջ հաւաքուելու լինի, այն ժամանակ բոլոր Իսրայէլն այն քաղաքի վերայ չուաններ կ’տանի, եւ նորան քաշ կ’տանք մինչեւ հեղեղատը մինչեւ որ այնտեղ մի քարի կտոր էլ չ’գտնուի։
  • 14Եւ Աբիսողոմն եւ Իսրայէլի բոլոր մարդիկն ասեցին. Արաքացի Քուսիի խորհուրդը լաւ է քան թէ Աքիտոփէլի խորհուրդը։ Եւ Տէրը հրամայել էր, որ Աքիտոփէլի լաւ խորհուրդը ցրվուի, որպէս զի Տէրը Աբիսողոմի վերայ չարիք բերէ։
  • 15Եւ Քուսին ասեց Սադովկ եւ Աբիաթար քահանաներին թէ Այսպէս եւ այսպէս խորհուրդ տուաւ Աքիտոփէլն Աբիսողոմին եւ Իսրայէլի ծերերին, եւ ես էլ այսպէս եւ այսպէս խորհուրդ տուի։
  • 16Եւ հիմա շուտով մարդ ուղարկեցէք եւ իմացրէք Դաւիթին, ասելով թէ Գիշերը անապատի դաշտերումը մի մնար, այլ անցիր գնա, որ կորուստ չ’լինի թագաւորի եւ նորա հետ եղող բոլոր ժողովրդի համար։
  • 17Եւ Յովնաթանն ու Աքիմաասը կանգնել էին Ռովգելի աղբիւրի մօտ. Եւ աղախինը գնաց եւ նորանց պատմեց, նորանք էլ գնացին եւ Դաւիթ թագաւորին պատմեցին. Որովհետեւ չէին կարողանում երեւալ որ քաղաքը մտնեն։
  • 18Եւ մի պատանի տեսաւ նորանց եւ պատմեց Աբիսողոմին. Եւ նորանք երկուսը շուտով գնացին մտան մի Բաւուրիմցի մարդի տուն. Եւ նա մի հոր ունէր իր գաւիթումը, եւ նորանք այնտեղ իջան։
  • 19Եւ կինը ծածկոցն առաւ հորի բերանին փռեց եւ նորա վերայ ձաւար տարածեց, որ մի բան չ’իմացուեցաւ։
  • 20Եւ Աբիսողոմի ծառաները գնացին այն կնկայ մօտ՝ նորա տունը եւ ասեցին. Ո՞ւր են Աքիմաասը եւ Յովնաթանը. Եւ կինն ասեց նորանց. Անց կացան ջրի առուակովը. Իսկ նորանք չ’գտան եւ ետ դառան Երուսաղէմ։
  • 21Եւ եղաւ երբոր նորանք գնացել էին, սորանք դուրս եկան հորիցը ու գնացին եւ պատմեցին Դաւիթ թագաւորին, եւ ասեցին Դաւիթին. Վեր կացէք շուտով ջրովն անց կացէք, որովհետեւ Աքիտոփէլն այսպէս է խորհուրդ տուել ձեր մասին։
  • 22Եւ վեր կացաւ Դաւիթը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը եւ անց կացաւ Յորդանանովը. Եւ մինչեւ առաւօտեան լոյսը մէկը չ’մնաց որ Յորդանանովն անցած չ’լինէր։
  • 23Եւ Աքիտոփէլը տեսաւ որ իր խորհուրդը չ’կատարուեցաւ, էշը համետեց եւ վեր կացաւ ու գնաց իր տունը իր քաղաքը, եւ իր տան համար պատուէր տուաւ, ու իրան խեղդեց ու մեռաւ, եւ թաղուեցաւ իր հօր գերեզմանումը։
  • 24Իսկ Դաւիթը հասաւ Մանայիմ. Եւ Աբիսողոմն անցաւ Յորդանանովը ինքը եւ Իսրայէլի ամեն մարդիկը նորա հետ։
  • 25Եւ Աբիսողոմն Ամեսայիին զօրքի վերայ դրաւ Յովաբի փոխանակ, բայց Ամեսային մի մարդի որդի էր որի անունն էր Յոթոր՝ Իսրայէլացի, որն որ առել էր Յովաբի մայր՝ Շարուհեայի քոյր Նաասի աղջիկ Աբիգեային։
  • 26Եւ Իսրայէլն ու Աբիսողոմը բանակ տուին Գաղաադի երկրումը։
  • 27Եւ եղաւ հէնց որ Դաւիթը հասաւ Մանայիմ, Նաասի որդի Սոբին Ամմոնի որդկանց Ռաբբայիցը եւ Ամիէլի որդի Մաքիրը Լադաբարիցը, եւ Գաղաադացի Բերզելին Ռովգելիմիցը
  • 28Անկողիններ, կոնքեր, բրուտի ամաններ, ցորեն, գարի, ալիւր եւ հեղի, եւ բակլայ, ոսպ եւ հեղի,
  • 29Եւ մեղր եւ կոգի եւ ոչխարներ եւ կովի պանիր բերին Դաւիթին եւ նորա հետ եղող ժողովրդին ուտելու. Որովհետեւ ասում էին. Ժողովուրդը անապատումը սոված, յոգնած եւ ծարաւ կ’լինի։
← Ցանկ