Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ1
  • 1Եւ Աքաաբի մեռնելուց յետոյ Մովաբը ապստամբուեց Իսրայէլի դէմ։
  • 2Եւ Ոքոզիան իր վերնատան վանդակապատից վայր ընկաւ Սամարիայումը եւ հիւանդացաւ, եւ պատգամաւորներ ուղարկեց, եւ նորանց ասեց. Գնացէք հարցրէք Ակկարոնի Բահաղ-ճանճիկ աստուծուն, թէ արդեօք կ’առողջանա՞մ այս հիւանդութիւնից։
  • 3Եւ Տիրոջ հրեշտակն ասեց Թեզբացի Եղիային. Վեր կաց գնա Սամարիայի թագաւորի պատգամաւորների դիմացը եւ ասիր նորանց. Մի՞թէ Իսրայէլի մէջ Աստուած չ’կայ, որ գնում էք Ակկարոնի Բահաղ-ճանճիկ աստուծուն հարցնելու։
  • 4Վասն որոյ Տէրն այսպէս է ասում. Վերան ելած անկողնիցդ վայր պիտի չ’իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես. Եւ Եղիան գնաց։
  • 5Եւ պատգամաւորները ետ դառան նորա մօտ. Եւ նա նորանց ասեց. Այդ ի՞նչու համար ետ դառաք։
  • 6Եւ նորան ասեցին. Մի մարդ դուրս եկաւ մեր դիմացը եւ մեզ ասեց. Գնացէք ետ դառէք ձեզ ուղարկող թագաւորի մօտ եւ ասեցէք նորան. Այսպէս է ասում Տէրը. Մի՞թէ Իսրայէլումն Աստուած չ’կայ, որ դու մարդ ես ուղարկում Ակկարոնի Բահաղ-ճանճիկ աստուծուն հարցնելու. Դորա համար վերան ելած անկողնիցդ վայր պիտի չ’իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես։
  • 7Եւ նա ասեց նորանց. Ի՞նչ կերպարանք ունէր այն մարդը, որ ձեր դիմացն ելաւ եւ ձեզ ասեց այդ խօսքերը։
  • 8Նորանք էլ ասեցին. Նա մէկ մազոտ մարդ էր, եւ մի կաշի գօտի մէջքին կապած. Եւ նա ասեց. Նա Թեզբացի Եղիան է։
  • 10Եւ Եղիան պատասխանեց եւ ասեց յիսնապետին. Եթէ ես Աստուծոյ մարդ եմ, թող երկնքից կրակ իջնէ եւ ուտէ քեզ եւ քո յիսուն մարդկանցը. Եւ երկնքից կրակ իջաւ, եւ լափեց նորան եւ նորա յիսուն մարդկանցը։
  • 11Իսկ նա դարձեալ մի ուրիշ յիսնապետ իր յիսուն մարդկանցովն ուղարկեց. Եւ նա պատասխանեց եւ ասեց նորան. Ով մարդ Աստուծոյ, թագաւորն այսպէս է ասում. Շուտով վայր իջիր։
  • 12Եւ Եղիան պատասխանեց եւ ասեց նորանց. Եթէ ես Աստուծոյ մարդ եմ, թող երկնքից կրակ իջնէ եւ ուտէ քեզ եւ քո յիսուն մարդկանցը, եւ Աստուծոյ կրակ իջաւ երկնքից, եւ լափեց նորան եւ նորա յիսուն մարդկանցը։
  • 13Բայց նա դարձեալ մի երրորդ յիսնապետ ուղարկեց իր յիսուն մարդկանցով. Բայց այդ երրորդ յիսնապետը վեր ելաւ գնաց եւ Եղիայի առաջին ծունկը կրկնեց եւ աղաչեց նորան եւ ասեց նորան. Ով մարդ Աստուծոյ, թող իմ հոգին եւ այս յիսուն ծառաներիդ հոգին քո աչքին պատուական համարուին։
  • 14Ահա երկնքից կրակ իջաւ եւ լափեց այն առաջի երկու յիսնապետներին եւ նորանց յիսուն մարդկանցը. Բայց հիմա թող իմ անձը պատուական համարուի քո աչքին։
  • 15Եւ Տիրոջ հրեշտակն ասեց Եղիային. Վայր իջիր նորա հետ, նորա երեսիցը մի վախենար։ Եւ նա վեր կացաւ եւ վայր իջաւ նորա հետ թագաւորի մօտը։
  • 16Եւ ասեց նորան. Տէրն այսպէս է ասում. Որովհետեւ դու պատգամաւորներ ուղարկեցիր Ակկարոնի Բահաղ-ճանճիկ աստուծուն հարցնելու իբր թէ Իսրայէլումն Աստուած չ’լինէր, որ նորանից բան հարցնէիր, նորա համար վերան ելած անկողնիցդ վայր պիտի չ’իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես։
  • 17Եւ նա մեռաւ Տիրոջ խօսքի համեմատ, որը ասել էր Եղիան, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Յովրամը Յուդայի Յովսափատեան Յովրամ թագաւորի երկրորդ տարիումը, որովհետեւ նա որդի չ’ունէր։
  • 18Եւ Ոքոզիայի գործերի մնացորդը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
← Ցանկ