Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ16
  • 2Աքազը քսան տարեկան էր երբոր թագաւոր եղաւ եւ տասեւվեց տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ նա ուղղութիւն չ’արաւ իր հայր Դաւիթի պէս Տէր Աստուծոյ աչքի առաջին։
  • 3Եւ գնաց Իսրայէլի թագաւորների ճանապարհովը, նաեւ իր որդին անցկացրեց կրակով այն ազգերի գարշելութեան պէս, որոնց Տէրը քշեց Իսրայէլի որդկանց առաջից։
  • 4Եւ զոհեր էր մատուցանում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների եւ բլուրների վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ։
  • 5Այն ժամանակ վեր եկան Ասորիների Ռասին թագաւորը եւ Իսրայէլի թագաւորը՝ Ռովմելայի որդի Փակէէն Երուսաղէմի վերայ պատերազմի, եւ պաշարեցին Աքազին բայց չ’կարողացան նորան յաղթել։
  • 6Այն ժամանակ Ասորիների Ռասին թագաւորը ետ դարձրեց Ելաթը Ասորիներին՝ եւ Յուդայեաններին դուրս արաւ Ելաթից. Եւ Ասորիներն եկան Ելաթ եւ բնակուեցան այնտեղ մինչեւ այսօր։
  • 7Եւ Աքազը պատգամաւորներ ուղարկեց Ասորեստանի Թագղաթ-փաղասար թագաւորի մօտ ասելով. Ես քո ծառան եւ քո որդին եմ, եկ եւ ինձ ազատիր Ասորիների թագաւորի ձեռքից եւ Իսրայէլի թագաւորի ձեռքից, որ վեր են կացել ինձ վերայ։
  • 8Եւ Աքազը վեր առաւ այն արծաթը եւ այն ոսկին, որ գտնվում էր Տիրոջ տանը եւ թագաւորի տան գանձարաններումը, եւ ընծայ ուղարկեց Ասորեստանի թագաւորի համար։
  • 9Եւ Ասորեստանի թագաւորը նորան լսեց, եւ Ասորեստանի թագաւորը վեր գնաց Դամասկոսի վերայ, եւ նորան առաւ եւ նորան գերի տարաւ Կիր, եւ Ռասինին մեռցրեց։
  • 10Եւ Աքազ թագաւորը գնաց Թագղաթ-փաղասարին դիմաւորելու Դամասկոս եւ տեսաւ Դամասկոսի սեղանը. Եւ Աքազ թագաւորը սեղանի օրինակը եւ նորա ձեւը նորա բոլոր շինուածքին համեմատ ուղարկեց Ուրիա քահանային։
  • 11Եւ Ուրիա քահանան շինեց սեղանը բոլորովին Աքազ թագաւորի Դամասկոսից ուղարկածին պէս, այնպէս շինեց Ուրիա քահանան մինչեւ Աքազ թագաւորի Դամասկոսից գալը։
  • 12Եւ թագաւորն եկաւ Դամասկոսից, եւ թագաւորը տեսաւ սեղանը, եւ թագաւորը մօտեցաւ սեղանին, եւ նորա վերայ ողջակէզ մատուցրեց։
  • 13Եւ այրեց իր ողջակէզը եւ իր նուէրը, եւ թափեց իր թափելու նուէրը, եւ սրսկեց իր խաղաղութեան զոհի արիւնը սեղանի վերայ։
  • 14Եւ այն պղնձի սեղանը որ Տիրոջ առաջին է, տեղափոխեց տան առաջիցը նոր սեղանի եւ Տիրոջ տան մէջտեղիցը, եւ նորան դրաւ նոր սեղանի մօտ դէպի հիւսիս։
  • 15Եւ Աքազ թագաւորը հրամայեց Ուրիա քահանային ասելով. Այդ մեծ սեղանի վերայ այրիր առաւօտեան ողջակէզները եւ երեկոյեան զոհը եւ թագաւորի ողջակէզը եւ նորա զոհը. Եւ երկրի բոլոր ժողովրդի ողջակէզը եւ նորանց զոհը, եւ նորանց թափելու նուէրը, եւ ողջակէզների բոլոր արիւնը եւ զոհերի բոլոր արիւնը նորա վերայ սրսկիր, իսկ այն պղնձի սեղանը ինձ համար լինի, որ այնտեղ հարցնեմ։
  • 16Եւ Ուրիա քահանան բոլորովին այնպէս արաւ ինչպէս որ Աքազ թագաւորը հրամայեց։
  • 17Եւ Աքազ թագաւորը կոտրատեց մեքենովթների սպառուածները եւ վեր առաւ նորանց վերայից աւազանները, եւ վայր առաւ ծովը պղնձի եզների վերայից որ նորա տակին էին եւ դրաւ նորան մի քարայատակի վերայ։
  • 18Եւ շաբաթի ծածկոցաւոր ճանապարհը, որ շինել էին տաճարի համար, եւ թագաւորի դուրսի ճանապարհը դարձրեց դէպի Տիրոջ տունը Ասորեստանի թագաւորի պատճառովը։
  • 19Եւ Աքազի գործերի մնացորդը որ արել է, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 20Եւ Աքազը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը, եւ նորա տեղ թագաւոր եղաւ նորա որդի Եզեկիան։
← Ցանկ