Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ16
  • 1Ռովմելայի որդի Փակէէի տասնեւեօթներորդ տարին թագաւոր եղաւ Աքազը՝ Յուդայի Յովաթամ թագաւորի որդին։
  • 2Աքազը քսան տարեկան էր երբոր թագաւոր եղաւ եւ տասեւվեց տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ նա ուղղութիւն չ’արաւ իր հայր Դաւիթի պէս Տէր Աստուծոյ աչքի առաջին։
  • 3Եւ գնաց Իսրայէլի թագաւորների ճանապարհովը, նաեւ իր որդին անցկացրեց կրակով այն ազգերի գարշելութեան պէս, որոնց Տէրը քշեց Իսրայէլի որդկանց առաջից։
  • 4Եւ զոհեր էր մատուցանում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների եւ բլուրների վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ։
  • 5Այն ժամանակ վեր եկան Ասորիների Ռասին թագաւորը եւ Իսրայէլի թագաւորը՝ Ռովմելայի որդի Փակէէն Երուսաղէմի վերայ պատերազմի, եւ պաշարեցին Աքազին բայց չ’կարողացան նորան յաղթել։
  • 6Այն ժամանակ Ասորիների Ռասին թագաւորը ետ դարձրեց Ելաթը Ասորիներին՝ եւ Յուդայեաններին դուրս արաւ Ելաթից. Եւ Ասորիներն եկան Ելաթ եւ բնակուեցան այնտեղ մինչեւ այսօր։
  • 7Եւ Աքազը պատգամաւորներ ուղարկեց Ասորեստանի Թագղաթ-փաղասար թագաւորի մօտ ասելով. Ես քո ծառան եւ քո որդին եմ, եկ եւ ինձ ազատիր Ասորիների թագաւորի ձեռքից եւ Իսրայէլի թագաւորի ձեռքից, որ վեր են կացել ինձ վերայ։
  • 8Եւ Աքազը վեր առաւ այն արծաթը եւ այն ոսկին, որ գտնվում էր Տիրոջ տանը եւ թագաւորի տան գանձարաններումը, եւ ընծայ ուղարկեց Ասորեստանի թագաւորի համար։
  • 9Եւ Ասորեստանի թագաւորը նորան լսեց, եւ Ասորեստանի թագաւորը վեր գնաց Դամասկոսի վերայ, եւ նորան առաւ եւ նորան գերի տարաւ Կիր, եւ Ռասինին մեռցրեց։
  • 10Եւ Աքազ թագաւորը գնաց Թագղաթ-փաղասարին դիմաւորելու Դամասկոս եւ տեսաւ Դամասկոսի սեղանը. Եւ Աքազ թագաւորը սեղանի օրինակը եւ նորա ձեւը նորա բոլոր շինուածքին համեմատ ուղարկեց Ուրիա քահանային։
  • 11Եւ Ուրիա քահանան շինեց սեղանը բոլորովին Աքազ թագաւորի Դամասկոսից ուղարկածին պէս, այնպէս շինեց Ուրիա քահանան մինչեւ Աքազ թագաւորի Դամասկոսից գալը։
  • 12Եւ թագաւորն եկաւ Դամասկոսից, եւ թագաւորը տեսաւ սեղանը, եւ թագաւորը մօտեցաւ սեղանին, եւ նորա վերայ ողջակէզ մատուցրեց։
  • 13Եւ այրեց իր ողջակէզը եւ իր նուէրը, եւ թափեց իր թափելու նուէրը, եւ սրսկեց իր խաղաղութեան զոհի արիւնը սեղանի վերայ։
  • 14Եւ այն պղնձի սեղանը որ Տիրոջ առաջին է, տեղափոխեց տան առաջիցը նոր սեղանի եւ Տիրոջ տան մէջտեղիցը, եւ նորան դրաւ նոր սեղանի մօտ դէպի հիւսիս։
  • 16Եւ Ուրիա քահանան բոլորովին այնպէս արաւ ինչպէս որ Աքազ թագաւորը հրամայեց։
  • 17Եւ Աքազ թագաւորը կոտրատեց մեքենովթների սպառուածները եւ վեր առաւ նորանց վերայից աւազանները, եւ վայր առաւ ծովը պղնձի եզների վերայից որ նորա տակին էին եւ դրաւ նորան մի քարայատակի վերայ։
  • 18Եւ շաբաթի ծածկոցաւոր ճանապարհը, որ շինել էին տաճարի համար, եւ թագաւորի դուրսի ճանապարհը դարձրեց դէպի Տիրոջ տունը Ասորեստանի թագաւորի պատճառովը։
  • 19Եւ Աքազի գործերի մնացորդը որ արել է, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 20Եւ Աքազը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը, եւ նորա տեղ թագաւոր եղաւ նորա որդի Եզեկիան։
← Ցանկ