Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ4
  • 1Եւ մարգարէների որդկանց կնիկներից մէկն աղաղակեց դէպի Եղիսէն ասելով. Ծառադ՝ իմ մարդը մեռել է. Եւ դու գիտես որ ծառադ երկիւղած էր Տէրիցը. Բայց պարտատէրը եկել է որ իմ երկու երեխերքին իրան համար ծառաներ անէ։
  • 2Եւ Եղիսէն ասեց նորան. Ես քեզ ի՞նչ անեմ. Ասիր ինձ. Ի՞նչ ունես տանդ։ Եւ նա ասեց. Աղախինդ իր տանը ամենեւին ոչինչ չ’ունի, բացի մի իւղի աման։
  • 3Եւ նա ասեց. Գնա դրսիցը՝ քո բոլոր դրացիներիցը դարտակ ամաններ ուզիր. Քիչ չ’հաւաքես։
  • 4Եւ տունդ մտիր ու դուռը քո ետեւից եւ քո որդկանց ետեւից կողպիր, եւ իւղը ածիր այն բոլոր ամանների մէջ. Եւ լցուածները վեր առ։
  • 5Եւ կինը գնաց նորա կշտիցը, եւ դուռը կողպեց իր ետեւից եւ իր որդկանց ետեւից։ նորանք իրան ամաններ էին տալիս, եւ նա ածում էր։
  • 6Եւ երբոր ամանները լցուեցան, ասեց իր տղային. Էլ աման տուր ինձ, եւ նորան ասեց. Էլ աման չ’կայ. Եւ իւղը դադարեց։
  • 7Եւ կինը եկաւ ու պատմեց Աստուծոյ մարդին. Նա էլ ասեց. Գնա իւղը ծախիր եւ պարտքդ վճարիր, եւ մնացածովը ապրիր դու եւ տղերքդ։
  • 8Եւ մէկ օր Եղիսէն անց էր կենում Սունամով, եւ այնտեղ մի հարուստ կին կար. Եւ նա նորան ստիպեց հաց ուտելու. Եւ քանի անգամ որ այնտեղով անց էր կենում, գնում էր այնտեղ հաց ուտելու։
  • 9Եւ նա ասեց իր մարդին. Ահա գիտեմ որ այդ Աստուծոյ մարդը սուրբ է, որը միշտ անցնում է մեր մօտովը։
  • 10Թող մի փոքր վերնատուն շինենք պատի վերայ, եւ նորա համար այնտեղ անկողին, սեղան, աթոռ եւ աշտանակ դնենք որ մեզ մօտ գալիս այնտեղ գնայ։
  • 11Եւ եղաւ մէկ օր որ նա եկաւ այնտեղ եւ գնաց վերնատունը եւ այնտեղ պառկեց։
  • 12Եւ իր ծառայ Գէեզիին ասեց. Այդ Սունամացի կնկան կանչիր. Եւ նա նորան կանչեց. Եւ կինը կանգնեց նորա առաջին։
  • 13Եւ ծառային ասեց. Ասիր նորան, ահա մեզ համար այս բոլոր աշխատանքը քաշեցիր, հիմա ի՞նչ պէտք է անել քեզ. Թագաւորի մօտ մի բան ունե՞ս, կամ զօրագլխի՞ մօտ. Բայց կինն ասեց. Ես իմ ժողովրդի մէջ եմ բնակվում։
  • 14Եւ նա ասեց. Ուրեմն ի՞նչ պէտք է նորա համար անել. Եւ Գէեզին ասեց. Յիրաւի՝ ինքը որդի չ’ունի, եւ մարդն էլ ծեր է։
  • 15Եւ ասեց. Կանչիր նորան. Եւ նա կանչեց նորան. Եւ կինը կանգնեց դռանը։
  • 16Եւ Եղիսէն ասեց. Եկող տարի հէնց այս ժամանակին մի որդի կ’գրկես։ Եւ կինն ասեց. Ոչ, ով իմ տէր՝ մարդ Աստուծոյ, աղախինիդ սուտ մի ասիր։
  • 17Սակայն կինը յղացաւ եւ մի որդի ծնեց յաջորդ տարուայ նոյն ժամանակին, որ նորան ասել էր Եղիսէն։
  • 18Եւ երեխան մեծացաւ, եւ մէկ օր գնաց հնձողներին իր հօր մօտ։
  • 19Եւ ասեց իր հօրը. Գլո՜ւխս, գլո՜ւխս. Եւ նա ծառային ասեց. Նորան տար իր մօրը։
  • 20Եւ նա նորան վեր առաւ տարաւ նորա մօրը, եւ նա մնաց նորա ծնկերի վերայ մինչեւ կէս օր եւ մեռաւ։
  • 22Եւ իր մարդին կանչեց եւ ասեց. Ծառաներից մէկին ինձ մօտ ուղարկիր եւ էշերից՝ մէկը, որ շուտով գնամ մինչեւ Աստուծոյ մարդին եւ ետ դառնամ։
  • 23Եւ մարդն ասեց. Ի՞նչու համար ես դու այսօր նորա մօտ գնում, ոչ ամսագլուխ է, ոչ ամսագլուխ է, ոչ շաբաթ. Նա էլ ասեց. Հանգիստ եղիր։
  • 24Եւ նա էշը պատրաստեց եւ ասեց ծառային. Քշիր եւ գնա. Եւ չ’կանգնեցնես մինչեւ որ քեզ ասեմ։
  • 25Եւ նա գնաց ու հասաւ Աստուծոյ մարդին Կարմեղոս սարի վերայ. Եւ երբոր Աստուծոյ մարդը նորան տեսաւ իր դիմացին, այն ժամանակ ասեց իր ծառայ Գեէզիին. Ահա սա այն Սունամացի կինն է։
  • 26Արդ վազիր նորան դիմաւորիր եւ ասիր նորան. Ողջ առո՞ղջ ես, ողջ առո՞ղջ է մարդդ, ողջ առո՞ղջ է երեխադ. Եւ նա ասեց. Ողջ առողջ։
  • 27Եւ կինը գնաց սարը Աստուծոյ մարդի մօտը եւ բռնեց նորա ոտքերը. Եւ Գէեզին մօտեցաւ որ նորան ետ քաշէ. Բայց Աստուծոյ մարդն ասեց. Թող տուր դորան. Որովհետեւ սիրտը ցաւած է, եւ Տէրը ծածկել է ինձանից եւ ինձ չէ իմացրել։
  • 28Եւ նա ասեց. Ես իմ տէրից որդի խնդրեցի՞. Չ’ասեցի՞ թէ ինձ մի խաբիր։
  • 29Եւ նա Գէեզիին ասեց. Մէջքդ գօտի կապիր եւ առ իմ գաւազանը ձեռքդ եւ գնա. Եթէ մի մարդի հանդիպես, նորան բարեւ մի տար. Եւ եթէ քեզ մէկը բարեւ տայ, նորան պատասխան մի տար. Եւ իմ գաւազանը տար դիր երեխայի երեսին։
  • 30Բայց երեխայի մայրն ասեց. Կենդանի է Տէրը եւ կենդանի է քո հոգին, եթէ ես քեզ թողեմ. Եւ նա վեր կացաւ գնաց այն կնկայ ետեւից։
  • 31Եւ Գէեզին գնացել էր նորանց առաջից, եւ գաւազանը երեխայի երեսին դրել, բայց ոչ ձայն կար, ոչ էլ լսել. Եւ ետ դառաւ նորան դիմաւորեց եւ նորան պատմեց ասելով թէ Երեխան չ’զարթնեց։
  • 32Եւ Եղիսէն մտաւ տունը, եւ ահա տղան մեռած նորա անկողինի վերայ պառկած էր։
  • 33Եւ նա ներս մտաւ եւ դուռը կողպեց իրանց երկուսի ետեւից եւ աղօթք արաւ Տիրոջը։
  • 34Եւ վեր կացաւ պառկեց երեխայի վերայ, եւ դրաւ իր բերանը նորա բերանի վերայ, եւ իր աչքերը նորա աչքերի վերայ եւ իր թաթերը նորա թաթերի վերայ եւ կռացաւ նորա վերայ. Եւ երեխայի մարմինը տաքացաւ։
  • 35Եւ ետ դառաւ տան մէջը մէկ այս կողմը մէկ այն կողմը գնաց, եւ վեր կացաւ կռացաւ նորա վերայ, եւ երեխան եօթն անգամ փռշտաց. Եւ երեխան իր աչքերը բացաւ։
  • 36Եւ նա կանչեց Գէեզիին. Կանչիր այդ Սունամացի կնկան. Եւ նա նորան կանչեց. Եւ կինն էլ եկաւ նորա մօտ. Եւ նա ասեց. Առ երեխադ։
  • 37Եւ կինը եկաւ ու ընկաւ նորա ոտքերը եւ մինչեւ երկիրը խոնարհութիւն արաւ, եւ իր որդին առաւ եւ գնաց։
  • 38Եւ Եղիսէն ետ դառաւ Գաղգաղա։ Եւ այն երկրումը սով կար. Եւ մարգարէների որդիքը նորա առաջին նստել էին. Եւ նա ասեց իր ծառային. Մեծ կաթսան դիր եւ ապուր եփիր մարգարէների որդկանց համար։
  • 39Եւ նորանցից մէկը դուրս եկա դաշտը կանաչեղէն ժողովելու, եւ վայրի որթ գտաւ եւ նորանից վայրի վարունկ քաղեց շալակը լիքը. Եւ եկաւ ու փրթեց ապուրի կաթսայի մէջը, որովհետեւ չ’գիտէին։
  • 40Եւ ածեցին մարդկանց համար որ ուտեն. Եւ երբոր այն ապուրիցը կերան, գոռալով ասեցին. Կաթսայումը մահ կայ, ով մարդ Աստուծոյ. Եւ չ’կարողացան ուտել։
  • 41Եւ նա ասեց. Ալիւր բերէք. Եւ ալիւրը կաթսան գցեց, եւ ասեց. Ածիր մարդկանց համար, թող ուտեն. Եւ կաթսայումն այլ ևս վատ բան չ’կար։
  • 42Եւ մի մարդ եկաւ Բահաղ-սաղիսայից եւ բերաւ Աստուծոյ մարդի համար երախայրիների հաց՝ քսան հատ գարեղէն հաց եւ թարմ հասկեր իր պարկումը, եւ ասեց. Տուր ժողովրդիդ որ ուտեն։
  • 43Եւ նորա ծառան ասեց. Ի՞նչ դնեմ այս հարիւր մարդկանց առաջին. Բայց նա ասեց. Տուր մարդկանցը որ ուտեն. Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Կ’ուտեն եւ կ’աւելանայ էլ։
  • 44Եւ նա դրաւ նորանց առաջին, եւ նորանք կերան, եւ աւելացաւ էլ Տիրոջ խօսքի համեմատ։
← Ցանկ