Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ5
  • 1Եւ Ասորիների թագաւորի զօրագլուխ Նէեմանը մի մեծ եւ յարգելի մարդ էր իր տիրոջ առաջին. Որովհետեւ Տէրը նորա միջոցով փրկութիւն էր տուել Ասորիներին. Եւ այս մարդը քաջ զօրաւոր էր, բայց բորոտ էր։
  • 2Ասորիները մէկ անգամ գունդերով էին եկել եւ Իսրայէլի երկրից մի փոքր աղջիկ գերի տարել, որ Նէեմանի կնկայ առաջին էր լինում։
  • 3Եւ սա ասեց իր տիկնոջը. Երանի թէ իմ տէրը Սամարիայումն եղող մարգարէի առաջին լինէր. Այն ժամանակ նա նորան կ’բժշկէր իր բորոտութիւնիցը։
  • 4Եւ Նէեմանը գնաց եւ պատմեց իր տիրոջն ասելով. Այսպէս եւ այսպէս է խօսել այն Իսրայէլի երկրից եղող աղջիկը։
  • 5Եւ Ասորիների թագաւորն ասեց. Ճանապարհուիր գնա. Եւ ես նամակ կ’ուղարկեմ Իսրայէլի թագաւորին։ Եւ նա գնաց եւ իր հետը վեր առաւ տասը տաղանդ արծաթ եւ վեց հազար ոսկի, եւ տասը փոխնորդ հանդերձներ։
  • 6Եւ նամակը բերաւ տուաւ Իսրայէլի թագաւորին ասելով. Եւ արդ այս նամակը հէնց որ քեզ հասաւ ահա ուղարկում եմ քեզ մօտ իմ Նէեման ծառային, որ դու բժշկես նորան իր բորոտութիւնիցը։
  • 7Եւ երբոր Իսրայէլի թագաւորը կարդաց նամակը, պատառեց իր հանդերձները եւ ասեց. Մի՞թէ ես Աստուած եմ որ մեռցնեմ կամ ապրեցնեմ, որ սա ինձ մօտ է ուղարկում մարդին իր բորոտութիւնիցը բժշկելու. Սակայն դուք իմացէք եւ տեսէք որ նա պատճառ է որոնում ինձանից։
  • 8Եւ երբոր Աստուծոյ մարդը՝ Եղիսէն լսեց, որ Իսրայէլի թագաւորը պատառել է իր հանդերձը, այն ժամանակ մարդ ուղարկեց թագաւորին ասելով. Ի՞նչու համար պատառեցիր հանդերձդ. Թող նա ինձ մօտ գայ եւ իմանայ որ մարգարէ կայ Իսրայէլի մէջ։
  • 9Եւ Նէեմանը գնաց իր ձիերովն ու կառքովը եւ կանգնեց Եղիսէի տան դռան մօտ։
  • 10Եւ Եղիսէն պատգամաւոր ուղարկեց նորա մօտ ասելով, Գնա եւ եօթն անգամ լուացուիր Յորդանանումը, եւ մարմինդ քեզ մօտ կ’դառնայ եւ կ’մաքրուիս։
  • 11Բայց Նէեմանը բարկացաւ եւ գնաց՝ ասելով. Ահա ես կարծում էի թէ անպատճառ ինձ մօտ դուրս կ’գայ եւ կ’կանգնէ ու իր Եհովայ Աստուծոյ անունը կ’կանչէ, եւ ձեռքը կ’դնէ այն տեղի վերայ, եւ այն ժամանակ բորոտութիւնը կ’բժշկէ։
  • 12Մի՞թէ Դամասկոսի Աբանա եւ Փարփար գետերը Իսրայէլի բոլոր ջրերիցը լաւ չեն. Մի՞թէ նորանցում չէի լուացուիլ եւ մաքրուիլ։ Եւ նա ետ դառաւ գնաց բարկութեամբ։
  • 14Եւ նա վայր իջաւ եւ եօթն անգամ թաղուեցաւ Յորդանանի մէջ Աստուծոյ մարդի խօսքին համեմատ. Եւ նորա մարմինը ետ դառաւ իբրեւ մի փոքր տղայի մարմին, եւ նա մաքրուեցաւ։
  • 15Եւ նա ետ դառաւ իր բոլոր բանակովը Աստուծոյ մարդի մօտ եւ եկաւ կանգնեց նորա առաջին եւ ասեց. Ահա իմացայ որ բոլոր երկրիս վերայ Աստուած չ’կայ բայց միայն Իսրայէլումը. Եւ հիմա խնդրեմ՝ ծառայիցդ մի ընծայ ընդունիր։
  • 16Բայց նա ասեց. Կենդանի է Տէրը, որի առաջին ես կանգնած եմ, եթէ ընդունեմ. Եւ նա ստիպեց նորան, բայց նա մերժեց։
  • 17Եւ Նէեմանն ասեց. Հիմա որ ոչ, թող ծառայիդ երկու ջորիի բեռ հող տրուի. Որովհետեւ ծառադ այլ եւս բացի Եհովայից ուրիշ աստուածների ողջակէզ կամ զոհ չի անելու։
  • 18Այս բանը միայն թող ներէ Եհովան քո ծառային, այսինքն երբոր իմ տէրը Ռեմօնի տունը մտնէ այնտեղ երկրպագութիւն անելու համար, եւ նա կռնէ իմ ձեռքին եւ ես կռանամ Ռեմօնի տանը, այն ժամանակ այս բանի համար՝ այսինքն Ռեմօնի տանը իմ կռանալու համար՝ թող Տէրը ներէ քո ծառային։
  • 19Եւ նա ասեց նորան. Գնա խաղաղութեամբ. Եւ նա գնաց նորա մօտից բաւական տեղ։
  • 20Եւ Գէեզին՝ Աստուծոյ մարդ Եղիսէի ծառան՝ ասեց. Ահա իմ տէրը խնայեց այս Ասորի Նէեմանին նորա բերածը ձեռքիցը առնելու. կենդանի է Տէրը, եթէ ես չ’վազեմ նորա ետեւից եւ նորանից մի բան չ’առնեմ։
  • 21Եւ Գէեզին վազեց Նէեմանի ետեւիցը. Եւ Նէեմանը տեսաւ մէկը ետեւիցը վազ էր տալիս. Եւ նա վայր թռաւ կառքիցը նորան դիմաւորելու եւ ասեց. Խաղաղութի՞ւն է. Եւ նա ասեց.
  • 22Խաղաղութիւն. Իմ տէրն ինձ ուղարկեց թէ Ահա հիմա ինձ մօտ երկու պատանիներ են եկել Եփրեմի սարից մարգարէների որդկանցիցը. Խնդրեմ նորանց համար մի տաղանդ արծաթ եւ երկու փոխնորդ հանդերձ տուր։
  • 23Եւ Նէեմանն ասեց. Բարեհաճիր՝ երկու տաղանդ առ, եւ ստիպեց նորան, եւ ծրարեց երկու տաղանդ արծաթը երկու պարկի մէջ եւ երկու փոխնորդ հանդերձը եւ տուաւ իր երկու ծառաներին, որ տարին նորա առաջիցը։
  • 24Եւ երբոր բլրին հասան, առաւ նորանց ձեռքիցը եւ թաքցրեց տան մէջ. Բայց մարդկանցը ճանապարհ դրաւ, եւ նորանք գնացին։
  • 25Իսկ ինքն եկաւ ու կանգնեց իր տիրոջ առաջին. Եւ Եղիսէն ասեց նորան. Ո՞րտեղից, Գէեզի. Եւ նա ասեց. Ծառադ այս կամ այն կողմը չէ գնացել։
  • 26Եւ Եղիսէն նորան ասեց. Չէ՞ որ իմ հոգին գնացել էր երբոր մարդը ետ դառաւ իր կառքիցը քեզ դիմաւորելու. Ժամանա՞կն է արծաթ առնելու եւ հանդերձներ, ձիթենիներ, այգիներ, հօտեր, արջառներ եւ ծառաներ ու աղախիններ առնելու։
  • 27Ուստի Նէեմանի բորոտութիւնը քեզ եւ քո սերունդին փակչի յաւիտեան. Եւ նա դուրս եկաւ նորա առաջիցը ձիւնի պէս բորոտ։
← Ցանկ