Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ1
  • 1Եւ Դաւիթի որդի Սողոմոնը զօրացաւ իր թագաւորութիւնումը. Եւ իր Տէր Աստուածը իր հետն էր, եւ նորան մեծացրեց բարձրացնելով։
  • 2Եւ Սողոմոնը խօսեց բոլոր Իսրայէլի հետ՝ հազարապետների, հարիւրապետների, դատաւորների եւ բոլոր Իսրայէլի ամեն տոհմապետների հետ.
  • 3Եւ Սողոմոնը եւ բոլոր ժողովքը նորա հետ գնացին Գաբաւոնի բարձրաւանդակը. Որովհետեւ Աստուծոյ ժողովքի խորանը, որ Տիրոջ ծառան Մովսէսը շինել էր անապատումը, այնտեղէր։
  • 4Միայն թէ Դաւիթը վեր էր տարել Աստուծոյ տապանակը Կարիաթարիմից նորա համար պատրաստած տեղը. Որովհետեւ նորա համար Երուսաղէմումը մի վրան էր կանգնեցրել։
  • 5Եւ այն պղնձի սեղանը, որ շինել էր Ովրեան Ուրիի որդի Բեսելիէլը, այնտեղ էր Տիրոջ խորանի առաջը. Եւ նորան այցելեցին Սողոմոնը եւ ժողովքը։
  • 6Եւ Սողոմոնը վեր ելաւ այնտեղ պղնձի սեղանի վերայ Տիրոջ առաջը, որ ժողովքի խորանումն էր, եւ նորա վերայ հազար ողջակէզ մատուցրեց։
  • 7Այն գիշերը Աստուած երեւեցաւ Սողոմոնին եւ նորան ասեց. Խնդրիր թէ քեզ ինչ տամ։
  • 8Եւ Սողոմոնն ասեց Աստուծուն. Դու մեծ ողորմութիւն արիր իմ հայր Դաւիթին, եւ ինձ թագաւոր արիր նորա տեղը։
  • 9Արդ, ով Տէր Աստուած, թող հաստատ մնայ իմ հօրը տուած խօսքդ, որովհետեւ դու ինձ թագաւոր արիր երկրիս հողին չափ մի ժողովրդի վերայ։
  • 10Ուրեմն ինձ իմաստութիւն եւ գիտութիւն տուր, որ այս ժողովրդի առաջը դուրս գամ եւ մտնեմ. Որովհետեւ ո՞վ պիտի դատէ քո այս մեծ ժողովուրդը։
  • 11Եւ Աստուած ասեց Սողոմոնին. Որովհետեւ սա եղաւ քո սրտումը, եւ չ’խնդրեցիր հարստութիւն, ստացուածք եւ փառք, եւ քո թշնամիների կեանքը, նաեւ երկար օրեր չ’խնդրեցիր, այլ քեզ համար խնդրեցիր իմաստութիւն եւ գիտութիւն, որ դատես իմ ժողովուրդը, որի վերայ ես քեզ թագաւոր արի,
  • 13Եւ Սողոմոնը գնաց Գաբաւոնի բարձրաւանդակիցը՝ ժողովքի խորանի առաջից Երուսաղէմ, եւ թագաւորեց Իսրայէլի վերայ։
  • 14Եւ Սողոմոնը կառքեր եւ ձիաւորներ ժողովեց. Եւ նա հազար չորս հարիւր կառք եւ տասնեւերկու հազար ձիաւորներ ունէր, եւ նորանց դրաւ կառքի քաղաքներումը եւ թագաւորի մօտ Երուսաղէմումը։
  • 15Եւ թագաւորը արծաթն ու ոսկին Երուսաղէմումը քարերի պէս արաւ, եւ եղեւնափայտերը դաշտի միջի մոլաթզենիների չափ արաւ շատութեամբ։
  • 16Եւ Սողոմոնի ձիերը բերվում էին Եգիպտոսից. Եւ թագաւորի վաճառականների կարաւանը երամակով բերում էին ծախու առած։
  • 17Եւ Եգիպտոսից վեր էին բերում եւ դուրս հանում մէկ կառքը վեց հարիւր արծաթով, իսկ ձին՝ հարիւր եւ յիսուն արծաթով. Եւ Քետացիների բոլոր թագաւորների համար, եւ Ասորիների բոլոր թագաւորների համար. Այսպէս նորանց ձեռովն էին դուրս բերում։
← Ցանկ