Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ2
  • 1Եւ Սողոմոնը հրամայեց, որ Տիրոջ անուան համար մի տուն շինեն եւ մի տուն՝ իր թագաւորութեան համար։
  • 2Եւ Սողոմոնը եօթանասուն հազար բեռնակիր եւ ութսուն հազար քար կրող մարդ համարեց սարումը, եւ նորանց վերայ վերակացուներ՝ երեք հազար վեց հարիւր։
  • 3Եւ Սողոմոնը մարդ ուղարկեց Տիւրոսի թագաւոր Քիրամին թէ Ինչպէս որ արիր իմ հայր Դաւիթի հետ եւ նորա համար եղեւնափայտեր ուղարկեցիր, որ մի տուն շինէ նորանում կենալու համար,
  • 5Եւ այն տունը, որ ես շինում եմ, մեծ է. Որովհետեւ մեծ է մեր Աստուածը ամեն աստուածներից։
  • 6Եւ ո՞վ է կարող նորա համար տուն շինել, որովհետեւ երկինքն ու երկինքների երկինքը նորան չեն պարունակիլ. Եւ ո՞վ եմ ես, որ նորա համար տուն շինեմ, բայց միայն մի խունկ ծխելու տեղ՝ նորա առաջը։
  • 7Եւ արդ՝ ինձ համար մէկ իմաստուն մարդ ուղարկիր որ գործէ ոսկիով, արծաթով, պղնձով, երկաթով, ծիրանեգոյնով եւ կարմիր ու կապուտակով, եւ իմանայ քանդակներ քանդակել այն իմաստունների հետ, որոնք ինձ մօտ են Յուդայի երկրումը եւ Երուսաղէմում, որոնց իմ հայրը Դաւիթ պատրաստել է։
  • 8Եւ ինձ համար եղեւնափայտեր եւ մայր փայտեր եւ ալմուգ փայտեր ուղարկիր Լիբանանիցը. Որովհետեւ ես գիտեմ որ քո ծառաները Լիբանանի փայտերը կտրելը գիտեն. Եւ ահա իմ ծառաները քո ծառաների հետ թող լինին։
  • 9Եւ ինձ համար շուտ փայտ պատրաստեն. Որովհետեւ այն տունը որ ես շինում եմ, մեծ է եւ հրաշալի։
  • 10Եւ ահա այն փայտ կտրող փայտահարներին, քո ծառաներին՝ տալիս եմ ծեծած ցորեն քսան հազար քոռ, եւ գարի քսան հազար քոռ, եւ գինի քսան հազար մար, եւ իւղ քսան հազար մար։
  • 11Եւ Տիւրոսի թագաւոր Քիրամը նամակով պատասխանեց եւ նամակն ուղարկեց Սողոմոնին. Տէրը իր ժողովուրդը սիրելով քեզ նորանց վերայ թագաւոր է դրել։
  • 12Եւ Քիրամն ասեց. Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ ստեղծել է երկինքը եւ երկիրը, որ Դաւիթ թագաւորին մի իմաստուն որդի է տուել, որ գիտէ հանճար եւ գիտութիւն, որ պիտի մի տուն շինէ Տիրոջ համար եւ մի տուն՝ իր թագաւորութեան համար։
  • 13Եւ արդ մէկ իմաստուն մարդ ուղարկեցի հանճար գիտացող՝ Քիրամ-Աբիին։
  • 14Նա Դանի աղջիկներից եղող մի կնկայ տղայ էր, եւ նորա հայրը մի Տիւրացի էր, որ գիտէր գործել ոսկիով, արծաթով, պղնձով, երկաթով քարերով եւ փայտերով, ծիրանեգոյնով, կապուտակով, բեհեզով եւ կարմիրով, եւ ամեն տեսակ քանդակներ քանդակել, եւ մտածել ամեն մտածմունք, որ իրան կ’յանձնուի, քո իմաստունների հետ եւ քո հայր Դաւիթի՝ իմ տիրոջ իմաստունների հետ։
  • 15Եւ հիմա այն ցորենը, գարին, իւղը եւ գինին, որ իմ տէրն ասել է, թող ուղարկէ իր ծառաներին։
  • 16Իսկ մենք կ’կտրենք Լիբանանից բոլոր քեզ պէտք եղող փայտերը, եւ լաստերով նորանց կ’բերենք քեզ համար ծովով Յոպպէ. Եւ դու վեր տար նորանց Երուսաղէմ։
  • 17Եւ Սողոմոնը համարեց Իսրայէլի երկրումն եղող բոլոր օտարազգի մարդկանցը այն համարելուց յետոյ, որ նորա հայր Դաւիթը համարել էր, եւ գտնուեցան հարիւր յիսուն երեք հազար վեց հարիւր մարդ։
  • 18Եւ նորանցից եօթանասուն հազարը բեռնակիր արաւ, եւ ութսուն հազարը սարումը քար կտրող, եւ վեց հազարը վերակացուներ, որ ժողովուրդը բանեցնեն։
← Ցանկ