Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ5
  • 1Եւ այսպէս վերջացաւ այն ամեն գործը, որ Սողոմոնն արաւ Տիրոջ տան համար. Եւ Սողոմոնը բերաւ իր հայր Դաւիթի նուէրները՝ արծաթը, ոսկին եւ բոլոր գործիքները դրաւ Աստուծոյ տան գանձերի մէջ։
  • 2Այն ժամանակ Սողոմոնը ժողովեց Իսրայէլի ծերերին, ցեղերի բոլոր իշխաններին, Իսրայէլի որդկանց տոհմապետներին Երուսաղէմ, որ Տիրոջ ուխտի տապանակը վեր տանեն Դաւիթի քաղաքիցը, որ է Սիօն։
  • 3Եւ ժողովուեցան թագաւորի մօտ բոլոր Իսրայէլացիք տօնին, որ է եօթներորդ ամիսը։
  • 4Եւ Իսրայէլի բոլոր ծերերն եկան եւ Ղեւտացիները վեր առան տապանակը։
  • 5Եւ տապանակը եւ ժողովքի խորանը եւ խորանում եղած բոլոր սուրբ կարասիքը վեր տարին. Քահանաները և Ղեւտացիները վեր տարին նորանց։
  • 7Եւ քահանաները բերին Տիրոջ ուխտի տապանակը իր տեղը տան դաբիրը սրբութեանց սրբութիւնի մէջը քերովբէների թեւերի տակ։
  • 8Եւ քերովբէներն իրանց թեւերը տարածում էին տապանակի տեղի վերայ, եւ քերովբէները ծածկում էին տապանակը եւ նորա ձողերը վերեւից։
  • 9Եւ ձողերը երկարացրին, եւ երեւեցան ձողերի գլուխները տապանակիցը դաբիրի առաջը, բայց դրսումը չէին երեւում. Եւ նորանք այնտեղ են մինչեւ այսօր։
  • 10Տապանակումը մի բան չ’կար բացի երկու քարեղէն տախտակներիցը, որ Մովսէսը տուաւ Քորեբումը, որ Տէրը ուխտեց Իսրայէլի որդկանց հետ՝ նորանք Եգիպտոսից դուրս գալիս։
  • 11Եւ եղաւ երբոր քահանաները սրբարանիցը դուրս եկան, որովհետեւ ոլոր գտնուած քահանաները իրանց սրբել էին առանց իրանց դասակարգութիւնը պահելու.
  • 12Եւ երգիչ Ղեւտացիների ամենը՝ Ասափը, Եմանը, Իդիթունը եւ նորանց որդիներն ու նորանց եղբայրները բեհեզներ հագած ծնծղաներով, տաւիղներով եւ քնարներով կանգնած էին սեղանի արեւելեան կողմին, եւ նորանց հետ հարիւր քան քահանայ փողեր էին հնչեցնում.
  • 13Եւ էր ինչպէս մէկ՝ փող հնչեցնողները եւ երգողները՝ մէկ ձայն էր լսվում Տիրոջը օրհնելիս եւ գովելիս. Եւ հէնց, որ փողերի եւ ծնծղաների եւ նուագարանների ձայնը բարձրացրին Տիրոջը օրհնելով, որովհետեւ բարի է, որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է. Այն ժամանակ Տիրոջ տունը լցրեց ամպը.
  • 14Եւ քահանաները չ’կարողացան կանգնել ծառայելու ամպի պատճառովը, որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Աստուծոյ տունը։
← Ցանկ