ՅՈԲ12
- 1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
- 2Արդարեւ դուք էք միայն ժողովուրդ, եւ ձեզ հետ մեռնելու է իմաստութիւնը։
- 3Ես էլ ձեզ պէս խելք ունիմ, ես ձեզանից պակաս չեմ. Եւ այսպիսի բաներ ո՞վ չ’գիտէ։
- 4Իր բարեկամից ծաղր եղող եմ դառել ես, որ Աստուծուն կանչեցի, եւ նա պատասխանեց. Ծաղրվում է արդարը՝ կատարեալը։
- 5Թշուառին արհամարհանք է վայելում ապահովի կարծիքի համեմատ, որ պատրաստ է ոտքը սահողի համար։
- 6Ապահով են աւազակների վրանները, եւ հանդարտ՝ Աստուծուն բարկացնողներինը, որ կարծես թէ Աստուծուն տանում է իր ձեռքին։
- 7Բայց ա՛ղէ հարցրու անասուններին, որ քեզ սովորեցնեն, եւ երկնքի թռչուններին, որ քեզ իմացնեն։
- 8Կամ խօսիր երկրի հետ, եւ նա քեզ կ’սովորեցնէ, եւ քեզ կ’պատմեն ծովի ձկները։
- 9Ո՞վ չի հասկանալ այս բոլոր բաներովը, որ Տիրոջ ձեռքն է արել այս բաները,
- 10Որ նորա ձեռքին է բոլոր կենդանիի կեանքը, եւ բոլոր մարդկային մարմնի հոգին։
- 11Մի՞թէ ականջը չէ որոշում խօսքերը, եւ ուտող քիմքը՝ համն առնում։
- 12Ալեւորներումն է իմաստութիւնը, եւ երկայն օրերում՝ գիտութիւնը։
- 13Նորանում է իմաստութիւնը եւ զօրութիւնը. Խորհուրդը եւ գիտութիւնը նորանն է։
- 14Տես՝ նա կ’քանդէ, ու չի շինուիլ. մէկի վերայ կ’կողպէ, ու չի բացուիլ։
- 15Տես՝ նա կապում է ջուրերը, եւ նորանք չորանում են, եւ բաց է թողում նորանց, ու երկիրը տակն ու վերայ են անում։
- 16Զօրութիւնն ու հանճարը նորա մօտ է. Նորանն են մոլորեցնողն ու մոլորեալը։
- 17Նա ման է ածում խորհրդականներին կողոպտուած, եւ դատաւորներին՝ յիմարացած։
- 18Նա է թագաւորների կապերը լուծում, եւ նա է նորանց մէջքին գօտի կապում։
- 19Նա ման է ածում քահանաներին կողոպտուած, եւ զօրաւորներին կործանում է։
- 20Անձնապաստաններից առնում է նա լեզուանիութիւնը, եւ ծերերի խելքը՝ խլում։
- 21Ազնուականների վերայ անարգանք է թափում, եւ զօրաւորների կապը թուլացնում է։
- 22Պարզում է խորերը խաւարից, եւ մահուան ստուերը դուրս է բերում լոյսի մէջ։
- 23Ազգերին յաջողութիւն է տալիս՝՝, եւ նորանց կորցնում է. Փռում է ազգերը եւ նորանց՝ հաւաքում։
- 24Առնում է երկրի ժողովուրդների գլխաւորների խելքը, եւ մոլորեցնում է նորանց անճանապարհ անապատում։
- 25Նորանք խարխափում են խաւարում, եւ լոյս չ’ունին. Եւ նա նորանց մոլորեցնում է արբածների պէս։
