ՅՈԲ14
  • 1Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով։
  • 2Ծաղկի պէս ծլում է եւ թօթափում է, եւ փախչում է ստուերի պէս՝ չէ կանգնում.
  • 3Մանաւանդ մի այսպիսու վերայ էլ բանում ես աչքերդ, եւ ինձ տանում ես դատաստան քեզ հետ։
  • 4Երանի՜ թէ մէկ մաքուրը յառաջ գար անմաքուրից՝՝. Բայց ոչ մէկն էլ չ’կայ։
  • 5Որովհետեւ նորա օրերը որոշուած են, նորա ամիսների թիւը քեզ մօտ է, սահման ես դրել նորա համար, եւ նա չի անցնիլ.
  • 6Ուրեմն երեսդ դարձրու նորանից որ հանգչէ, մինչեւ որ վարձկանի պէս լրացնէ իր օրը։
  • 7Որովհետեւ ծառն էլ տակաւին յոյս ունի. Եթէ կտրուի, դարձեալ կ’ծլի, եւ նորա ճիւղերը չեն պակասիլ։
  • 8Թէեւ նորա արմատը հողումը ծերացած լինի, եւ նորա բունը մեռած լինի փոշիի մէջ.
  • 9Եւ ջրի հոտիցը էլի կ’ծաղկի եւ ճիւղեր կ’արձակէ նոր տնկուածի պէս։
  • 10Բայց մարդս մեռնում է ընկնում, եւ մարդս վախճանվում է, եւ ո՞ւր է։
  • 11Ջուրերը ծովակիցը հոսում են, եւ գետը ցամաքում չորանում է.
  • 12Այնպէս էլ մարդս պառկում է եւ վեր չէ կենում. մինչեւ երկինքն՝ էլ չ’լինի, վեր չեն կենալ, եւ իրանց քնիցը չեն զարթնել։
  • 13Երանի՜ թէ ինձ դժոխքումը ծածկէիր, թաքցնէիր մինչեւ քո բարկութեան անցնելը, ինձ սահման որոշէիր եւ յետոյ ինձ յիշէիր։
  • 14Եթէ մարդս մեռաւ, մի՞թէ կ’կենդանանայ. Պատերազմիս բոլոր օրերը սպասելու եմ, մինչեւ որ իմ նորոգուիլը գայ։
  • 15Դու մէկ կանչէիր, եւ ես քեզ պատասխան տայի, եւ դու կ’հաճէիր քո ձեռքի գործին։
  • 16Որովհետեւ դու հիմա հաշվում ես իմ քայլերը. Իմ մեղքը չե՞ս զննում։
  • 17Կնքուած է ծրարի մէջ իմ մեղքը, եւ դու աւելացրել ես մեղք իմ մեղքի վերայ։
  • 18Եւ մինչեւ անգամ սարը ընկնում փշրվում է, եւ ապառաժը փոխվում է իր տեղիցը,
  • 19Ջուրերը մաշեցնում են քարերը, նորա հոսանքները ողողում են երկրի հողը. Բայց դու մարդիս յոյսը փչացնում ես։
  • 20Դու նորան յաղթահարում ես իսպառ. Եւ նա գնում է, նորա դէմքը փոխելով, բաց ես թողում նորան։
  • 21Նորա որդիքը պատիւ ունին՝ նա չ’գիտէ. Կամ անարգ են՝ նա նորանց չէ տեսնում։
  • 22Միայն նորա վերայի մարմինն է ցաւում, եւ նորա հոգին՝ նորանում տրտմում։
← Ցանկ