ՅՈԲ23
  • 1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
  • 2Այսօր էլ դառն է գանգատս, հարուածս ծանր է իմ հառաչանքիցը։
  • 3Երանի՜ թէ գիտենայի թէ նորան ինչպէս գտնեմ. Կ’գնայի մինչեւ նորա աթոռը։
  • 4Կ’տարածէի նորա առաջին իմ դատը, եւ բերանս փաստերով կ’լցնէի։
  • 5Կ’գիտենայի այն խօսքերը որ պիտի պատասխանէր. Եւ կ’իմանայի թէ ինձ ինչ կ’ասէր։
  • 6Մի՞թէ ոյժի շատութեամբը կ’վիճէր ինձ հետ. Ոչ. Այլ Նա ինձ ուշադրութիւն կ’անէր։
  • 7Այնտեղ ուղիղը վիճաբանում է նորա հետ. Եւ ես յաւիտեան կ’ազատուէի իմ Դատաւորիցը։
  • 8Ահա գնում եմ դէպի արեւելք, եւ նա չ’կայ. Եւ դէպի արեւմուտք՝ եւ նորան չեմ նշմարում։
  • 9Դէպի հիւսիս՝ իր գործողութիւնումը, եւ չեմ գիտում. Հարաւումն է ծածկվում, եւ ես նորան չեմ տեսնում։
  • 10Սակայն նա գիտէ իմ ճանապարհը. ինձ փորձելիս՝ ես ոսկիի նման դուրս կ’գամ։
  • 11Նորա քայլումը պինդ է իմ ոտքը, նորա ճանապարհը պահել եմ եւ չեմ մոլորուել։
  • 12Նորա շրթունքների պատուիրանքներից չեմ շեղուել, իմ կանոնիցն աւելի պահեցի նորա բերանի խօսքերը։
  • 13Բայց նա մէկ մտքի վերայ է, ո՞վ նորան կ’դարձնէ. Եւ սրտին ուզածն անում է։
  • 14Այսպէս նա կ’կատարէ ինձ համար սահմանուածը. Եւ սորանց նման շատ բաներ կան նորա մօտ։
  • 15Նորա համար նորա ներկայութիւնիցը զարհուրում եմ, մտածելիս վախենում եմ նորանից։
  • 16Եւ Աստուած թուլացնում է սիրտս, եւ Ամենակարողը զարհուրեցնում է ինձ։
  • 17Որովհետեւ ես չ’փչացայ խաւարիցն առաջ, եւ իմ առաջին չ’ծածկեց մութը։
← Ցանկ