ՅՈԲ25
- 1Եւ Բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց.
- 2Իշխանութիւնն ու վախը նորա մօտն է. Նա խաղաղութիւն է անում իր բարձրերումը։
- 3Մի՞թէ թիւ կայ նորա գունդերին, եւ որի՞ վերայ չէ ծագում նորա լոյսը։
- 4Եւ ի՞նչպէս կ’արդարանայ մարդ Աստուծոյ մօտ, կամ ի՞նչ մաքուր կ’լինի կնկանից ծնուածը։
- 5Տես՝ մինչեւ անգամ լուսինն էլ լուսաւոր չէ, եւ աստղերը մաքուր չեն նորա աչքի առաջին։
- 6Ո՞ւր մնաց մարդը, որ մի որդ է, եւ մարդի որդին՝ որ մի ճճի է։
