ՅՈԲ26
  • 1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
  • 2Ի՜նչ օգնեցիր տկարին. Զօրացրի՜ր ոյժ չ’ունեցողի բազուկը։
  • 3Ի՜նչ խրատ տուիր իմաստուն չ’եղողին, եւ մե՜ծ իմաստութիւն սովորեցրիր։
  • 5Ուրուականք բռնվում են երկունքից, տակի ջրերն եւ նորանց բնակիչներն էլ։
  • 6Մերկ է դժոխքը Նորա առաջին, եւ կորուստը ծածկոց չ’ունի։
  • 7Նա տարածում է հիւսիսը պարապի վերայ, եւ երկիրը կախում է ոչնչի վերայ.
  • 8Ծրարում է ջրերը ամպերի մէջ. Եւ ամպը չէ պատառվում նորանց տակին։
  • 9Նա բռնել է իր աթոռի երեսը, իր ամպը տարածել նորա վերայ։
  • 10Սահման է գծել ջրերի երեսին մինչեւ լոյսի ծայրը խաւարի հետ։
  • 11Երկնքի սիւները սասանում են, եւ սարսափում են նորա սպառնալիքիցը։
  • 12Իր զօրութեամբը շփոթում է ծովը եւ իր գիտութեամբը ջարդում է ամբարտաւանին։
  • 13Նորա հոգիովը երկինքը զարդարանք է, նորա ձեռքը կազմել է փախչող Վիշապին։
  • 14Ահա սորանք են նորա ճանապարհների ծայրերը, եւ ի՞նչ չնչին բան է նորա վերայ լսուածը, եւ ո՞վ կարող է իմանալ նորա զօրութեան որոտումը։
← Ցանկ